o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.12.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչքան շոուներ բեմադրվեցին ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման շուրջ, քանի-քանի տեղ դիմակավոր մտան խուզարկության, համակարգիչներ առգրավեցին եւ խանգարեցին մարդկանց աշխատանքը: Եվ ահա ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ խոստովանեց, որ ԱԱԾ-ն այդպես էլ չի կարողացել եւ չի կարողանում բացահայտել՛ գաղտնալսումը, քանզի շատ հմուտ են գործել եւ քողարկել բոլոր հետքերը. «Խոսքը շրջանակի մասին է: Կան մարդիկ, ովքեր իրենց դիրքով, տեղով, զբաղեցրած չասեմ պաշտոնով, տեղեկացված են լինում: Սեպտեմբերի վեցից այդ տեսանյութը եղել է համացանցում եւ սեպտեմբերի 11-ին է դարձել հանրության լայն շերտերին հասանելի: Ինչն է եղել պատճառը, որովհետեւ տեղեկատվությունը տարածելու եւ հետքեր չթողնելու համար իրենք պետք է գործեին շատ զգույշ: Եթե մենք կարողանայինք ֆիքսել տեսանյութի տարածման սկզբնաղբյուրը, հասկանալի է, որ կծիկը կկարողանայինք քանդել: Մենք չենք կարողանում գտնել սկզբնաղբյուրը»: Եվ այդ ամենն ասում է ու չի էլ կարմրում, թեեւ ասելու փոխարեն պետք է առնվազն հրաժարական տար: Ի դեպ, Փաշինյանի կողմից ընդդիմությանը ԱԱԾ-ով վախեցնելը Վիգեն Սարգսյանը որակել էր որպես ԱԱԾ սպաներին ուղղված վիրավորանք: Անշուշտ, սպաների համար վիրավորական է թատերական մասկի-շոուներին մասնակցելը, ինչպես նաեւ այլակարծություն ճնշողի արգահատելի դերում հանդես գալը, բայց դժվար թե պարոն Վանեցյանին կարելի է դասել այդ պատվախնդիր սպաների շարքը:

ԶԱՐՄԱՆՔ

Ոււրախացեք, երեւանցիներ, ձեր քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ որոշել է լրիվ նոր եւ շատ շքեղ տոնածառ դնել, որը քաղաքային բյուջեի վրա նստելու է 150 հազար դոլար: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե այդպիսի տոնածառ դներ Տարոն Մարգարյանը: Ինչ է, պարոն Մարգարյանը այդ 150 հազար դոլարի տեղը Հայկոյից վա՞տ գիտեր: Բայց, իր էության ծաղրածու Մարությանը «մտավ կրկեսը եւ քանդեց կրկեսի կեսը», իսկ հսկայական կրկեսի դերում ամբողջ Երեւանն է: Եվ դա այն դեպքում, որ մայրաքաղաքը աղբի մեջ կորած է, իսկ Մարությանի խոստումը վերելակները կարգի բերելու, արդեն հեքիաթի պես են հնչում: Դե, եթե աղբի մեքենան աղբ հավաքելու նպատակով քշելու փոխարեն ծառայեցվում է ՔՊ թեկնածուների պաստառների ցուցադրման շարժական միջոց, էլ ի՞նչ ասես:

ԶԱՐՄԱՆՔ

Դե, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ էլ օրական մի քանի անգամ է բոլորին զարմացնում: Այսպես, զարգացնելով պատգամավոր, նախկին նախարար Արամ Հարությունյանի գործի շուրջ շոուն, նա պաթետիկ ձեւով բացականչեց. «Էդ նախկին նախարարը, որ 14 մլն դոլարի կաշառք է վերցրել, դրել է գրպանն ու ազատ պտտվե՞լ: Արդյոք այդ կաշառքներն ավելի վերեւ հոսել են, թե ոչ: Սրա պատասխանը կտա նախաքննությունը»: Ու այդքան այդպիսի բաներ է խոսում, որ արդեն զարմանալիորեն նրա դեմ ընդվզում է նույնիսկ խոսափողը: Շատերը տեսան այդ տեսակադրերը, թե Սյունիքում Փաշինյանն ինչպես է խոսափողից թեթեւ էլեկտրական հարված ստանում, եւ, ի դեպ, այդ նույն խոսափողը ձեռքը վերցնող այլ մարդկանց հոսանքը, չգիտես ինչու, չէր խփում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА