ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները նախատեսվում է հարկել ակցիզային հարկով

05.12.2018 12:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները նախատեսվում է հարկել ակցիզային հարկով

Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքները առաջարկվում է հարկել ակցիզային հարկով։ Դա լրացուցիչ հարկային եկամուտներ կբևեռացնի, նաև առողջապահության ոլորտի խնդիրներ կլուծի: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը խոսեց հարկային բարեփոխումների մասին:

Հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի

«Նախատեսում ենք ունենալ նաև ակցիզային հարկով հարկվող նոր ապրանքատեսակներ: Սկզբնապես քննարկվել են երեք ապրանքատեսակներ՝ բարձր շաքարայնություն պարունակող խմիչքներ, բջջային կապի օպերատորներ, շքեղ ավտոմեքենաներ, սակայն վերջին երկու գաղափարներից հրաժարվեցինք: Այս պահին մնացել է միայն բարձր շաքարայնություն պարունակող խմիչքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է որպես չափորոշիչ ընտրել 100 գ հյութի մեջ 5 և ավելի գրամ շաքարի պարունակությունը»,- ներկայացրեց Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ այն լայն տարածում ստացող հարկատեսակ է աշխարհի շատ երկրներում: Այս նոր հարկատեսակը լուծում է նաև առողջապահական խնդիրներ: «Հիմնական շարժառիթը լրացուցիչ հարկային եկամուտներ բևեռացնելն է, բայց եթե այդ ճանապարհին կարող ենք լուծել առողջապահության նախարարության խնդիրներից, շատ ավելի լավ»,- եզրափակեց փոխնախարարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА