ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքական զզվելի երեւույթներ են տեղի ունենում». Ն. Տեր-Գրիգորյանց

04.12.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Քաղաքական զզվելի երեւույթներ են տեղի ունենում». Ն. Տեր-Գրիգորյանց

Երեւանում էր 90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ Հայաստանի գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ, ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու հայաստանյան քաղաքական վերջին զարգացումների եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական մթնոլորտի մասին:

Կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը

«ՄԻ՞ԹԵ ԿԱՐԵԼԻ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԵՄԱՏԵԼ»

Պարոն գեներալ, Դուք ամիսներ առաջ տեղի ունեցած հայաստանյան իրադարձությունները ողջունել էիք եւ պատրաստակամություն էիք հայտնել` Ձեր փորձով աջակցելու նոր իշխանություններին` երկրի պաշտպանության գործում: Որեւէ արձագանք եղա՞վ:

Նախ ասեմ, որ ընդամենը ցանկանում էի առաջարկել, այլ ոչ թե իմ կամքը փաթաթել որեւէ մեկի վզին: Կոռեկտ չէ կարծել, թե ասում էի` ես ձեզնից խելացի եմ, դուք` հիմար: Մենք, ուղղակի, ոգեւորված եկել էինք Հայաստան` մտածելով, թե իրավիճակ է փոխվել, եւ նոր իշխանություններն ուզում են երկիրը շենացնել եւ այլն: Բայց հաշվի չէինք առել, որ երկրի ղեկավարությունն այդ ժամանակ գնացել էր Վրաստան բանակցությունների եւ երկրում չէին: Այնպես որ, այնպես չէ, որ նրանք ինձ չեն ընդունել: Իսկ ամիսուկես առաջ ինձ Հայաստան հրավիրեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: Եկա, որոշակի ծրագրեր ներկայացրի, եւ իրենք անգամ զարմացած էին իմ պրոֆեսիոնալիզմով: Ա. Գրիգորյանն ինձ ասաց: «Դուք դեմ չե՞ք լինի, որ մենք զեկուցենք պարոն Փաշինյանին, եւ նա հրավիրի Ձեզ: Կգա՞ք»: Պատասխանեցի. «Որ հրավիրի, կգամ»: Մի անգամ ինձ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրավիրեց, եւ մենք փրկեցինք Հայաստանն ու Արցախը` ազատագրելով հայկական հողեր: Մեր ժողովրդին միշտ սպանել են, կեղեքել են, բայց մենք թույլ չտվեցինք, որ մեզնից վերցնեն Արցախը, Զանգեզուրը: Մենք ձեւավորեցինք բանակ եւ ժողովրդի հետ միասնաբար կանգնեցրինք պատերազմը: Ընդ որում` Հայոց բանակը ստեղծել ենք ոչ թե նրա համար, որ այն միայն Արցախը պաշտպանի, այլ այն պաշտպանում է ողջ Հայաստանն ու յուրաքանչյուր հայի պատիվն ու արժանապատվությունը: Մենք ցույց տվեցինք, որ երբ հայերը միասին են, ունեն գիտելիքներ, փորձ, կազմակերպվածություն, կարող են հաղթել:

ՀԱՊԿ-ը նոր փաստաթուղթ է ուղարկել Հայաստանին. «168 ժամ»

Իսկ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա նոր կադրերին:

Քննություն չեմ անցկացրել եւ ես չեմ իշխանությունը, որ ստուգեմ սպայական կազմի պատրաստվածությունը: Թեպետ, եթե անգամ իմանայի էլ, չէի պատասխանի:

Դուք նշեցիք Արցախյան հաղթանակի կարեւորության մասին, մինչդեռ այսօր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը հայտարարում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: Ի՞նչ կասեք այս մասին:

Շիրխանյանի բաց նամակի հետքերով. նոր հարցեր ու բացահայտումներ

Չգիտեմ այդ մարդուն: Եվ ի՞նչ, որ նման հայտարարություն է արել: Չէ՞ որ  ընդամենը նա է այդպես կարծում: Իսկ իրականում այդպես է, թե` ոչ: Ինչպես ասում են` ճանճերն առանձին, կոտլետներն` առանձին, սրանք տարբեր են եւ համեմատելու չեն: Տեղի ունեցած հեղափոխությունը Հայաստանում էր, իսկ Արցախը պատերազմ էր, որն ուղղված էր ոչ միայն Արցախի ու Զանգեզուրի ոչնչացմանն ու զավթմանը, այլ ամբողջ Հայաստանին: Եվ պետք էր պաշտպանվել ու դիմադրել, ուստի` ավելի քան կարեւոր էր, քան այս հեղափոխությունը: Հեղափոխությունները գալիս ու գնում են, իշխանությունները` նույնպես, իսկ ժողովուրդը պետք է ապրի, ու մենք թույլ չենք տվել, որ ցեղասպանվի Արցախի, Զանգեզուրի ու ամբողջ Հայաստանի ժողովուրդը: Մի՞թե կարելի է Արցախյան հաղթանակն ու հեղափոխությունը համեմատել: Եթե նշեմ, որ հիմարություն է ասել, կվիրավորեմ, բայց նման հայտարարություն անելը մեծամտություն է, անհարմար է եւ անտեղի: Ճիշտ չէ:

«Շտապ պետք է ձեւավորել ազգային փրկության կառավարություն». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

«ԶԻՆՎՈՐԻ ՄՈՏ ԳԵՆԵՐԱԼ ՎԱՐԿԱԲԵԿԵԼԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԷ»

– Դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովը տեղի չի ունենա, իսկ անդամ երկրները նույն օրը կհավաքվեն ԵԱՏՄ շրջանակում ու չեն քննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Փաստորեն, այդ պաշտոնը հայաստանյան ներկայացուցչի պահպանելու հարցը անժամկետ հետաձգում է: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

ՀԱՊԿ-ը մնում է ՀԱՊԿ, անկախ նրանից, մերն է գլխավոր քարտուղարի պաշտոնը, թե` ոչ, քանի որ Հայաստանն այս կազմակերպության անդամ երկիր է: Ճիշտ է, մինչեւ 2020 թվականը մեր հերթն էր, ու այդ պաշտոնում պետք է Հայաստանի ներկայացուցիչ լիներ, բայց համաձայնեք, որ մեր երկրի կողմից կոռեկտ չէր գեներալ Յուրի Խաչատուրովին հեռացնել պաշտոնից եւ ամբողջ աշխարհով հայտարարել: Կարող էին ասել` Յուրի Գրիգորիչ, եկեք Երեւան, մի քիչ թեյ խմենք, հետո ասեին` էլ մի գնացեք ՀԱՊԿ, ձեր փոխարեն կգնա, ասենք, ինչ-որ մի Կիրակոսյան, ինչը նախապես պետք էր համաձայնեցնել ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարների հետ: Մինչդեռ ամբողջ աշխարհով աղաղակեցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աթոռին նստած է «խուլիգան», «բանդիտ»: Ի դեպ, ես այս գործում որեւէ մեկին չեմ պաշտպանում, որովհետեւ այդ ամենը զզվելի է: Ամեն դեպքում, ասեմ, որ Խաչատուրովը հատուկ վատ արարքներ չի արել, նա լավ հրետանավոր է եւ լավ սպա, ում վստահվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Սակայն, հանեցին այդ պաշտոնից եւ վարկաբեկեցին, ընդ որում` գեներալ վարկաբեկեցին զինվորների առջեւ, նույն կերպ վարվեցին նաեւ Մանվել Գրիգորյանի հետ: Այո, Մանվել Գրիգորյանը սպա չէր, բայց նա էլ գեներալ էր, եւ յուրաքանչյուր զինվոր, որն այսօր բանակում ծառայում է, կարող է ասել` ըհն, տեսեք ինչեր են անում գեներալները: Զինվորի մոտ գեներալ վարկաբեկելը բարոյական չէ: Ի վերջո, եթե վատ արարք է արել, արել է ոչ թե գեներալ, այլ անհատ Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ են անընդհատ շեշտում կոչումը: Եթե նա սպա լիներ, յուրաքանչյուր արարքի համար սպայական դատի առաջ կկանգնեցվեր` կա՛մ ռազմական կոչումը կիջեցնեին, կա՛մ տրիբունալի առաջ կկանգնեցին, կա՛մ կվռնդեին:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին. Վալերի Սեմերիկով

«Ո՞ՒՄ ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ»

– Անդրադառնանք նաեւ նախընտրական քարոզարշավին, որն ուղեկցվում է հակառուսական տրամադրություններով: Օրինակ, «Սասնա ծռեր» կուսակցությունն առաջարկում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, փակել Գյումրիի ռուսական ռազմաբազան, իսկ «Լուսավոր Հայաստանը» չի բացառում, որ ընտրվելու դեպքում կրկին կբարձրացնեն ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:

Ով է Արցախի նախագահի՝ «Սասնա ծռերի» և Սամվել Բաբայանի «միասնական թրծված թեկնածուն». «Փաստ»

– «Սասնա ծռերը» հանցագործներից հանցագործ են, ո՞ւմ պատվերն է կատարում Ժիրայր Սէֆիլյանը` ԱՄՆ-ի՞, թե՞ Թուրքիայի: Նա հայ ժողովրդի դավաճան է, եթե խոսքս վիրավորական է, միանգամից ներողություն եմ խնդրում, բայց ոչ թե ես եմ վիրավորում նրան, այլ նա է վիրավորում ինձ եւ հայ ժողովրդին: Նա խարխլում է մեր կապերը Հարավային Կովկասում միակ դաշնակցի հետ եւ դրա համար պետք է դատել նրան: Ժիրայր Սէֆիլյանն իր հայտարարություններով ժողովրդին տրամադրում է Ռուսաստանի դեմ: Նա անում է այնպես, որ Գյումրիում ռուսական ռազմաբազան փակվի, այսինքն` այն, ինչ ողջ կյանքում երազում է Ադրբեջանը եւ Թուրքիան: Մենք այդ ռազմաբազան ստեղծել ենք 90-ական թթ.-ին, երբ Ռուսաստանը մեզ հետ էր ամենաբարձր մակարդակով եւ այն չէին ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ նրա հարաբերությունները: Հիմա Ռուսաստանը Թուրքիայի հետ մի քիչ լավ հարաբերություններ ունի, եւ ասում են, թե Թուրքիան չի հարձակվի, նրանք ընկերներ են, սա շատ վտանգավոր է, որովհետեւ ինչպես 1921 թվականին, Հայաստանը կրկին կարող է զոհ դառնալ: «Սասնա ծռերը» նույն ռադիկալ ուժն են, ինչ իսլամիստները Սիրիայի պատերազմում: Ինչո՞ւ է Ժիրայր Սէֆիլյանը վերադարձել Հայաստան, եկել է երկիրը քանդելո՞ւ, եկել ես, օգնի աշխատատեղեր ստեղծել, գործարաններ բացել, ոտքի կանգնեցրու երկիրը: Ո՞վ ես դու, ի՞նչ է` դուք, իրո՞ք ծուռ եք, այս ուժն իր անունով վիրավորում է նաեւ սասունցիներին:

«Փաշինյանը գերագնահատեց իր քաշն ու արժեքը». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

Ի դեպ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն էին, որոնց վճարած գրավի դիմաց ազատ արձակվեցին «Սասնա ծռերը», իսկ հետո էլ նոր իշխանությունների թեթեւ ձեռքով համաներման արժանացան...

Ես Հայաստանում չեմ ապրում, մանրամասներից տեղյակ չեմ, բայց, անկեղծ ասեմ, այստեղ այնպիսի քաղաքական զզվելի երեւույթներ են տեղի ունենում, որոնք զարմացնում են: Կա՛մ փողն է պատճառը, կա՛մ մեկ ուրիշ բան, սակայն նման քայլերը նվաստացուցիչ են: Մեր ժողովուրդն առանց այն էլ շատ վիրավորանքներ է տեսել, բա՛վ է: Եվ կարծում եմ` անգամ շատ խոսել պետք չէ նրանց մասին, որովհետեւ գովազդ կլինի:

Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА