ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.11.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի` «Իմ քայլը» դաշինքը հաջողացրել է աղբատար ավտոմեքենաները, կամ ինչպես ասում է ժողովուրդը` «զիբլի ավտոները», նույնպես լծել սեփական քարոզարշավին: Նոյեմբերի 29-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակել է այս լուսանկարը եւ գրել. «Վարչական ռեսուրսի օգտագործման եւս մեկ օրինակ: Իշխանական թեկնածուի քարոզչական պաստառները ՍԱՆԻՏԵԿԻ մեքենաների վրա: Երեւան: Ավան: Այսօր»: Իհարկե, զարմանալի է, որ աղբատար մեքենաները փոխանակ երեւանցիներին ազատեն աղբի աներեւակայելի կույտերից, ծառայեցվում են որպես «Իմ քայլը» դաշինքի պաստառները շրջիկ դարձնելու միջոց: Սակայն աղբի նկատմամբ տարօրինակ սերը նոր չէ, որ դրսեւորվում է Նիկոլի կուսակցության մոտ` հիշենք, որ դեռ 2017-ին աղբի միջից ինչ-որ թղթեր հանելով` նրանք մուննաթ էին եկել Երեւանի ավագանու ընտրությունների վրա եւ այդ սկանդալի անունն էլ դրել էին «Զիբիլիքս»:

ԶԱՐՄԱՆՔ

ՀՀԿ առաջին փոխնախագահ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ, հեռուստաբանավեճի մարտահրավեր էր նետել վոժդին` մասնավորապես առաջարկելով. «Անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿԻմ քայլ» ձեւաչափով` 1-ին համարների մակարդակով: Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (Հանրային եւ մեկական Ձեր եւ իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր եւ իմ ընտրությամբ), 4-6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողությանը»: Եվ ինչ, պարզվում է, որ Նիկոլը քաջ եւ անվախ է միայն փողոցում եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում, բայց մոգոնեց պատճառաբանություններ` չբանավիճելու Վիգեն Սարգսյանի հետ, թեեւ պարոն Սարգսյանը բանավեճերը վարում է բացառիկ կիրթ բառապաշարով: Փոխարենը իր բերանը ճոռթեց պլանքաշության ջատագով Ալեն Սիմոնյանը` հոխորտալով, որ պատրաստ է բանավիճել ՀՀԿ-ի առաջին համարների հետ ե՛ւ առանձին-առանձին, ե՛ւ միաժամանակ: Դե ինչ, դեկտեմբերի 3-ի համար պատրաստենք պարկերը Ալենի բմբուլների համար, քանզի այդ օրը նրա հետ բանավիճելու է Էդուարդ Շարմազանովը:

ԶԱՐՄԱՆՔ

Վիգեն Սարգսյանը Նիկոլի հակաբանակային ելույթները որակել է ծայրահեղ պոպուլիզն, երբ մարտունակությունը չափվում է «մայկա-տրուսիկներով», մինչդեռ բանակին պատերազմի համար փամփուշտ է պետք: Վոժդի զարմանալի ելույթներին արձագանքել է նաեւ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը. «Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել` թեեւ ուներ նման հնարավորություն: Ազատամարտին չի մասնակցել` թեեւ կարող էր: Այս երկու իրողությունները արդեն բավարար են, որպեսզի նա իրեն իրավունք չվերապահի բանակի ու դրա մարտունակության վերաբերյալ դատողություններ անի ու գնահատականներ տա բանակի զարգացման այս կամ այն պատմական փուլին»: Դե ինչ ասես, դասալիքի, բանակ ատողի բախտը կտրվի...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА