ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.11.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի ընդդիմադիրներ են պտտվում քարոզչական դաշտում` որ ընդդիմադիր են ոչ թե գործող իշխանությանը, այլ` ՀՀԿ-ին: Զորօրինակ, ԼՀԿ-ն, որի առաջնորդ Էդմոն Մարուքյանը փախել է Վանաձորից եւ քվեարկվում է Երեւանում: Նրանց հիմնական թիրախը ոչ թե իշխանությունն է, այլ` ՀՀԿ-ն: Ու հետաքրքիր, դերասանությանը հակված դեմքեր ունեն: Զորօրինակ, չմեռանք նախարարի պաշտոնակատարի հրաժարականն էլ տեսանք` ի դեմս ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ: Հանրությունն արդեն հաշիվն է կորցրել, թե տիկինը քանի անգամ 180 աստիճանով փոխել է դիրքորոշումը: Ժամանակին կենսաթոշակային կուտակայինի դեմ պայքարի դրոշակակիր էր, հետո, երբ դարձավ նախարար, սկսեց ներդնել այդ նույն կուտակայինը, հետո հրաժարական տվեց, հետո հրաժարվեց իր հրաժարականից... Բայց այդ ամենի արդյունքում հենց կուտակայինի շուտափույթ կիրառման հետեւանքով բյուջեում գոյացավ հսկայական «ծակ», որն էլ փակեցին` 50 մլն դոլարի նոր վարկ վերցնելով:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի ձեւով էր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ իր թեւի տակ վերցրել, մեղմ ասած, անընդունելի բան հնչեցրած Սասուն Միքայելյանին. «Որոշ ՀՀԿ-ականներ, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան, որոշել են արցախյան ազատամարտը պաշտպանել Սասուն Միքայելյանից. ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում»: Կարծում ենք դրա առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արձագանքը միանգամայն արդարացի էր. «Նիկոլ Փաշինյանը չի դադարում զարմացնել` քաղաքական կյանք ներմուծելով ոչ միայն  քաղաքական գործչին, այլ նաեւ` տղամարդուն ոչ վայել բառապաշար»: «Բոլոր միջազգային դիտորդների ուշադրությունն եմ հրավիրում այս զարհուրելի պահվածքին, կարծում եմ ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը դիմի մասնագիտական հոգեբանական աջակցության»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: Բայց սա դեռ ամենատհաճը չէ: Զայրացուցիչ է, որ այժմ ադրբեջանական ԶԼՄ-ները մեծագույն ուրախությամբ ցիտում են Փաշինյանի զազրախոսությունները բանակի վերաբերյալ` որ զինվորները «տրուսիկ» չունեն, սոված են, ամեն ինչ թալանված է եւ այլն, եւ այլն... Լավ, եթե թշնամին ցիտեր տարատեսակ սաքունցների, չէինք զարմանա, բայց ցիտելու առարկա է դարձել գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը: Իսկ դա արդեն գետինը մտնելու բան է:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Փաշինյանը «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ» խոստացել էր ծանոթացնել ասֆալտի համի հետ այն բանի համար, որ նրանք հրապարակավ պնդել էին, որ ներկայիս խորհրդարանը 1,5-2 տարի կյանք է ունենալու, հետո կլինեն արտահերթ ընտրություններ: Ինչքան էլ զարմանալի լինի, «ծռերն» իրենց տեռորիստ հալով ավելի քաղաքական եւ բարեկիրթ խոսքով են պատասխանել, քան կիրառում է պարոն Փաշինյանը. «Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ եւ վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ: Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը»: Եթե մեկ տարի առաջ որեւէ մեկն ասեր, որ «ծռերն» ավելի բարեկիրթ են, քան Նիկոլը, ապա հաստատ չէինք հավատա...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА