ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.12.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ Նիկոլ Փաշինյանի առանցքային թիմակիցներից մեկը` ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, մշտապես ընկնում է տարատեսակ սկանդալների մեջ եւ առանձնանում է լպիրշ խոսքով, ամենեւին էլ նորություն չէ: Բայց դա մանրուք է, ամբողջ համացանցով այժմ պտտվել է նույն Ալեն Սիմոնյանի 2017-ի հուլիսի 17-ի գրառումը, որը նա վերնագրել է. «Բաներ, որոնց փոփոխությունը Հայաստանում ժամանակի խնդիր է»: Իսկ այդ «բաները» ոչ միայն զարմանալի են, այլ, մեղմ ասած, խայտառակ. «1. Մարիհուաննայի օրինականացում, 2. Մարմնավաճառության օրինականացում, 3. Պոռնկագրական նյութերի պատրաստում եւ տարածման օրինականացում, 4. ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացում, 5. Վիզաների վերացում` Հայաստանի ԱՄՆ-ի եւ Եվրոպական երկրների միջեւ, 6. ՃՈ վերացում եւ մեկ միասնական ոստիկանություն, 7. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան մեկ միասնական միջազգային կառույցների ստեղծում 8. Պարտադիր զինակոչի վերացում, 9. ՀՀ դրամի դենոմինացիա( զերոների կրճատում), 10. Երեւան քաղաքի ընդլայնում` իր մեջ ներառելով Աբովյան քաղաքը եւ Զվարթնոց օդանավակայանը»: 

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը մեր բանակին անընդհատ պոզուպոչ է կպցնում` մեկ ուտելիքն է սարսափելի, մեկ զինվորը մայկա-տրուսիկ չունի, մեկ հրամանատարները ոտուգլխով գող ու ավազակ են: Սակայն նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀԿ ցուցակը գլխավորող ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ զարմանալի հստակությամբ, բայց միաժամանակ եզակի բարեկիրթ ապացուցեց, որ այդ ամենը սուտ է. «Իրականում մենք ունենք բավական ուժեղ բանակ: Մենք ունենք բանակ, որը զինված է այնպիսի սպառազինությամբ, որ շատ ավելի մեծ երկրների զինված ուժեր կարող է չունենան: Եվ դա տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունք է: Բանակի հետ կապված խոսակցությունների տակ, վախենամ, այլ բան է: Հիմա նոր իշխանություններ են, իրենք փորձում են ցույց տալ, թե իբր շատ ծանր, վատ ժառանգություն են ստացել, թույլ բանակ են ստացել, որպեսզի եթե Աստված ոչ անի, վաղը խնդիրներ ունենան, դրանով կարողանան հիմնավորել, պատճառաբանել: Մեր բանակը հաղթական բանակ է: Այդպիսին է եղել 20 տարի առաջ, այդպիսին է հիմա: Ապրիլյան պատերազմի օրերին մեր բանակն իրեն պահել եւ դրսեւորել է փայլուն: Փայլուն: Ե՛վ զինվորը, ե՛ւ սպան: Որ ասում են` զինվորն է պահել, սպան կապ չունի, նման բան բանակում չի լինում: Ուղղակի չի՛ լինում, որովհետեւ խնդիրը լուծելու համար ամբողջական պատկեր է պետք, իսկ այդ ամբողջական պատկերը կարող է ունենալ հրամանատարը, սպան: Զինվորը որքան էլ խիզախ լինի, ինքը, իր խիզախությունն ամբողջական պատկերի մասն են կազմում»:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք այն, մի ժամանակ տեղի ունեցած ե՛ւ ծիծաղելի, ե՛ւ շատ տխուր պատմությունը` կապված այն հանգամանքի հետ, որ Արարատի մարզպետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ չգիտեր, թե հեկտարն ինչ է: Եվ ահա մամուլը  մի նոր պատմություն է ներկայացնում, որը մեջբերում ենք. «Ծեծի է ենթարկվել փոխմարզպետ Տիգրան Պարսիլյանը: Միջադեպը տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Մասիս կատարած այցից հետո, երբ Փաշինյանը ավարտել էր հանդիպումը եւ հեռացել էր: Միջադեպի առանցքում Արարատի մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն է, մասնավորապես` վերջինիս հրահանգով է ծեծի ենթարկվել իր իսկ տեղակալը, որը հանդգնել է ղեկավարի խոսքին հակառակվել»: Ապշել կարելի է` ՔՊ-ականները ՀՀԿ իշխանության բարքերը նկարագրում էին որպես քրեաօլիգարխիա, բայց հիմա հասել է նրան, որ պատանի պաշտոնյան իր տեղակալին է ծեծում: Հիմա ի՞նչ կոչենք ձեզ` քրեալակոտությո՞ւն...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА