o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանի վարկանիշի վրա կազդի, եթե ՀՀ-ին չհաջողվի պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը» (Տեսանյութ)

28.11.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Փաշինյանի վարկանիշի վրա կազդի, եթե ՀՀ-ին չհաջողվի պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը» (Տեսանյութ)

«Իրավունքի» զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ:

Նիկոլ Փաշինյանի դուստրը փա՞բ է կառուցում

- Պարոն Մարկարով, ընտրությունների նախաշեմին` դեկտեմբերի 6-ին, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կորոշեն, թե ով է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Այդուհանդերձ, եթե այս պաշտոնը Հայաստանը կորցնի, ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Ազդեցություն կունենա անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի համար, եթե Հայաստանին չհաջողվի պահպանել այդ պաշտոնը: Հատկապես, եթե այն անցնի Բելառուսի ներկայացուցչին, այն կլինի բավականին բացասական ազդանշան: Միեւնույն ժամանակ, սա կարող է անդրադարձ ունենալ նաեւ ՀԱՊԿ-ի այլ երկրների վրա, մասնավորապես` Ռուսաստանի, որովհետեւ ՌԴ-ն դիտարկվում է որպես երկիր, որը կարող է ունենալ իր ազդեցությունը այդ որոշման կայացման համար: Խնդիրն այն է, որ եթե չհաջողվի պահպանել Հայաստանին այդ պաշտոնը կամ չհաջողվի ընդունել գոնե չեզոք տարբերակ, Հայաստանում էլի լինելու են հակառուսաստանյան ելույթներ, մեկնաբանություններ:

Ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. Տիգրան Ուրիխանյան

«ՆԿԱՏԵԼԻ ԷԻՆ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԻՏՈՒՄՆԵՐ»

– Որոշման կայացմանը նախորդեցին Բելառուսի եւ նաեւ Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով փոխադարձ վիրավորանքներ: Որոշակի լարվածություն կա նաեւ Հայաստան-Ղազախստան հարաբերություններում` կապված երկրների ղեկավարների արտահայտած մտքերի հետ: Ի վերջո, այս եռակողմ «փոխհրաձգությունն» ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված քննարկումները շարունակական փուլի մեջ են, եւ տարբերակները, որոնք քննարկվում են, երեքից ավել չեն: Առաջինն այն տարբերակն է, որ Հայաստանը կարողանալու է հասնել նրան, որ պահպանի սեփական երկրի ներկայացուցչությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Երկրորդը` այն է, որ այբբենական կարգով այդ պաշտոնն անցնելու է բելառուսական կողմին, ինչը մի քիչ տարօրինակ կլինի, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսեսուսով, եւ չեմ կարծում, որ Հայաստանն իր համաձայնությունը կտա: Եվ երրորդ ու հարաբերականորեն չեզոք տարբերակն այն է, որ շարունակելու է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը: Այսինքն` հարցը, որը վերաբերելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին, շարունակելու է մնալ քննարկման փուլում մինչեւ որոշակի ժամկետ: Այն, որ հնարավորություն կընձեռվի իրականացնել գործողություններ, որոնց արդյունքում Բելառուսը եւ Ղազախստանը կհամաձայնեն, որ Հայաստանի ներկայացուցիչը շարունակի պաշտոնավարել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, քիչ հավանական է, բայց ամենացանկալի սցենարն է Հայաստանի համար: Սակայն այս առումով դրական, այսպես ասած, ազդանշաններ շատ քիչ կան, որ հավատանք:

Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան

Նախկինում, եթե անգամ որոշակի անհամաձայնություններ լինում էին ՀԱՊԿ-ում, այն մնում էր փակ դռների հետեւում: Իսկ հիմա հրապարակային քննադատություն է հնչում Հայաստանի ղեկավարի կողմից, իսկ Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարները չեն թաքցնում իրենց բացասական տրամադրվածությունը: Կարելի՞ է ասել, որ այս իրավիճակը դիվանագիտական անփութության պատճառով է:

Բոլոր կողմերից նկատելի էին էթիկայից եւ դիվանագիտական կանոններից դուրս գալու որոշակի միտումներ` նույն Լուկաշենկոյի պահվածքը, հանդիպումը Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցչի հետ, որը սակայն չստացավ, համենայնդեպս, բաց շարունակություն: Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպման ժամանակ բաց տեքստով չենք տեսել խոսակցություն` կապված ՀԱՊԿ-ի հետ, բայց տեսանք արձագանք Հայաստանի կողմից: Սա ոչ շատ դիվանագիտական էլեմենտներից մեկն է: Թե ինչքանով այս մոտեցումն իրեն կարդարացնի, այլ հարց է: Պարզ է, որ այն պետք է քննարկվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին, եւ այս խնդիրը շարունակում է լինել արդիական: Ամեն դեպքում, մեզ համար կարեւոր կառույց է ՀԱՊԿ-ը, եւ պետք է պահպանել մեր անդամակցությունը, որովհետեւ այն մեր անվտանգային բաղադրիչն է: Չեմ կարծում, թե նույնպիսի ընկալում չկա նաեւ մեր ղեկավարության մոտ, հատկապես հաշվի առնելով, որ կան համապատասխան դոկտրինալ բնույթի փաստաթղթեր, որտեղ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը դիտվում է որպես անհրաժեշտություն:

2018-ի ԱԺ ընտրությունները ոչ լեգիտիմ են. Դավիթ Սանասարյանը բարձրաձայնեց նիկոլական ընտրակեղծիքները

Որոշ քաղաքական գործիչներ ու փորձագետներ էլ համոզված են, որ ՀԱՊԿ-ում հարաբերությունները վատացնելով` ՀՀ նոր իշխանությունները փորձում են վերադառնալ իրենց նախկին ծրագրերին, երբ ընդդիմադիր ժամանակ հայտարարում էին, թե պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Երբ առաջարկվում է ինչ-որ մի տեղից դուրս գալ, պետք է ունենալ այլընտրանք: Եթե անվտանգային մեր բաղադրիչը փորձում են նվազեցնել կամ փոփոխել ինչ-որ մի այլ տարբերակով, անհրաժեշտ է դիտարկել այլ անվտանգային բաղադրիչների բաղադրամասերը: Պետք է վստահ լինել, որ այն բաղադրիչը, որը դիտարկում են որպես այլընտրանք, արդարացնելու է իրեն: Առայժմ մենք կարող ենք խոսել այն մասին, թե որոնք են այլընտրանքները, բայց ընկալել դրանք, որպես ռեալ, մի քիչ ֆանտաստիկայի դաշտից է: Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել մեր հարեւան Վրաստանի հետ, բայց հիշեցնեմ, որ իրենց անվտանգային բաղադրիչն իր մեջ պարունակում էր համագործակցություն արեւմտյան երկրների հետ, բայց պարզվեց, որ այն բարոյական օժանդակության մի մասն էր կազմում, իսկ ռեալ ոչ մի գործողություն տեղի չունեցավ: Իսկ թե ինչով այն ավարտվեց, հատնի է: Իհարկե, չեմ սպառնում, ուղղակի, փորձում եմ հասկանալ` մենք չե՞նք դիտարկում ՀԱՊԿ-ը որպես անվտանգային բաղադրիչ, եւ խոսքը դուրս գալու ֆորմալ քայլի մասին չէ, այլ` բովանդակության: Եթե կա այլ էլեմենտ, որը կապահովի մեր անվտանգությունը, ասեք, տեսնենք` ո՞րն է: Եթե այն իրեն կարդարացնի, կարող ենք մտածել փոփոխության շուրջ, իսկ առայժմ դրա այլընտրանքը շատ քիչ հավանական է:

Ահազանգ և բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ «ԼԱԶԱՐՅԱՆ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

– Անդրադառնանք նաեւ հայ-ռուսական նոր ձեւավորված «Լազարյան» ակումբին, որի անդրանիկ նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Հետաքրքիր է` հենց այս շրջանում ստեղծված ակումբը ի՞նչ նպատակներ է հետապնդում:

Այս ակումբի առաջին նիստը նախատեսվում է Երեւանում, եւ այն լինելու է հարթակ, որտեղ երկու երկրների փորձագիտական դաշտի ներկայացուցիչները քննարկելու են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Ակումբը բաց է` իր գործունեության տեսանկյունից, եւ առաջին նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել հարցեր, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ արցախյան խնդրի կարգավորմանն ու դրա շուրջ հնարավոր զարգացումներին: Մասնակցելու են փորձագիտական ու քաղաքական դաշտի ներկայացուցիչներ ՌԴ-ից եւ Հայաստանից, եւ մենք ակնկալում ենք ազատ բարձրախոսի ձեւաչափով մասնակիցների կողմից առաջարկներ` կապված քննարկվելիք մոտակա արդիական թեմաների հետ:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

Սովորաբար նման ակումբները որոշ շրջանակների կողմից սվիններով են ընդունվում: Ինչո՞վ այն կտարբերվի նախորդներից:

Այս նախաձեռնությունը, որը ներկայացված է եղել ՌԴ եւ ՀՀ մի շարք քաղաքական, հասարակական, փորձագիտական ներկայացուցիչների կողմից, իր առջեւ խնդիր է դրել` ոչ թե նախկինի մասին մտածելու, այլ նայելու դեպի ապագան:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, որն այս ակումբի հիմնադիրներից է, հարցին, թե ինչու ակումբի աշխատանքներում ներգրավված չեն ներկայացուցիչներ հայաստանյան նոր իշխանություններից, ասել էր. «Իսկ դուք կարո՞ղ եք հիմա անուններ տալ, թե ովքեր են, ձեր կարծիքով, ընդգծված հայ-ռուսական հարաբերությունների պրոպագանդիստներ եղել այսօր, երեկ եւ վաղը, որոնք ՀՀ նոր իշխանության շարքում են»: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

«Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը». Նիկոլ Փաշինյան

Նիստից հետո կարող ենք եզրահանգման գալ եւ սպասել պրակտիկ զարգացումների ու տեսնել` ինչպիսին է լինելու այս նախաձեռնության մասին արձագանքը: Պարզ է, որ ոչ մեկը ոչ մեկին չի ստիպում անդամակցել ակումբին, եւ այն կամավորության սկզբունքով գործող կառույց է, որի նպատակը միակն է` բարելավել փոխհարաբերությունները: Իսկ անհրաժեշտության դեպքում` ցույց տալ խնդիրները եւ առաջարկել լուծումներ, որոնք չեն լինի ինչ-որ մեկի շահի հաշվին, այլ կստեղծվի մթնոլորտ` փոխշահավետ քննարկման եւ դրական արդյունքներ ունենալու համար:

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել երեկվա ողբերգությունից մահացած 4 երեխաների և նրանց տատիկի հոգիների հանգստության համար

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА