o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՔ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

05.12.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՍՔ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ  ԵՎ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այն, որ Հայկ Մարությանը գերթանկ` 71 միլիոն դրամանոց մայրաքաղաքային տոնածառ է գնել, խնդիրների մեջ խեղդված մայրաքաղաքի պայմաններում, երբ Տարոն Մարգարյանի օրոք 22 միլիոն դրամով լուծվում էր ե՛ւ կենտրոնական տոնածառի, ե՛ւ 12 վարչական շրջանների տոնածառերի հարցը, հնչում է աբսուրդի պես: Դրան ավելացավ նաեւ երկրորդ աբսուրդը` 20 մլն դոլարով նոր ճոպանուղի կառուցելու ծրագիրը, երբ եղած ճոպանուղին փակվել է` բացարձակ ոչ եկամտաբերության պատճառով:

ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՍԵՎԵՌՈՒՆ ՎԱԽԵՐԸ

 

ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Թվում էր, թե, առավել եւս այս ընտրարշավի նեղ մաջալին, ժողվարչապետը պետք է սաստեր անմեղուսանակ քաղաքապետին, քանզի աբսուրդայնությունը առավել քան ակնհայտ է: Բայց վարչախումբը այդ աբսուրդը թերեւս չի էլ զգում, քանզի թրաշամանուկները իրենց գործին վերաբերվում են ոչ թե որպես պետական այրեր, այլ որպես դեռեւս Ձմեռ պապի (իսկ իրենց դեպքում ավելի շուտ` Սանտա Կլաուսի) գոյությանը հավատալու տարիքից դուրս չեկած երեխաներ, ում ձեռքն ընկել է համահայկական տան ամբողջ բյուջեն տնօրինելու հնարավորությունը: Իսկ ի՞նչ պետք է անեին անպատասխանատու թերհասները` այո, առաջնահերթ պատվիրեին ամենաթանկ եւ ճոխ տոնածառըԱռավել եւս, որ անպատասխանատու վարքի օրինակներ է տալիս ինքը` անսխալական վոժդ Նիկոլ Փաշինյանը: Այսպես, նա հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ռուսների նախաձեռնությամբ, մինչդեռ ռուսները տեղեկացրել են, որ դա արվել է հայկական կողմի խնդրանքով: Ինչպես գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով` հաշվի առնելով մեր ընտրությունները: Ստի ոտքը կարճ է, ու հազարապատիկ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը նման էժան մանիպուլյացիաների է ենթարկում Հայաստանի արժանապատվությունն ու պետական շահը: Այսպե՞ս եք երկիր ներկայացնում, պարոնայք»: Այսինքն` վարչապետի ժ/պ-ն ասել էր սուտ, որի կյանքը պետք է շատ կարճ լիներ, եւ դա քիչ է, դրանից հետո էլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտարարում է, որ հերքում է ՌԴ նախագահի օգնականի ասածը...

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

Անպատասխանատվության հոտ է գալիս նաեւ Փաշինյանի վերաբերմունքից մարտական օդանավի աղետի հետեւանքով երկու սպաների զոհվելուն: Ընտրարշավով տարված` նա ցավակցություն հնչեցրեց բավականին ուշ (թեեւ պետք է, որ իրեն առավել քան անհապաղ «առաջին ձեռքից» տեղեկացրած լինեին) եւ բավականին իմիջիայլոց

 

ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐ` ԱՌԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԻ

Հայտնի է, թե ինչպիսի, բառիս բուն իմաստով, ֆաշիստական սպառնալիքներ էր հնչեցրել Նիկոլը այն բանից հետո, որ Սասուն Միքայելյանը հեղափոխությունը հռչակել էր ավելի կարեւոր եւ արժանացել քննադատության, այդ թվում եւ Արցախի հերոս գեներալների կողմից: Հաթաթա էր հասել ոչ միայն Արցախի ամբողջ ղեկավարությանը, այլեւ Նիկոլը սպառնացել էր որպես պետական դավաճանների եւ օտարերկրյա գործակալների ԱԱԾ-ի ձեռքը հանձնել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են կասկածել, որ հեղափոխական իշխանությունը գործը տանում է դեպի Արցախի հարցում անընդունելի միակողմանի զիջումների: Հիշեցնենք, որ մասնավորապես Դավիթ Շահնազարյանն էր պնդել, որ Սասունը ոչ թե բլթացրել է, այլ հնչեցրել Արցախի հարցի վերաբերյալ հենց Նիկոլի դիրքորոշումըԵվ ահա իր վերջին ասուլիսում Դավիթ Շահնազարյանը փաստացի բացեց փակագծերը, թե ինչու Սասունն ու Նիկոլը այդքան լարվել են Արցախի գեներալիտետի դեմ. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը, եւ ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել` գնդակահարել, եւ ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, որովհետեւ բաց էր ճանապարհը մինչեւ Քարվաճառի խորքերը: Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը հետ վերադարձնելու մարտական գործողությունը, որը իրականացնում էր ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի Ասկերանի գունդը, որին կցված էին մի քանի ստորաբաժիններ: Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, եւ այդ գնդի գումարտակներից  մեկի հրամանատարը` Արշավիր Ղարամյանը, եւ շատ ու շատ հրաշալի հրամանատարներ կային այնտեղ: Եվ վարչապետը, երբ սկսել էր իր հարձակումը ԼՂՀ իշխանությունների եւ գեներալների վրա, նաեւ այդ երկու գեներալներին ի նկատի ուներ»:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

Անշուշտ, Փաշինյանի վարչախմբի համար ազատամարտի հերոսության սիմվոլ համարվող Սասուն Միքայելյանի պսակազերծումը եւ մութ խոհանոցի այլ դետալների գաղտնազերծումը, մեղմ ասած, չեն նպաստում Նիկոլի վարկանիշին, ու պետք է սպասել, թե ինչպիսի հերթական անհավասարակշիռ հաթաթաներ կհնչեցնի կատաղած վոժդը:

ԳՐՊԱՆԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ ԲՈՒԾԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ահավոր վախենում է Ռոբերտ Քոչարյանից, նորություն չէ: Եվ ահա հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը իր վճիռը կհրապարակի դեկտեմբերի 7-ին` ժամը 16:00-ին: Այսինքն` երկրաշարժի 30-ամյա տարելիցին, որը ինքնին հույժ կաշկանդիչ հանգամանք է սուր քաղաքական գնահատականներ հնչեցնելու համար: Իսկ հաջորդ օրն արդեն, ըստ օրենքի, լռության օր է: Եվ մնում է փաստել, որ այդպիսի օր ընտրելը կեղտոտ քաղաքական տեխնոլոգիայի բաղկացուցիչ մասն էԲայց միայն այդ` շանտաժային բնույթ ունեցող որոշումը չէ անմաքուր տեխնոլոգիայի մաս: Դիկտատուրայի ձգտող Նիկոլը, բնականաբար, իր վարկանիշի անկումը փորձում է հավասարակշռել մի կողմից` ընտրությունների ընթացքում կոպտագույն ճնշումների միջոցով, մյուս կողմից` նախկին իշխանություններին քննադատող եւ իրեն առանձնապես չդիպչող գրպանային ընդդիմադիրներին «ֆորա» տալով: Այսպես, Ապարանում իրագործվեց «երկուսը մեկում»` «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրարշավի ընթացքում կիրառվեց բացահայտ խուլիգանություն` տարածքից հեռանալու կոպիտ պահանջի, հեռախոս խլելու եւ այլ` նախորդ իշխանության օրոք արդեն մոռացված  տհաճ դետալների տեսքովՆիկոլականի կիրթ տեսակը` Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը գործող իշխանությանը գրեթե չի քննադատում, սակայն կատաղորեն քննադատում է ՀՀԿ-ին, տեղեկատվական դաշտում այնպիսի ինտենսիվությամբ է առաջ տարվում, որ մարդիկ քիչ է մնում արդուկից ու սառնարանից եվրոպասեր Էդմոն Մարուքյանի ձայնը լսեն: Իսկ մյուս «հարմարվողական», սպիտակ ու պուպուշ ընդդիմության` ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ այն բանից հետո, որ պատրաստակամություն էր հայտնել Նիկոլի մատից փուշ հանելու, հիմա էլ ընտրողներին մատուցեց երկար հեքիաթ այն մասին, թե ինչպես էր հերոսաբար դիմադրում սերժսարգսյանական սահմանադրության ընդունմանը, բայց...  

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Ծառուկյանական պատումից հետո, արցունք սրբելով էլ, անցնենք ահարկու տեռորիստ «Սասնա ծռերին»: Նրանք էլ, պարզվում է, այնպիսի ընդդիմություն են, որ Ժիրայր Սէֆիլյանի խոսքով, ամեն կերպ պետք է սատարեն «հեղափոխական կառավարությանը» ու վերջինիս հետ կիսվեն պետություն կառավարելու չեղած փորձառությամբ: Դե ինչ ասես, եթե նրանք ընդդիմություն են, ապա ուրեմն առնվազն չինական կայսր եմԻնչեւէ, ավելի մանր-մունրներին կանդրադառնանք, այլ ընդամենը կրկին նշենք, որ միակ եւ իրական ընդդիմությունը ՀՀԿ-ն է, եւ գրպանային ընդդիմադիրների գեղեցիկ ճառերի հետեւից գնալը կնշանակի ընդդիմադիր քվեների անիմաստ, իսկ ինչ-որ տեղ նաեւ վտանգավոր փոշիացում:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА