o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞ ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

16.03.2016 13:05 ՔՐԵԱԿԱՆ
ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞ ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Օրերս Գյումրու Խանջյան փողոցում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել: Բնակիչների մի մասը կրակոց է լսել, մյուսները պնդում են, որ մեքենաների բախման ձայն են լսել: Դեպքի վայրում միայն փշրված ապակիներ են գտել, ավելի ուշ` քաղաքի տարբեր մասերում երկու վթարված մեքենա: «Լեքսուսը»` ավագանու նախկին անդամ, Գյումրիում հայտնի հեղինակություն Չուբար Զարգարյանի ընտանիքին է պատկանում, «Ֆորդը»` ավագանու գործող անդամ Տիգրան Փանոսյանին, ով առավել հայտնի է Կռուգի Մստ անվամբ:Ըստ տեղացիների՝ մեքենաների բախման պատճառը՝ «Աղջկա հաշիվ է, Չուբարի եղբոր տղան Փանոսյանի աղջկան է ուզում, չեն տալիս»: Նշենք, որ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, միջադեպի մասնակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը

Միջադեպի հետ կապված մանրամասներ պարզելու, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել գյումրեցի, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, ով նկատեց.

– Ընդամենը մամուլից եմ տեղեկացել դեպքի մասին, դեպքի մասնակիցներին էլ առանձնապես չեմ ճանաչում:

– Իսկ ճի՞շտ է, որ նախկին ավագանու անդամը հեղինակություն է Գյումրիում:

– Չգիտեմ, Ձեզանից եմ լսում (ծիծաղում է-Ի.Ա.):

– Բայց պետք է, որ իմանայիք: Նկատի ունենք, որ Ձեր անունն էլ է հաճախ կապվում քրեական աշխարհի հետ:

– Չկա նման բան, դա ընդամենը խոսակցությունների մակարդակով է:

– Այնպես չէ, որ ընդամենը մեկ կամ երկու դեպքով է Ձեր անունը կապվել քրեական աշխարհի հետ:

– Ես Ձեզ նորից եմ ասում, որ չկա նման բան: Իսկ մեր անունը հաճախ, եթե քրեական աշխարհի հետ էլ կապում են, ապա նրա համար, որ աղմուկ լինի, մի քիչ ավելի շատ խոսելու բան ունենան, ընդամենը:

– Լավ, իսկ Ձեր նորանշանակ մարզպետի հետ հանդիպե՞լ եք:

– Որպես մարզպետ՝ մեկ անգամ, նրան մարզպետարանում ներկայացնելու օրը:

– Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ ղեկավարել Շիրակի նման բարդ ու խնդիրներով լեցուն մարզը:

– Դե, համենայնդեպս, ինքը պատրաստակամ է աշխատելու, մեծ ծրագրեր ունենք: Թողնենք, թող աշխատի, հետո նոր գնահատենք:

– Ի դեպ, նորանշանակ մարզպետը նշել էր, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք չէ: Դո՞ւք էլ եք համաձայն նրա հետ:

– Այդ հարցը լավ կլինի նրան տայիք, ես չեմ դրա հասցեատերը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА