o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քիթ քաշելով » ` բիզնես են առաջ տանում

30.11.2018 16:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Քիթ քաշելով » ` բիզնես են առաջ տանում

Եղանակների ցրտելուն պես առեւտրի կենտրոններում շատանում են հիվանդ աշխատակիցները: Այս խորը եւ պատասխանատուն ոլորտը նորմալ չվերահսկվելու արդյունքում էլ ունենում ենք բազմաթիվ բողոքների քաղաքացիների կողմից` մասնավորապես « Երեւան Սիթի» սուպերմարկետների մի շարք մասնաճյուղերի վերաբերյալ : Քաղաքացիների հիմնական բողոքն այն է , որ հիվանդ գանձապահներն ու վաճառող-խորհրդատուները « քթները քաշելով, սրբելով » սպասարկում են սննդի բաժինները գումարած գանձապահներն` ովքեր անընդհատ օրվա ընթացքում շփվում  հազարավոր քաղաքացիների հետ և հենց նրանց ձեռքի տակով է անցնում քաղաքացիների առևտուրը: 

Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին

Պարզելու համաար թե ո՞վ է վերահսկում այս խնդիրները iravunk.com-ը նախ կապ հաստատեց « Երևան Սիթի » սուպերմարկետների ցանցի գլխամաս , որտեղ մեզ տվեցին այսպիսի պատասխան. « Իսկ ո՞վ է այդպիսի տեղեկություններ ասել, Ձեզ են բողոքե՞լ, համար թողեք մենք կկապնվենք ես կփոխանցեմ համապատասխան բաժին »,- ասելով,որ ամենաուշը մեկ օր հետո կզանգահարեն մեզ , չգիտեն բաժնի աշխատողը տեղում է թե՞ ո՛չ»: Մենք նախ փոխանցեցինք մեր հեռախոսահամարը պահանջելով նաև համապատասխան բաժնի հեռախոսահամարը , որին  այդպես էլ պատասխանող չեղավ: Իսկ ահա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում համապատասխան հարցերով զբաղվող   բաժնի տետը, մեր հարցին թե՞ ինչպե՞ս է վերահսկվում այդ կարևոր ոլորտի ավելի քան կարեւոր խնդիրները պատասխանեց այսպես. « ԻՆձ կոնկրետ ասում եք ո՛ր «սիթիյում» եւ ո՛ր աշխատողի մոտ եք տեսել այդ խնդիրը,երեւույթը : Ես « օդի մեջ» բողոքեներով չեմ կարող քայլ ձեռնարկել, կոնկրետ պետք  իմանամ: Եթե սպառողները Ձեզ են բողոքում խնդիրը կձեւակերպեմ Ձեր անունից» : Իսկ մեր հարցին թե իրենք ինչպես են առհասարակ լուծում նմանատիպ խնդիրները բաժնի վարիչը պատասխանեց այսպես. « Մենք գնում տեսնում ենք մարդը ունի առողջական խնդիր թե ո՛չ , ունի արդյո՞ք առողջությունը փաստող սանիտարահիգենիկ անձնագիր նշված է  նա անցել է  պարտադիր և պարբերական բժշկական զննություն : Եթե այդ բոլորը առկան են, բայց հիվանդ վիճակում աշխատում է բնականաբար զգուշացնում ենք իր ղեկավարին: Որոշակի ժամկետ գոյություն ունի սահմանված ,եթե չեմ սխալվում երեք ամիսը մեկ անգամ յուրաքանչյուր աշխատողի սանիտարահիգենիկ անձնագրում պետք է նշված լինի, որ  անցել է բժշկական զննություն» , - եզրափակեց խոսքը բաժնի պետը: 

Փաստորեն այնպես է դուրս գալիս, որ ամեօրյա բժշկական վերահսկողություն տեղ չի ունենում , և եթե խնդիր էլ չի լինում այդ վերահսկողություն մնում է օդում: Պետք է հաշվի առնել, որ դժվար երեք ամսվա ընթացքում աշխատակիցը պարբերաբար հիվանդ լինի: Ստացվում է, որ այս կարևոր եւ պատասխանատու ոլորտում ունենք մեծ բացթողում , ինչն էլ եթե փաստեր չեղավ չեն գնաև չեն հետաքրքրվի և առավել ևս չեն էլ վերահսկի: 

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА