ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելում կանանց համընդհանուր գործադուլ է

04.12.2018 18:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Իսրայելում կանանց համընդհանուր գործադուլ է

Իսրայելում երեքշաբթի կանանց համընդհանուր գործադուլ է հայտարարված՝ նրանց նկատմամբ կիրառվող բռնության դեմ, հայտնում է vesty.co.il պարբերականը:

Հերմինե Նաղդալյանը՝ ընտրապայքարից դուրս գալու իր որոշման մասին

Կանանց սպանությունների հաճախացած դեպքերը, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել, ստիպել են հազարավոր մարդկանց դուրս գալ բողոքի ակցիայի: Տասնյակ քաղաքների քաղաքապետարաններ և մոտ 300 կազմակերպություններ, ձեռնարկություններ ու ընկերություններ ամբողջ երկրում պաշտպանել են գործադուլը, որն ընթանումէ «Ցասման օր» կարգախոսի ներքո:

Վերջին կաթիլն են դարձել 16 և 13 տարեկան աղջիկների մահվան մասին ողբերգական լուրերը, որոնք օրերս բառացիորեն ցնցել են երկիրը: Ընդ որում, նրանց ընտանիքներում բռնության և անարգանքների մասին հայտնի է եղել ոստիկանությանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА