ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ԹԵ ԻՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ»

05.12.2018 20:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ԹԵ ԻՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ»

Այն, որ նախընտրական արշավը վեր է ածվել իրար ուտելու գործընթացի, տեսնում են բոլորը: Այն դեպքում, երբ ժողովրդի սպասելիքը միանգամայն այլ է. մարդիկ մտածում են սոցիալական վիճակի բարելավման մասին, ինչը, ի դեպ, դեռ ամիսներ առաջ էին խոստացել «հեղափոխականները»: Այսինքն, գոնե այս ընտրարշավում պետք է հստակ ներկայացվեր այն պատկերացումները, ուղղությունները, որոնք պետք է տանեն երկրի տնտեսության զարգացման եւ սոցիալական բարելավման: Մինչդեռ նման ծրագրային քննարկումներ ընտրարշավում այդպես էլ չտեսանք: Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին մասնագետները, ընտրարշավում նկատվո՞ւմ է տնտեսական զարգացման որեւէ տեսլական, հետաքրքրվեցինք Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻՑ, ով ասաց.

2019Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԷԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ

Պետք է փաստել, որ թերեւս առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ավելի շատ կարեւորում են երկրորդական կետերը, քան թե ծրագրային, մրցակցային դրույթները: Այսօր բոլոր կուսակցությունները կարծես կարեւորում են միմյանց փնովելը, քան թե հստակ, կոնկրետ ծրագրերով հանդես գալը, որը կարող է իսկապես գրավել ընտրողին: Դրա մեջ եւ տրմաբանություն կա եւ չկա: Տրամաբանությունը այն է, որ նախկինում միշտ շռայլ խոստումներ են տվել, բայց իրականում ուրիշ բան է տեղի ունեցել, եւ, ըստ էության, ժողովուրդը առանձնապես չի կարեւորում դա: Մյուս կողմից էլ` ինձ թվում է, որ կուսակցությունները կարճ ժամանակի պատճառով չեն հասցրել խորությամբ տնտեսական ծրագրեր ներկայացնել: Իհարկե, կան կուսակցություններ, որոնք փորձում են օրիգինալ երեւալ` ինչ-որ թվեր, ցուցանիշներ են ներկայացրել, ինչով էլ փորձում են ցույց տալ իրենց առավելությունները կամ ցույց տալ, որ իրենք ավելի լավ են տիրապետում տնտեսական իրավիճակին: Բայց իրականում այդպես չէ: Ես կասեի, որ բոլոր կուսակցությունների մոտ տնտեսական բաղադրիչը ձեւակերպված չի այն հստակությամբ, որն անհրաժեշտ է: Բոլորը խոսում են տնտեսության զարգացման, արդյունաբերության առաջընթացի մասին, բայց թե ինչպես, ինչ ճանապարհով` ոչ ոք չգիտի: Իհարկե, նման խոստումներ տալը հեշտ է, բայց առավել դժվար  է դրանց իրագործման ուղիները ցույց տալը: Իսկ այսօր բոլոր 11 կուսակցությունների ծրագրերում բացակայում է տնտեսական բլոկը: Ովքեր էլ, որ ունեն, ունեն հենց այնպես` հպանցիկ: Կան կոնկրետ կուսակցություններ, որոնք խոսում են թռիչքաձեւ զարգացման մասին, բայց չեն ներկայացնում կոնկրետ ծրագրեր, ըստ որի, ժողովուրդը կհասկանա, որ այ այս կետերով կհասնենք թռիչքաձեւ զարգացման: Իսկ թռիչքաձեւ զարգացման համար կան կոնկրետ կոմպոնենտներ, որոնց կյանքի կոչելու դեպքում կարող ենք խոսել տնտեսության զարգացման մասին:

«Դժվար է արտասահմանյան ներդրողների կողմից լուրջ հետաքրքրվածություն ակնկալել»

Առաջինը` կրթությունն է` պետք է արմատապես վերանայել կրթական ծրագրերը, կրթական որակի եւ գործարանական գիտելիքներ ունեցող կրթության տարբերակի վերաբերյալ: Ընդ որում, պետք է կրթությունը երկու ենթաբաժնի բաժանել, առաջինը` կրթություն, որը որ տալիս է բուհական համակարգը, որը որ պետք է առաջավոր տեխնոլոգիաների համար: Մյուսը` կրթություն, որն անհրաժեշտ է դրան զուգահեռ արդյունաբերական եւ ընդհանրապես ձեռնարկություններում բանվորական աշխատուժի, տեխնոլոգիաների մոդեռնիզացիայի փոփոխության համար:

Հակաիրանական պատժամիջոցները թակում են նաեւ Հայաստանի դուռը

Երկրորդ կարեւոր պրոբլեմը տնտեսական զարգացման պետական պաշտոնյաների պատասխանատվության բարձրացումն է: Երբ պետական պաշտոնյաները, չտիրապետելով ոլորտին, պաշտոններ են գրավում, եւ բարձրագույն ղեկավարությունը դա չի նկատում կամ չի ուզում նկատել` արդեն իսկ տապալում է ցանկացած լավագույն ռեֆորմները: Երրորդ կարեւոր էլեմենտը, որը կարեւոր է տնտեսական զարգացման համարմակրոտնտեսական զարգացման ռազմավարությունն է, որը պետք է ունենա երկու կարեւոր ենթաբաղադրիչներ: Առաջինը` առաջավոր տեխնոլոգիաներ եւ մոդեռնիզացիա, արդյունաբերություն, մյուսը, որը պետք է լինի դրան զուգահեռ` պետք է լինի այն բաղադրիչը, որը կկարողանա հաղթահարել աղքատությունը եւ գործազրկությունը: Այսինքն` միկրոբիզնեսը կարող է օգտակար եւ կարեւոր լինել աղքատության զբաղվածության հարցերը կարգավորելու համար: Եվ չորրորդ կարեւոր կոմպոնենտըենթակառուցվածքների խնդիրն է, որը, ցավոք, մինչեւ հիմա մնում է ՀՀ-ի աքիլեսյան գարշապարը, որովհետեւ ՀՀ-ն չի կարողանում ենթակառուցվածքների պրոբլեմը լուծել իր ներսում, որոնք որ կարող ենք ՀՀ-ի զարգացող տնտեսությանը սպասարկել: Իսկ երբ տնտեսությունը սկսեց զարգանալ` այն ենթակառուցվածքները, որ այսօրվա վիճակին անգամ չեն բավարարում, դե, ապագայում պատկերացրեք ինչ խոչընդոտներ կարող են առաջացնել: Այ, այս հիմնական խնդիրների վրա պետք է որ կուսակցություններն այսօր աշխատեին, եւ ռեֆորմները պետք է ուղղված լինեին դրան: Իսկ այսօր բոլորը հրապուրված խոսում են ներդրումների մասին, բայց մոռանում են, որ ներդրումները կգան միայն այն ժամանակ երբ կունենանք կրթված աշխատուժ, երբ պատասխանատվության ինստիտուտը կաշխատի, երբ վերջ կդրվի պաշտոնյաների` քաղաքացիների նամակները «տշելու» երեւույթը, չպատասխանելը, չիմացության պատճառով թղթերը արխիվ գցելը: Այս չորս կոմպոնենտերը իրագործելուց հետո միայն կարող ենք խոսել ՀՀ-ի տնտեսության առաջաընթաց տեմպերով զարգացման մասին:

«ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՊԱՍԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԷԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ԱՆԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է»

- Դուք խոսեցիք ներդրումներից, վարչապետի պաշտոնակատարը գալիք տարում 500 մլն-ի ներդրումների մասին էր խոսում, սա արդյո՞ք էական թիվ է, եւ կարո՞ղ է լինել ապահով թռիչքային զարգացում:

- Անշուշտ, դա էական թիվ է, բայց դա այն թվի տաս տոկոսն է, որը որ անհրաժեշտ է ՀՀ-ին՝ տնտեսական թռիչք ապահովելու համար: Այսինքն` մենք նման տեմպերով չենք կարող շատ մեծ բաներ սպասել, որովհետեւ նման ներդրումները կարող են ստեղծել առնվազն 6 հազար աշխատատեղ, ասենք` երկու-երեք գործարան, բայց դրանք չեն կարող հանդիսանալ տնտեսական գլոբալ զարգացման մոդելներ, որովհետեւ մի քանի գործարանների բացումով տնտեսություն չի զարգանում:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԱՅՆՊԻՍԻ ԲՆԱԳԱՎԱՌ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՎԵԼ ՆԵՐԴՐՈՂԻ»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА