ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

04.12.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, ՀՀ պատմությունում տեղի ունեցավ աներեւակայելի բան` վարչապետի ժ/պ Փաշինյանը հայտարարեց, թե ովքեր կասկածում են, որ Արցախի հարցում իր քաղաքականությունը ազգավնաս է, պետք է պետական դավաճանության կասկածանքով ԱԱԾ-ի բաժին դառնան, իսկ առաջին փոխվարչապետի ժ/պ Արարատ Միրզոյանն էլ միակ ռեալ ընդդիմությանը` ՀՀԿ-ին, անվանեց հանցագործ բանդա:

ԵՐԿՐԻ ԿՐԿԵՍԱՑՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ԿՏՐՈՒԿ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՏԱՆՈՒԼ ՏԱԼՈՎ` ԱՊԱՎԻՆԵԼ ԵՆ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻՆ

Կատարվածին հստակ գնահատական տվեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Այն, ինչ կատարվում է, անթույլատրելի է: Գործը հասել է նրան, որ սիրո ու համերաշխության «ջատագովները» ատելության քարոզ են իրականացնում, իրենց քաղաքական օպոնենտներին հանցավոր բանդա են անվանում: Ա՛յ քաղաքական սուտասաններ, ա՛յ քաղաքական խաբեբաներ, բացի խաբելուց որեւէ այլ բան չեք արել, ատելության քարոզը ինչքա՞ն կարելի է: Վարչապետն ի՞նչ է, Հայաստանը ուզում է սարքի 30-ականների Գերմանիան, ինքը ուզում է դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ` Գեստապոն: Հերիք է, ասելիք չունեք, ուրեմն լռեք»: Ավելին, Շարմազանովի վկայությամբ կան տեղեկություններ, որ իրավապահները սկսել են մարդիկ փնտրել, որոնք ցուցմունք կտան ՀՀԿ ազդեցիկ թեկնածուների դեմ: Բայց, այնուամենայնիվ, ՀՀԿ մամլո խոսնակը համոզմունք հայտնեց. «Համոզված եմ, որ դեկտեմբերի 9-ին շատ լուրջ անակնկալ է սպասվում Փաշինյանին: Մեզ որեւէ բան, ոչ շինծու գործ, ոչ ԱԱԾ-ով վախեցնել, ոչ մեր պատգամավորների վրա շինծու սարքած գործեր կառուցելն ու հայտարարելը չի կարող հետ կանգնեցնել մեր վճռական պայքարից: Հանուն այն Հայաստանի, որտեղ չեն գործի Բերիա-Վիշինսկու մեթոդներով: Ամոթ է, շոուները գոնե կարելի է ավելի պրոֆեսիոնալ կազմակերպել: Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ բոլորին էլ հասկանալի է, թե սա ինչ է»:

ԵՐԲ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ ԹՌՉՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ անդրադարձավ ոչ միայն այդ` ակնհայտ տոտալիտար հայտարարություններին, այլեւ ընտրարշավի ամենաթեժ պահին պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԱԺ բերելը: Աշոտյանը տրամաբանորեն նկատեց, որ դեռ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հիշատակել էր Արամ Հարությունյանի դեպքը, եւ հանգիստ կարող էին մինչ ընտրարաշավ, դատախազի միջնորդությունով մտնել ԱԺ: Ավելին, քանի որ Արամ Հարությունյանը պատգամավորության թեկնածու չէ, ապա այս ԱԺ-ի լիազորությունների ավարտին` դեկտեմբերի 24-ին, նրա կալանքի հարցը դատախազությունը կարող է լուծել առանց ԱԺ դիմելու: Արմեն Աշոտյանն այդ` ժողովրդավարական ազատությունների դեմ ուղղված բիրտ ճնշումները եւ ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը բացատրեց այսպես` որ Փաշինյանի թիմը քաղաքական միջոցներով ընտրարշավը տանուլ է տվել, եւ այժմ խաղի մեջ է մտցնում ուժայիններին:

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԳԱՂՈՒԹԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼԸ

 

ՆՈՐ ՇՈՈՒՆԵՐ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Արամ Հարությունյանի հարցը, անշուշտ, շոուի բաղկացուցիչ մասն է: Մի կողմ թողնենք, թե ինչքանով կարելի է արժանահավատ համարել ոմն Սիլվա Համբարձումյանի ցուցմունքները այս կամ այն անձին միլիոնավոր դոլարաների կաշառք տալու վերաբերյալ, պարզապես փաստենք` դատախազով ԱԺ արտահերթ նիստ հավաքելը ոչ միայն քարոզարշավին խոչընդոտող հանգամանք է, այլեւ մի միջոց` էլ ավելի խորացնելու երկրում տիրող ահուսարսափի մթնոլորտը, որի խորացման վրա աշխատում է անձամբ Փաշինյանը` իր ամենօրյա հաթաթաներով: Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանն էլ ահազանգում է, որ ոստիկանությունը, իր բանուգործը թողած, զբաղված է ՀՀԿ շտաբների ակտիվիստներին եւ նրանց ընտանիքներին ահաբեկելով` սպառնալով, որ ՀՀԿ-ի կողմից լուրջ քվեներ ունենալու պարագայում իրենք ունենալու են լուրջ պրոբլեմներ: Այսինքն` արդեն բանը հասել է գրեթե ընտրողների մակարդակով մարդկանց վախեցնելուն, որ չհամարձակվեն ՀՀԿ-ին ձայն տալ: Բայց իզուր տեղը չէ, որ ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը պարբերաբար հիշեցնում է ՀՀԿ ընտրազանգվածին` պետք չէ վախենալ, մենք շատ ենք, եւ ոչ ոք չի կարող վերահսկել ընտրողի քվեարկությունըԻ դեպ, Արամ Հարությունյանի պահով թեեւ ակնհայտ է, որ ընտրարշավով զբաղված պատգամավորները դժվար թե գան դատախազի կրկեսային միջնորդությունը քննարկելու, եւ քվորում դժվար թե լինի, վոժդը պաթետիկ տոնով անձամբ շոու սարքեց. «ԱԺ մեծամասնությունը Արամ Հարությունյանի խմբակցության ներկայացուցիչներ են, եւ ՀՀԿ-ականները կարող են բոյկոտել, չներկայանալ նիստին, քվորում չապահովել կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու հարցին: Ես հույս ունեմ, որ ԱԺ բոլոր պատգամավորները կներկայանան, կգրանցվեն եւ չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին ու արդար քննությանը: Եթե այդպիսի բան տեղի ունենա, արդեն հաջորդ ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա»: Այսինքն` դեռ փորձում է հրամայել պատգամավորներին գալ եւ քվեարկել այդ անիմաստ միջնորդության օգտին:

ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈԹԱՓԵՑ «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈ՛Ւ»-Ն

ԻՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ

Ինչո՞ւ է վոժդը այդ աստիճանի լարում ատելության մթնոլորտը եւ բոլորին հաթաթա տալիս: Պարզ է, որ նա մտավախություն ունի` քանզի իր վարկանիշը կտրուկ  ընկել է, ապա միգուցե, իրենց մոտեցումը չբարձրաձայնող «սեւ» ընտրողները դեկտեմբերի 9-ին իրեն նույնպիսի փաստի առաջ կանգնեցնեն, ինչ փաստի առաջ բազում հասարակ ամերիկացիներ առանց բարձրաձայնումի կանգնեցրին Քլինթոնին 2016-ի նախագահական ընտրություններին: Եվ հենց դրան է ուղղված փաշինյանական ամբողջ հիսթերիան: Ի դեպ, նման է, որ նա որոշել է պակասեցնել ԲՀԿ-ի` հայտնի թե ինչ մեթոդներով ստանալիք քվեների քվոտան, քանզի պատահական չէ, որ Ծառուկյանը հայտարարել էր` չի նեղանա ժողովրդից եւ կշարունակի իր ծրագրերը, անգամ եթե 10 տոկոսից քիչ քվե ստանա: Փաշինյանական թիմն ունի նաեւ պահեստային միավորներ` ի դեմս գրպանային ընդդիմադիրների` ԼՀԿ-ի եւ «Մենք» դաշինքի, ավելի մանրերին էլ չհաշվենք: Նրանց համար, ընդհակառակը, ապահովված են քարոզչության ջերմոցային պայմաններ, որպեսզի հակասանիտարական տեսքով ՔՊ-ականներից խուսափող ընտրողներին փորձեն հրապուրել ավելի «ցիվիլ» տեսք ունեցող «Ելք» դաշինքի նախկին, իսկ իրականում ոչ էլ նախկին, գործընկերների թեկնածուներովԻ՞նչ է ստացվում` ստացվում է, որ արդեն նույնիսկ կարծիք հայտնելու համար մարդկանց սպառնում են դատել պետական դավաճանության հոդվածով: Ըստ էության, փորձ է արվում ոչնչացնել ժողովրդավարության բոլոր ինստիտուտները: Հա, մի փոքր նկատառում` եթե խոսակցությունները փաշինյանական թիմի հողատու բնույթի մասին լինեն անհիմն, ապա վարչապետի ժ/պ-ն թերեւս սահմանափակվեր` դրանք զրպարտություն որակելով ու առաջ անցնելով: Բայց եթե այդպես նյարդայնացել է եւ ափերից դուրս եկել, էլ ի՞նչ եզրակացություն պետք է անի ցանկացած ողջամիտ մարդ: Այդ թվում եւ ընտրական տեղամաս գալուց առաջ

«ԱՐՔԱՅԻ» ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՍԱՐՍԱՓԸ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА