ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերմինե Նաղդալյանը՝ ընտրապայքարից դուրս գալու իր որոշման մասին

28.11.2018 23:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Հերմինե Նաղդալյանը՝ ընտրապայքարից դուրս գալու իր որոշման մասին

Թիվ 12 ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Հրապարակ»․ ՀՀԿ-ականներն առաջարկներ են ստացել դրսից

«Հարգելի՛ հայրենակիցներ, մոտ 30 տարի ծավալում եմ հասարակական, քաղաքական եւ պետական գործունեություն: Եղել եմ Հայաստանի ձեռնարկատերերի Միության նախագահ, 1995 թվականին ընտրվել եմ Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 49 ընտրատարածքից, 1999, 2003, 2007, 2012 եւ 2017 թվ. ընտրվել եմ համամասնական ընտրակարգով:

Թիվ 1 ընտրատարածքում թեկնածուների ձայները

23 եւ կես տարի պատվով եւ պատասխանատվությամբ կատարել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի պարտականությունը: ԱԺ-ում ընդգրկված եմ եղել ֆինանսա-վարկային, բյուջետային եւ տնտեսական եւ արտաքին հարցերի հանձնաժողովներում: 2012 -ին ընտրվել եմ ԱԺ փոխնախագահ: Տարիներ շարունակ հանդես եմ եկել տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, բազմաթիվ օրենքների հեղինակ եւ համահեղինակ եմ:

ՀՀԿ-ի հիմնական ձայները մայրաքաղաքից են եղել

Հպարտ եմ, որ խորհրդարանական գործունեության ավելի քան 23 տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային կառույցներում՝ 2003-2017 թվ. եղել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ, մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ, եղել եմ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Աժ պատվիրակության ղեկավար, ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ: ԵԽԽՎ պատվավոր անդամ եմ: Ղեկավարել եմ մի շարք միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի աշխատանքներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի Հանրապետության եւ այլն, ամենուրեք աշխատելով պաշտպանել եւ առաջ մղել Հայաստանի շահերը:

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել խորհրդարանական ընտրությունների առթիվ

Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման դժվարին տարիներին` անկախացումից եւ արցախյան ազատամարտից մինչեւ խաղաղություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացում, քաղաքացու եւ քաղաքական գործչի իմ պարտքն եմ համարել ուժերիս ներածի չափով աջակցել պետականաշինությանը: Որտեղ որ եղել եմ, աշխատել եմ ազնիվ եւ անմնացորդ, ղեկավարվել եմ պարտքով եւ խղճով: Հարյուրավոր ելույթներ եմ ունեցել միջազգային հարթակներում` ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը ու Ազգային ժողովում` ներկայացնելով ՀՀԿ-ի տեսակետներն ու որոշումները: Խոսել եմ այնտեղ, որտեղ շատերը հաճախ լռել են կամ թաքնվել:

Հայտնի են ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների անուններն՝ ըստ հավաքած ձայների

21 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ եւ այս տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված եմ եղել կուսակցական աշխատանքներում՝ 13 տարի ղեկավարել եմ ՀՀԿ Կանանց խորհուրդը (մոտ 80 հազ.անդամ), որը կարողացավ ակտիվ գործունեությամբ իր լրջագույն մասնակցությունը ունենալ թե ՀՀ քաղաքական դաշտում եւ թե միջազգային հարթակներում, ձեւավորելով համերաշխ ու միասնական մի ընտանիք, որտեղ գերիշխում էր համախմբվածությունը հանուն ընդհանուր գործի:

Ինչպես են բաշխվել քվեները Արաբկիրի թիվ 4/39 տեղամասում. ամփոփ արդյունքներ

Այս ամբողջ ժամանակահատվածում ամուր է եղել կապս ընտրողների հետ, հազարավոր մարդկանց ընդունել եւ փորձել եմ նեցուկ լինել նրանցից յուրաքանչյուրին:

Այսօր, շնորհակալություն եմ հայտնում իմ կուսակիցներին, բոլոր գումարումների պատգամավորներին, Ազգային Ժողովի աշխատակիցներին, բոլոր գործընկերներիս, արտախորհրդանական ու հասարակական կազմակերպություններին, փորձագիտական, գիտական ու մշակութային շրջանակներին, լրագրողներին` համագործակցության ու համատեղ աշխատանքի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ «ընտրողներին եւ չընտրողներին» եւ թողություն խնդրել բոլոր այն սխալների ու բացթողումների համար, որ ունեցել ենք ես ու իմ կուսակցությունը մեր անցած ճանապարհին: Հավատացեք ՝ մենք գործել ենք հանուն մեր դավանած արժեքների եւ ցավում եմ, որ չենք արդարացրել ձեր հույսերն ու վստահությունը: Բայց ամեն ինչ ճանաչվում ու գնահատվում է ժամանակի մեջ:

Արաբկիրի 4/13 տեղամասում ՀՀԿ-ն երկրորդն է

Դեկտեմբերի 9 -ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու ՀՀԿ համապետական եւ թիվ 12 տարածքային ցուցակում: Շնորհակալություն հայտնելով առաջադրման համար հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ կնպաստեմ նրա հաջողությունը: Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է եւ որեւէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:

6/7 ընտրատեղամասում ՀՀԿ-ն 3-րդ տեղում է. Լուսանկարներ

Օգտվելով առիթից՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում բազմաթիվ համակիրներիս, որոնք այս օրերին թե ամբողջ հանրապետությունում եւ թե թիվ 12 ընտրատարածքում պատրաստվում էին ընդգրկվել իմ նախընտրական թիմում:

Հաջողություն եմ մաղթում 7-րդ գումարման Ազգային ժողովի ապագա պատգամավորներին, ուզում եմ, որ նրանց գործունեությունը լինի ի շահ պետության ու ժողովրդի` թե իշխանության, թե ընդդիմության դիրքերից: Ուզում եմ վստահ լինել, որ նրանք չեն սկսելու զրոյական կետից, այլ շարունակելու են անցած տասնամյակներում կուտակված խորհրդարանական պատմության ու փորձի լավագույն ավանդույթները, որոնց կայացման մեջ եղել է նաեւ իմ համեստ ներդրումը»:

Արաբկիրի թիվ 4/38 ընտրատեղամասում ՀՀԿ-ն երրորդ տեղում է. ամփոփ արդյունքները

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА