ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցավ եմ ապրում, որ իմ երկրի մշակույթի նախարարը նման ինտելեկտի տեր է»

04.12.2018 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ցավ եմ ապրում, որ իմ երկրի մշակույթի նախարարը նման ինտելեկտի տեր է»

 Օրերս Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան: Սիրո մասին հայկական լեգենդ-ներկայացմանը հանդես եկան գեղասահքի համաշխարհային աստղեր, աշխարհի չեմպիոններ, օլիմպիական եւ միջազգային մրցույթների դափնեկիրներ: «Ախթամար» սառույցի շոուի հեդլայներն էր օլիմպիական փոխչեմպիոն, օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Իրինա Սլուցկայան, որը նաեւ կերտել էր կրակի աստվածուհու կերպարը, իսկ  Արտաշես արքային մարմնավորել էր Արթուր Դմիտրիեւը, Թամարային` Անաստասիա Մարտյուշեւան, Ազատին` Կոնստանտին Գավրինը: Հատկանշական էր, որ Հայաստանում կայացած համաշխարհային այս պրեմիերան ու  գեղասահքի աշխարհահռչակ աստղաբույլն անտեսված էր այսօրվա իշխանության կողմից: «Ախթամար» սառույցի շոու-նախագծի պրոդյուսեր եւ կազմակերպիչ ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ դեռեւս ամառվանից պետական եւ քաղաքային իշխանությունները անպատասխան են թողել իր նամակներն ու հրավիրատոմսերը, որով, ըստ մեր զրուցակցի, ոչ թե գումար է պահանջել, այլ պարզապես փոքրիկ աջակցություն եւ ընդամենը ներկայություն, սակայն ո՛չ պատասխանել են նամակներին, ո՛չ էլ առավելեւս պատվել էին համաշխարհային արտիստներին իրենց ներկայությամբ:

«Մռութներ ջան, վաղվանից գնացեք դասի». Փաշինյանի այցը Չարենցավանի N 3 դպրոց արդյունք չտվե՞ց

 

«ՍՏԻՊՎԱԾ ԶԱՆԳԵՑԻ ԹԵԺ ԳԻԾ ՈՒ ՊԱՀԱՆՋԵՑԻ ՄԵՔԵՆԱ ՈՒՂԱՐԿԵՆ ՀԱՄԱԼԻՐ»

Արդեն 4-րդ անգամ է Հայաստանում կազմակերպում ենք տարբեր ձեւաչափերի սառցե շոուներ, այս անգամ որոշեցինք հայկական թեմայով բեմադրություն անել եւ ամբողջ աշխարհին ներկայացնել մեր պատմությունը, երաժշտությունը եւ մշակույթը, որտեղ սկսած հագուստներից ու զարդանախշերից ամեն ինչ կլինի հայկական: Ողջ անձնակազմում միակ հայը հագուստների նկարիչն էր` Կարինե Դնոյանը, մեր կազմում ոչ միայն Ռուսաստանի գեղասահորդներն էին, այլ նաեւ Կանադայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից: Այսպիսով` դեռեւս ամառվանից դիմել էինք ՀՀ մշակույթի, սպորտի, արտակարգ իրավիճակների նախարարություններին, Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի ներկա լինեն եւ աջակցեն մեզ: Բայց ոչ միայն չաջակցեցին, այլ նաեւ ընդհանրապես հարկ չհամարեցին պատասխանել մեր նամակներին: Երկրորդ անգամ նամակներ գրեցի վերոնշյալ գերատեսչություններ, խնդրելով, որ պատասխանեն, սակայն` կրկին պատասխան չեղավ: Արդեն 27 տարի է Հայաստանում զբաղվում ենք համերգների կազմակերպմամբ եւ ըստ օրենքի` այս անգամ էլ դիմեցինք Շտապ օգնություն ծառայություն եւ ՀՀ ոստիկանություն, սակայն` կրկին ոչ մի նամակին չպատասխանեցին, միայն համերգին` «սաունդ չեքի» ժամանակ ստիպված զանգեցի Թեժ գիծ ու պահանջեցի, որ մեքենա ուղարկեն մարզահամերգային համալիր: Միայն այդ ժամանակ տեսան, որ մեր նամակներն անպատասխան են թողել եւ նոր ուղարկեցին: Այս ամենը պարզապես աբսուրդ է, Հայաստանում ոչ մի կառույց չի աշխատում: Պատկերացնո՞ւմ եք համաշխարհային չեմպիոններ էին մասնակցում, եւ Համալիրում ապահովագրություններ չկային արտիստների համար: Իսկ ըստ օրենքի` ԱԻՆ-ը, Շտապ օգնությունը պարտավոր էր ներկա լինել, որովհետեւ, Աստված մի արասցե, եթե դեպք լիներ, Համալիրի հրշեջները չէին կարող փրկել ներկա վեց հազար հանդիսատեսին, ի՞նչ է, այդ ժամանակ նո՞ր պիտի զանգահարեինք հրշեջ ծառայություն:

«Նման քաղաքականացված մշակույթ մենք երբեւիցե չենք ունեցել»

«ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ ՄՇԱԿՈՒՅԹ Է ՄԱԿՈՒՆՑՆ ԻՐ ՄԵՋ ԿՐՈՒՄ»

Տիկին Մխեյան, գուցե աջակցության համար ո՞ւշ եք դիմել նրանց:

- Աջակցության համար մենք նամակներով նոր չենք դիմել վերոնշյալ գերատեսչություններին, այլ այդ աշխատանքը տանում էինք ամառվանից: Իսկ մեր խնդրած աջակցությունն էլ գումարային չէր: Իսկ ներկայության համար հրավիրատոմսեր էի ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր ընտանիքով ներկա լիներ, հրավիրատոմսեր եմ ուղարկել Բաղրամյան 26-ի անձնակազմին, ՀՀ մշակույթի, սպորտի, արտակարգ իրավիճակների նախարարություններին, բայց, փոխարենը ստացանք արհամարհանք: Ես չգիտեմ, թե տիկին Մակունցն ինչով է զբաղվում:

Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին (լուսանկարներ)

- Պարզապես մշակույթը դեռ իր մեջ է կրում:

- Ես չգիտեմ, թե ինչ մշակույթ է Մակունցն իր մեջ կրում, բայց որ հաստատ պատկերացում չունի եւ չգիտի իր մշակույթն ու պատմությունը, դա ակնհայտ է: Եթե նա հասկանար` ինչի մասին է խոսքը, հաստատ նման վերաբերմունք չէր ցուցաբերի: Կամ գոնե տեղակալներն իրեն  ներկայացնեին, թեպետ, գուցե տեղակալներն էլ չեն գիտակցում` ինչի մասին է խոսքը: ՀՀ սպորտի եւ մշակույթի նախարարություններն իրենց պատմության ընթացքում նման ծավալի միջոցառում չեն կազմակերպել, իսկ մենք շատ չնչին հարցերով էինք դիմում իրենց: Եվ հետո, համաշխարհային աստղեր էին, որոնք հետաքրքրվում էին, թե երկրի բարձրաստիճան այրերից ովքե՞ր են ներկա դահլիճում, քանի որ իրենց ելույթների ժամանակ տվյալ երկրի բարձրաստիճան այրերը` գոնե տեղակալների մակարդակով, ներկա են լինում: Համենայնդեպս, Ռուսաստանում նման ծավալի միջոցառումները պետական բոլոր կառույցներին հետաքրքրում է, ՌԴ նախագահ Վ. Պուտինն անձամբ է ներկա լինում, ուր մնաց, թե սպորտի ու մշակույթի նախարարները չգան: Նրանք ներկա են լինում գոնե միայն նրա համար, որ եթե հանկարծ լավը չլինի հետո կանչեն ու նախատեն, որովհետեւ իրենց երկրի պատիվն է: Բայց մեզ մոտ այնքան բարձիթողի վիճակ է, որ նույնիսկ չի էլ հետաքրքրում, թե ինչ մակարդակի էր, կարող է ես վատ բան էի արել, վերահսկողություն չկա՞, այսինքն` չի էլ կարող լինել, որովհետեւ տեսնում եմ` ինչ է կատարվում, մեկը լինի իրենց վերահսկի... Պարզապես ցավ եմ ապրում, որ իմ երկրի մշակույթի նախարարը նման ինտելեկտի տեր է: Իսկ վարչապետը քայլելու փոխարեն գոնե կարող էր գալ ու Համալիրում այդ օրը ներկա վեց հազար հանդիսատեսի առաջ «փիարվեր»: Լավ, վարչապետին, իր տիկնոջը, նախարարներին չի՞ հետաքրքրում Հովհաննես Թումանյանը, իր ազգի պատմությունը... Չեմ հասկանում, բա ի՞նչ է իրենց հետաքրքիր, համոզված եմ, որ իրենցից եւ ոչ ոք նման ծավալի բան չեն տեսել:

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Հայկ Սամվելի Քարամյանի դին

- Ձեր կազմակերպած նախորդ համերգներին պետական այրերի կողմից աջակցություն եղե՞լ է:

- Երբեք համերգների համար չենք դիմել ոչ ոքի, որովհետեւ համարում եմ, որ դրանք կոմերցիոն նախագծեր են եղել: Սա էլ է կոմերցիոն, բայց սա մի նախագիծ է, որտեղ ընդգրկված են համաշխարհային դեմքեր, որոնք ներկայացնում են մեր ազգի պատմությունը: Նման մարդկանց հեշտ չէ համոզել, որ քո երկրի պատմությունն ու մշակույթը ներկայացնեն: Ծանր աշխատանք է, որ օտարազգի կոմպոզիտորը զգա քո ազգի պատմությունն ու երաժշտություն գրի, որի համար ի դեպ գյուղեգյուղ ու տնետուն ենք գնացել:

71 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՏՈՆԱԾԱՌԻ ՀԱՐՑԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻՈՒՄ ԱՆԳԱՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ

 

«ՄԻԱՅՆ ՊԵՏՔ Է ՀՐԱՄՑՎԻ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀՈՒՄՈ՞ՐԸ, ՈՐԸ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

- Ասացիք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին էլ էիք հրավիրել...

- Այո, եւ զարմացած եմ, ինչպես գիտենք նա շոու-բիզնեսի ներկայացուցիչ է, գուցե գար, տեսներ որակը, թե՞ մեր ազգին միայն պետք է հրամցվի Հայկ Մարությանի հումորը, որը դեգրադացիայի է ենթարկում ժողովրդին: Լավ, էլի թող գումար աշխատեն, հասկացանք, որ կոմերցիոն նախագծեր են անում, բայց գոնե թող մակարդակ ու ճաշակ թելադրեն: Եթե իրենք ունեին մակարդակ ու որակ, թող գային տեսնեին, թե ինչ գործ ենք արել: Արդեն քանի տարի է ասում եմ` պետք է պրոֆեսիոնալաներով ստեղծվի գեղարվեստական խորհուրդ, այդ ժամանակ հաստատ  քաղաքապետի հումորային ծրագրերը կփակվեր, որովհետեւ դա դեգրադացնում է իմ ազգին, ես ցավ եմ ապրում դրա համար: Նման մարդը պարտավոր էր ներկա լինել, որ հասկանար որակը որն է:

Կոնչիտայի «վկաները» ընդդեմ Հայկ Բաբուխանյանի եւ «Իրավունքի»

ՄԱԿՈՒՆՑՆ ՈՒ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված նախաձեռնել էինք ու «Ախթամարի» արտիստները հենց «Ախթամարից» ամեն մեկը մի տուն կարդում էր: Բացի համաշխարհային գեղասահորդներից մինչեւ Սլուցկայա, բոլոր կարդում էին, նույնիսկ Բեզրուկովը: Աբսուրդն այն էր, որ քաղաքապետին ու մշակույթի նախարարին խնդրել էինք, որ պետական մակարդակով աջակցեին, ու մեր հայտնի դերասանները, երգիչները, ինչու ոչ նաեւ քաղաքական գործիչները կարդային, իսկ դրա համար մենք գումար չէինք ուզում իրենցից, այլ` ընդամենը աջակցություն... Չգիտեմ, թե ինչով են իրենք զբաղվում, քայլո՞ւմ են` թող շարունակեն քայլել, տեսնենք այսպես մինչեւ ուր պիտի գնան:

«Ոչ ոքի իրավունք չի՛ վերապահված վարվել մեր մշակույթի հետ ինչպես մի հարճի». բաց նամակ` Մակունցին

 

«ԱՅԼԵՎՍ ՉԵՆՔ ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ»

Այնուամենայնիվ, իր տեսակով ծավալուն ու բացառիկ ներկայացումը կրկին ե՞րբ կլինի Հայաստանում:

- Այլեւս չենք գալու Հայաստան, միայն կգանք այն դեպքում, երբ պետական մակարդակով հրավեր լինի: Արդեն երկրորդ սառցե շոուի վրա ենք աշխատում, բեմադրում ենք Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը», որով եւս, ինչպես նախատեսված է «Ախթամարի» դեպքում, կշրջագայենք Ռուսատանի քաղաքներով, ԱՄՆ, Ֆրանսիա...

Բարսեղ Թումանյանի 60-ամյակը կտոնվի հոբելյանական համերգով

Ի դեպ, «Ախթամարին» շատ վատ վաճառք էր եղել, կարելի է ասել` բարեգործություն ենք արել, հիմնականում հրավիրատոմսեր ենք բաժանել: Դե երեւի, այսօրվա իրավիճակն է դա թելադրում, քանի որ այսօր իմ երկրի կարեւորագույն դեմքերը իրենց իրավունք են վերապահում «լայվ» մտնել ու ինչ-որ հիմարություններ խոսել, իսկ մնացածն էլ նայում են ու ուրախանում... Չգիտեմ, թե մենք այսպես ուր ենք գնումԻսկապես, կգանք այն ժամանակ, երբ պետական մակարդակով հրավիրեն, այլ ոչ թե պետական տոներին բակային միջոցառումների մակարդակի բան կազմակերպեն: Իսկ քաղաքի տոնին կարելի է Հանրապետության հրապարակում անել սառույց եւ բերել Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը» ոչ թե հրավիրել 5-րդ էշելոնի փոփ կամ հայկական ռաբիս երգիչների ու անիմաստ փողեր դուրս գրել ու ատկատներով ապրել: Եթե մտածում են երկրի ապագայի մասին թող հրավիրեն` կգանք, եթե ոչ` մենք ուրիշ երկրներում կներկայացնենք մեր մշակույթը, քանի որ ես սիրում եմ իմ ազգը, իմ հայրենիքը ու ուզում եմ իմ մշակույթի մասին իմանան նաեւ օտարները:

«Երկիրը նվիրելը սկսել եք մշակույթի՞ց». Անահիտ Մութաֆյանը՝ Լիլիթ Մակունցին

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА