ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հավի կրծքամիս՝ «ֆրանսիական ձևով»

02.12.2018 10:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Հավի կրծքամիս՝ «ֆրանսիական ձևով»

Հավի կրծքամսով այս ուտեստ պատրաստելը շատ հեշտ է: Այն ոչ միայն համեղ է, այլև չի գիրացնում:
Հարկավոր է հավի կրծքամիս, 1-2 սոխ, 80 գրամ պանիր, 5-6 հատ չերրի լոլիկներ, աղ, և սև կամ կարմիր բիբար:

Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ. գյուղնախը հավի ականջում քնած է

Հավի կրծքամիսը պետք է բարակ, լայն շերտերի բաժանել, երկու կողմերի վրա աղ ու բիբար ցանել, որից հետո ջեռոցի մեջ դրվող թավան պատել մի փոքր ձեթով, վրան շարել մսի շերտերը: Յուրաքանչյուր շերտի վրա պետք է օղակներով կտրատված սոխ դնել, ապա՝ կտրատած չերրի լոլիկ, իսկ այս ամեն վրա քերած պանիր լցնել:
Թավան պետք է դնել 180 աստիճան տաքացված ջեռոցում: 30 րոպե անց «ֆրանսիական ձևով» հավի կրծքամիսը պատրաստ կլինի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА