ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ սպասել 2019 թվականից. Աստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

02.12.2018 14:00 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ինչ սպասել 2019 թվականից. Աստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Ահա՝ ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին 2019 թվականին՝ ըստ աստղագետ Անժելա Պերլի։

Խոյ

Խոզի տարին Խոյերի համար շատ բարենպաստ տարի է լինելու, եթե երեխա եք ուզում ունենալ, խոզի տարին համարվում է հաջող տարի։ Խոյերը կյանքի բոլոր բնագավառներում հաղթանակներ կգրանցեն։ Գարնանը մի շարք ծանոթություններ են սպասվում, ուշադիր եղեք ձեր կյանք մուտք գործած մարդկանց, նրանց մեջ է ձեր 2-րդ կեսը, իսկ եթե ամուսնացած եք, ընտանիքի հետ հարաբերությունները էլ ավելի կլավանան։ Հնարավոր է նաև բնակության վայրի փոփոխություն։

Սիրային աստղագուշակ՝ 2019-ի համար

Ցուլ

Շատ ակտիվ ու իրադարձություններով լի տարի է սպասվում։ Եթե միայնակ եք, անպայման հանդիպելու եք ձեր 2-րդ կեսին, իսկ եթե ամուսնացած եք, ապա իսկական ժամանակն է երեխաների մասին մտածելու համար։

Երկվորյակ

Եթե միայնակ եք, ապա այս տարի ոչ միայն կհանդիպեք ձեր կեսին, այլև կամուսնանաք։ Ծախսերի տարի է սպասվում, բայց աշխատած գումարը լրիվ կբավականացնի։ Ուշադիր եղեք առողջությանը, հետևեք և ցանկացած գանգատի դեպքում դիմեք բժշկի։

Խեցգետին

«Կյանքը շարժում է». Սա է այս տարվա ձեր կարգախոսը։ Աշխատանքային բազում հնարավորություններ կբացվեն ձեր առաջ, շանսը ոչ մի դեպքում բաց մի թողեք։ Միայնակ Խեցգետինները երկրպագուների պակաս չեն զգա, բայց ընտրության հարցում մանրախնդիր եղեք։

Առյուծ

Առյուծների կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում, բացառապես դրական։ Եթե մինչ այս ձեր կյանքում բարդ շրջան է, ապա հիմա ամեն ինչ փոխվելու է։ Հատկապես նկատելի փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում։

Կույս

Ինքնարտահայտման ու ինքնադրսևորման տարի է։ Մինչ այս պահը դա ձեզ չէր հաջողվում։ Հիմա եկել է ժամանակը, որ ձեր կատարած աշխատանքը ըստ արժանվույն վարձատրվի։

Անձնական կյանքում, սակայն, լուրջ փոփոխությունների մի սպասեք։

Կշեռք

Սպասեք լավ փոփոխությունների և անձնական կյանքում, և գործնականում։ Մի շարք գործնական հաջող առաջարկներ կստանաք։ Հնարավոր են անշարժ գույքի հետ կապված հարցեր՝ վերանորոգում, տեղափոխություն։

Կարիճ

Կարիճների համար 2019-ը բացառապես հաջողությունների տարի է լինելու։ Առաջին հերթին դուք ֆինանսական անկախություն ձեռք կբերեք, հաջողություններ կգրանցեք ուսման մեջ և աշխատանքում։ Իսկ անձնական կյանքի մասին խոսելն ավելորդ է՝ այսպիսի հիշարժան տարի շատ քիչ կլինի։

Աղեղնավոր

Առողջության հետ կապված խնդիրներ չեք ունենա։ Եթե ամուսնացած եք, բարենպաստ տարի է երեխաներ ունենալու համար։ իսկ եթե միայնակ եք, անպայման հանդիպելու եք ձեր 2-րդ կեսին։ Չեն բացառվում նաև ճամփորդություններն ու շրջագայությունները։

Այծեղջյուր

Սա շատ լավ, կարելի է ասել ճակատագրական տարի է լինելու ձեզ համար։ Մի վախեցեք այդ բառից։ Ճակատագրական բառի տակ միայն դրական ենթատեքստ տեսեք։ Սպասվում են ծանոթություններ, ամուսնութուններ, ուրախ առիթներ՝ ամբողջ տարին բարձր տրամադրությամբ անցկացնելու համար։ Դե իսկ ամռանը՝ ճամփորդություն տաք ու էկզոտիկ երկիր։

Կշեռքներ, համարձակ եղեք, բայց զգուշավորության մասին մի մոռացեք․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակ

Ջրհոս

Ֆինանսական որոշակի դժվարություններ են սպասվում, բայց դրանք թող ձեզ չվախեցնեն, քանի որ դուք կարող եք այդ պրոբլեմները վերացնել։ Ուշադիր եղեք նաև ձեր սիրելիի հետ հարաբերություններում։ Սովորեք լսել ոչ միայն ձեր սրտի ձայնին, այլ դիմացինների խորհուրդներին։

Ձկներ

Հետևեք ձեր առողջությանը, թեթևակի գանգատի դեպքում անգամ դիմեք բժշկի։ Ընկերական միջավայրի փոփոխություն է սպասվում, որն իր հետ միայն դրական փոփոխություններ կբերի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА