ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչ-որ մի պահի մարդկանց կհոգնեցնի այս ամենը, եւ կասեն` էս ումո՞վ ենք փոխարինել Սերժ Սարգսյանին»

05.12.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ինչ-որ մի պահի մարդկանց կհոգնեցնի այս ամենը, եւ կասեն` էս ումո՞վ ենք փոխարինել Սերժ Սարգսյանին»

Երեւանում էր ռուսաստանյան «Էքսպերտ» ամսագրի արտաքին քաղաքական հարցերով հատուկ թղթակից, սկանդալային քաղաքագետ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶԱՅԱՆԸ, որը ՀՀ նախորդ իշխանությունների ամենաակտիվ քննադատներից էր: Նկատենք, որ վերջինս Հայաստան էր ժամանել կերպարանափոխված` կտրել էր իր պոչիկն ու տղամարդկային տեսք ստացել, կարծես թե, արտաքին տեսքի հետ, փոխվել են նաեւ նրա մոտեցումները: Ինչեւէ, հայաստանյան նախընտրական մթնոլորտի, արտաքին քաղաքականության եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց նրա հետ

Արմեն Գևորգյանի մեղադրանքը փոխվել է, լրացվել է. Նոր մանրամասներ

«ՄԱՐԴԻԿ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՋ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ՊՈՊՈՒԼԻՍՏԻ, ՈՐԸ ՈՉԻՆՉ ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

– Պարոն Միրզայան, արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել: Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական այս շրջանը:

Հասկանալի է, թե ինչու պարոն Փաշինյանը ձեռնամուխ եղավ անցկացնել հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ հանրային ոգեւորության ալիքը սկսել է մարել: Մարդիկ Փաշինյանի մեջ սկսում են տեսնել պոպուլիստի, որը ոչինչ անել չի կարող: Իհարկե, դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց սա այլ հարց է: Օրինակ, նա խորհրդարանական մեծամասնություն չուներ եւ ի՞նչ կարող էր անել առանց դրա: Հետեւաբար այս իրավիճակում շտապ պետք էր անցկացնել արտահերթ ընտրություններ, ինչը եւ արեց: Նրա նպատակը մեկն է` քանի դեռ իր վարկանիշը բարձր է, խորհրդարանում ստանալ մաքսիմալ ձայներ: Ամենայն հավանականությամբ` նա կհաղթի այս ընտրություններում եւ կտեսնենք, թե ինչ կլինի հետո:

Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Վաղեմի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս գա: Եթե այս ընտրություններում նա խորհրդարանում ունենա քաղաքական մեծամասնություն, հնարավոր համարո՞ւմ եք, որ կրկին վերադառնա իր հին ծրագրերին:

Եթե նրա ամպագոռգոռ հայտարարությունները փոխարինվեն իրական քայլերի, ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա: Ասենք թե լավ է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին է խոսել, բայց դուք հարցրե՞լ եք հայ ժողովրդից, թե նրանք պատրա՞ստ են խարխլել ՌԴ-ի հետ հարաբերությունները` հաշվի առնելով տնտեսական, աշխարհաքաղաքական այն իրավիճակը, որում հիմա գտնվում է Հայաստանը: Կարծում եմ` ոչ: Եվ Փաշինյանն իր հեղինակությունը ամենեւին էլ ձեռք չի բերել հակառուսական հայտարարությունների համար: Եթե Նիկոլ Փաշինյանը սկսի խոսել Ռուսաստանի դեմ, ըստ իս, հայ ժողովրդի մեծ մասը նրան այդ հարցում չի աջակցի: Ի դեպ, չմոռանանք, որ պաշտոնական Մոսկվան Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իրեն բավականին կիրթ պահեց եւ չխառնվեց, ոչ մի կերպ չխոչընդոտեց տեղի ունեցած շրջադարձին:

«Սերժի Վաչոն» կմնա կալանքի տակ

«ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ՄԻԱՄԻՏ ԱՊՈՒՇՆԵՐԻ ԿԱՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԳԵՆՏՆԵՐԻ ՓՈՔՐԻԿ ՄԻ ԶԱՆԳՎԱԾ»

– Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 11 քաղաքական ուժ, որոնցից առնվազն 9-ը ուղղակի կամ անուղղակի կերպով պրոամերիկյան, պրոարեւմտյան նախագծեր են: Ի՞նչ հետեւանքներ սա կարող է ունենալ ՀՀ արտաքին քաղաքականության եւ մասնավորապես` հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Պաշտոնական Մոսկվան մեծ հաշվով դեմ չէ, երբ իր գործընկերները, հարեւանները զարգացնում են Արեւմուտքի հետ հարաբերությունները: Այսինքն` Մոսկվան ոչ մեկին չի ստիպում ընտրություն կատարել իր եւ Արեւմուտքի միջեւ: Սա միֆ է, որը հրահրվում է Արեւմուտքի կողմից: Իրականում Մոսկվան պատրաստ է հարգել որոշակի պրոարեւմտյան տրամադրություններն այն դեպքում, երբ դրան չեն միախառնվում հակառուսական տրամադրություննները: Զարգացնելով Արեւմուտքի հետ հարաբերությունները` նրանք պետք է պատրաստ լինեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները Ռուսաստանի առաջ` տնտեսական, քաղաքական, ռազմական ոլորտներում: Օրինակ, Ղազախստանն ու Բելառուսն էլ տնտեսական լավ հարաբերություններ ունեն Արեւմուտքի հետ, եւ Ռուսաստանը դրան դեմ չէ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԿԱՄ ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

Նշված քաղաքական ուժերի թվում կան նաեւ ընդգծված հակառուսական տրամադրություններ ունեցողներ եւս, ինչպես «Սասնա ծռեր» կուսակցությունն է, որը ոչ միայն դեմ է ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամակցությանը, այլեւ գտնվում է, որ պետք է փակել Գյումրիի ռուսական ռազմաբազան:

Եկեք սպասենք ու տեսնենք, թե նրանք նման հայտարարություններով ինչքան ձայն կհավաքեն ընտրությունների ժամանակ: Հանրության մեջ միշտ կլինի միամիտ ապուշների կամ արեւմտյան ագենտների փոքրիկ մի զանգված, կամ էլ ուղղակի մարդկանց, ովքեր գաղափարապես տրամադրված են վատություն անել Հայաստանին ու կողմ են խոսում հայ-ռուսական հարաբերությունների փչացնելուն: Բայց անկախ այդ ամենից, հուրախություն մեզ` հայ ժողովրդի մեծ մասը կողմ է արտահայտվում ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանմանը, որովհետեւ Ռուսաստանը մոտ է մեզ մշակույթով, քաղաքականությամբ եւ տնտեսությամբ: Ժողովուրդը լավ հասկանում է, որ Հայաստանն այս իրավիճակում իրավունք չունի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որովհետեւ դրա հետեւանքով խնդիրներ կունենա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ առանց ՌԴ ռազմաքաղաքական, տնտեսական օգնության Հայաստանի համար շատ դժվար կլինի, հատկապես որ գտնվում է շրջափակման մեջ: Դրա համար Հայաստանը պետք է  պահպանի այն, ինչ ունի: Ընդ որում` հարցն այն չէ, որ Ռուսաստանը որեւէ մեկին կպատժի, ո՛չ, ուղղակի, եթե չլինի համագործակցություն Ռուսաստանի հետ, ուրեմն` պաշտոնական Մոսկվան էլ իր դիրքորոշումը կփոխի:

ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՄԵՋ-ՄԵՋ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

«ՀԱՊԿ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԸ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»

– Ի դեպ, դեկտեմբերի 6-ին նախատեսված էր ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը տեղի չի ունենա, իսկ անդամ երկրները նույն օրը կհավաքվեն ԵԱՏՄ շրջանակում ու չեն քննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Փաստորեն, այդ պաշտոնը հայաստանյան ներկայացուցչի պահպանելու հարցը անժամկետ հետաձգվում է: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՀԱՊԿ-ում կատարվածը պարոն Փաշինյանի ամենամեծ հիմարությունն էր: Եթե նա ուզում էր հանել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, նախ պետք է լուծեր խնդիրը ՀԱՊԿ անդամ երկրների հետ եւ պայմանավորվեր նրան ուրիշով փոխարինելու հարցի շուրջ: Իսկ Փաշինյանը, Յուրի Խաչատուրովին հանելով պաշտոնից, միայն մտածում էր Հայաստանի ներսում իր հեղինակության մասին: Սա հերթական պոպուլիստական քայլն էր, որով ցույց էր տալիս, թե տեսեք, ես պայքարում եմ վատ մարդկանց, հանցագործների դեմ եւ այլն: Իհարկե, միեւնույն ժամանակ, նա ուզում էր ցույց տալ իր անկախությունը արտաքին գործընկերներից, մասնավորապեսՌԴ-ից: Բայց ստացվեց, մեղմ ասած, ոչ այնքան լավ, որովհետեւ Ռուսաստանը, հատկապես Ղազախստանը եւ Բելառուսը հիանալի խաղարկեցին թեման, ու հիմա Հայաստանը կարող է զրկվել այդ պաշտոնում իր ներկայացուցիչը ունենալու հնարավորությունից:

Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ Փաշինյանին

«ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԷԼ ՏԱՐՎԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ, ԵՎ ՏԵՍԱՆՔ ԻՆՉՈՎ ԱՎԱՐՏՎԵՑ»

– Կրկին վերադառնալով խորհրդարանական ընտրություններին` ըստ Ձեզ, կարո՞ղ է մեկ տարի հետո Հայաստանը կրկին կանգնել արտահերթ ընտրությունների առաջ` հաշվի առնելով իրադարձություների հնարավոր այն զարգացումը, որի մասին նշեցիք:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանի Նիկոլ Փաշինյանը: Նա լավ խոստումներ է տվել, այդ թվում` պայքարել մենաշնորհների դեմ, զբաղվել առեւտրային ռեֆորմներով, զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, ներդրումներ բերել Հայաստան եւ Հայաստանը դարձնել օրենքի երկիր: Այսինքն` այն, ինչ անում էր Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանում, թեպետ նա խորամանկեց: Բայց Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի կարող անել, որովհետեւ նա արդեն պայմանավորվել է, օրինակ, Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո` հայտարարեց, թե նա հարգված մարդ է եւ խոշոր սեփականատեր: Նա կարող է պայմանավորվել եւ ուրիշ օլիգարխների հետ եւ խոստացած գործողությունների բացակայությունը էլի փոխարինի պոպուլիզմով, աղաղակելով եւ փողոցային ցուցադրություններով: Այդ ժամանակ ինչ-որ մի պահի մարդկանց կհոգնեցնի այդ ամենը, եւ կասեն` էս ումո՞վ ենք փոխարինել Սերժ Սարգսյանին:

2013 թվականին Նիկոլ Փաշինյանի պատմած անեկդոտը Մուկուչյանի մասին. տեսանյութ

Եվ կարծում եք` Նիկոլ Փաշինյանն այդպես կավարտի իր կառավարումը, ինչպես Միխեիլ Սահակաշվիլի՞ն:

Այո, որովհետեւ Միխեիլ Սահակաշվիլին էլ տարվեց քաղաքական լոզունգներով, եւ տեսանք ինչով ավարտվեց: Նա իրական ռեֆորմներ անցկացնելու փոխարեն, զբաղված էր փիար ռեֆորմներով: Իհարկե, հրաշալի էր, որ նա Վրաստանում պայքարում էր կոռուպցիայի դեմ, բայց դրան զուգահեռ նա սպանեց ու զրոյացրեց երկրի տնտեսությունը: Դրա հետեւանքով էլ այսօր թուրքական եւ ադրբեջանական շուկան կերավ վրացական տնտեսությունը: Այնպես որ Հայաստանին այժմ պետք են կիրթ, արդյունավետ քայլեր, այլ ոչ թե «շաքարավազի արքաներ», որոնք էլի իշխանության հետ են: Պետք է զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը, ստեղծել աշխատատեղեր, որպեսզի տեղի ունեցած քաղաքական շրջադարձն արդարացված լինի:

Արաբկիրի թիվ 4/38 ընտրատեղամասում ՀՀԿ-ն երրորդ տեղում է. ամփոփ արդյունքները

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА