ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախյան հիմնախնդիրը չի հաջողվի շրջանցել ո՛չ նոր իշխանություններին, ո՛չ նոր խորհրդարանին»

30.11.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արցախյան հիմնախնդիրը չի հաջողվի շրջանցել ո՛չ նոր իշխանություններին, ո՛չ նոր խորհրդարանին»

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ավարտին մնաց մեկ շաբաթ, իսկ թե ինչպիսին են այս ընթացքի վերաբերյալ արտաքին աշխարհի տպավորությունները, եւ առհասարակ` ինչ ակնկալիքներ կան դեկտեմբերի 9-ից հետո ձեւավորվող նոր խորհրդարանից, «Իրավունքը» հետաքրքրվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻՑ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԿԱՄ ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

«ՏԱՐԱՏԵՍԱԿ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԵՆ»

– Պարոն Արեշեւ, ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան նախընտրական այս շրջանը եւ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հնարավորությունները:

Այս ընտրությունները ծայրահեղ ժամանակավոր են, եւ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել որոշ հավելյալ դետալների վրա: Կարծում եմ, որ տարատեսակ անակնկալները բացառված չեն: Չեմ վիճարկում այն, որ հաղթանակը լինելու է «Իմ քայլը» դաշինքինը, որը գլխավորում է արձակուրդ գնացած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, եւ այդ ուժի վարկանիշը կախված է մեծապես հենց նրա բարձր վարկանիշից: Սակայն տեսնում ենք, որ էյֆորիան Հայաստանում մարում է, եւ ընտրություններին մասնակցում են ոչ այնքան մեծ կուսակցություններ, որոնք կարող են հայտնվել Ազգային ժողովում:

ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՄԵՋ-ՄԵՋ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ինչո՞վ կբացատրեք այն, որ մի քանի ամիս առաջ առկա էյֆորիկ ոգեւորությունն այլեւս չկա:

Հասկանալի է, որ արդեն Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր առաջնորդ չէ, այլ պատասխանատվություն կրող քաղաքական գործիչ է, երկրի վարչապետ, որը բախվում է մեծ թվով ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների: Եվ, իհարկե, փոխվում է հռետորաբանությունը, բայց, միեւնույն ժամանակ, եթե մենք նայենք, օրինակ, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, հիմնականում կտեսնենք միօրինակություն, ընդ որում` ազգային կարգախոսներով են հանդես գալիս, թեպետ իրենց հրապարակային բանախոսներից մի քանիսը խոսում են հայ-թուրքական սահմանի բացման մասին եւ այլն: Այդուհանդերձ, ինձ մտահոգում է այն, որ հայ-ռուսական օրակարգը կարող է հայտնվել որոշակի ճգնաժամի մեջ, եւ մենք կարող ենք բախվել մի իրավիճակի հետ, երբ որոշակի խնդիրներ առաջանան: Օրինակ, միգրացիայի հետ կապված, բոլոր կողմերից Հայաստանի սահմանի շրջափակման, ինչի մասին լուրջ մտածել է պետք:

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«ԼԱԶԱՐՅԱՆ» ԱԿՈՒՄԲԻ ՁԵՎՈՐՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է»

– Այսօր տեղի կունենա հայ-ռուսական «Լազարյան» ակումբի բացումը, կարելի՞ է ասել, որ հենց այս խնդիրներով մտահոգ լինելով է պայմանավորված, որ ստեղծվում է նման հարթակ:

– «Լազարյան» ակումբը, որտեղ հրավիրված են նաեւ հայաստանյան նոր իշխանությունները, ընդգրկում է ավելի լայն քաղաքական շրջանակ: Կարծում եմ` ինստիտուցիոնալ այս հարթակի ձեւավորումը պահանջված է, որովհետեւ շատ մոտ ժամանակներում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը կբախվեն այնպիսի խնդիրների հետ, որոնք աշխատանքային ռեժիմով պետք է քննարկել: Օրինակ, բիզնես հետաքրքրությունների շրջանակի հետ կապված, որտեղ եթե ոչ անհնար, ապա բավականին բարդ է լինելու լուծումներ գտնել:

Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ Փաշինյանին

Մասնավորապես` ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր հայ-ռուսական հարաբերություններում:

Սուբյեկտիվ մի շարք պատճառներ կան, էլ չեմ ասում Արցախյան հիմնախնդրի եւ դրա շուրջ այն արտաքին ճնշման մասին, որն ի հայտ եկավ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջ© Բոլթոնի այցից հետո, ինչպես նաեւ որոշ այլ միջոցառումների ժամանակ: Եթե մենք այս հարցերը քննարկենք միայն դեպքից դեպք, ապա, ցավոք, վաղ, թե ուշ կծագեն այնպիսի խնդիրներ, որոնք պարզապես, չենք կարողանա լուծել կամ, ամեն դեպքում, լուծումներ գտնելը դժվար կդառնա: Կարծում եմ` այս առումով կարեւոր են հայաստանյան հասարակական, քաղաքական շրջանակների հետ անընդհատ քննարկումները:

2013 թվականին Նիկոլ Փաշինյանի պատմած անեկդոտը Մուկուչյանի մասին. տեսանյութ

«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՉԴԱՌՆԱ ՊԱՏԱՆԴ` ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ»

– Վերադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին` հետաքրքիր է Ձեր կարծիքը «Սասնա ծռերի» մասին, որոնց քարոզարշավն ընթանում է ընդգծված հակառուսական ելույթներով:

Ամենայն հավանականությամբ, «Սասնա ծռերը» ներկայացված կլինեն նոր խորհրդարանում, ամեն դեպքում, մենք չենք կարող բացառել այն: Այս խմբավորման քաղաքական տեխնոլոգիական ծագումը հասկանալի է, ինչպես եւ պարզ է նման բոլոր խմբավորումներինը, որոնք վերջին շրջանում ակտիվ հայտարարում են իրենց մասին ԵԱՏՄ բոլոր երկրներում: Այո՛, ոչ միայն նման խմբավորում կա Հայաստանում, այլեւ Բելառուսում եւ Ղազախստանում: Մենք, իհարկե, հասկանում ենք, թե սա ինչի հետ է կապված, եւ այս ամենին պետք է ինչ-որ կերպ արձագանքել, հատկապես, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են բավականին շատ ռուսական օբյեկտներ, այդ թվում` Գյումրիի ռուսական ռազմաբազան: Ըստ էության, նաեւ հենց դրա համար եմ ասում, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածության պատճառներ կան: Եվ այնպես չէ, որ ամեն ինչ կավարտվի դեկտեմբերի 9-ին: Դրանից հետո գալու է նոր կադրերի նշանակման պահը, որովհետեւ մենք գիտենք, որ գործող կառավարության որոշ անդամներ եւ պետական գերատեսչությունների ներկայացուցչներ պատրաստվում են դառնալ պատգամավոր: Բացի այս, կարծում եմ` լուրջ առաջադրանք է դրված թե՛ քաղաքական դիվանագիտության, թե՛ կառավարության առջեւ: Ի վերջո, Արցախյան հիմնախնդիրը չի հաջողվի շրջանցել ո՛չ նոր իշխանություններին, ո՛չ նոր խորհրդարանին: Այս առումով շատ կարեւոր է, որ այս կարեւոր հարցը չդառնա պատանդ` ընթացող ներքաղաքական պայքարի եւ անձնական հաշիվների մաքրման:

«Տղա ջան, ես խղճում եմ քեզ». Դավիթ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկող երիտասարդին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА