ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահմանային ուժեղացված հսկողություն է սահմանվել ներկրվող ձվի նկատմամբ

27.11.2018 17:37 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Սահմանային ուժեղացված հսկողություն է սահմանվել ներկրվող ձվի նկատմամբ

Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ:

Նախատոնական և հետտոնական օրերին ՍԱՊԾ-ի կողմից ուժեղացվել է պարենային շուկայի վերահսկողությունը

Այս մասին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ (բարձր ռիսկայնությամբ պայմանավորված գործում են ՀՀ ներկրելու սահմանափակումներ):  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА