o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չտրվե՛ք զանազան հոսանքների եւ ընտրեք նրանց, ովքեր արժանի են». պատգամավորի թեկնածու (Տեսանյութ)

27.11.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չտրվե՛ք զանազան հոսանքների եւ ընտրեք նրանց, ովքեր արժանի են». պատգամավորի թեկնածու (Տեսանյութ)

«Իրավունքի» զրուցակիցն է Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, ՍԻՄ կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄԵՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

– Պարոն Ներսիսյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Բոլորիս հայտնի պատճառներով իրավիճակ է փոխվել, եւ հետհեղափոխական շրջանում` անցած այս ամիսների ընթացքում, երկրում տեղի ունեցան բավականին մտահոգիչ իրադարձություններ, որոնք չէին կարող անտարբեր թողնել ինձ այդ ամենի նկատմամբ: Լինելով ՍԻՄ կուսակցության անդամ` իմ գործունեության ընթացքում մշտապես պայքարել եմ արատավոր երեւույթների դեմ եւ այսօր մտահոգված եմ երկրիս անվտանգության համար: Այս ամենը ստիպեց ինձ մասնակցել այս ընտրություններին, որպեսզի ընտրվելու դեպքում Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնեմ մեր մտահոգությունները ու լուծման ելքային ճանապարհներ գտնելու տարբերակները:

«Երեւանյան եկեղեցիների վրա հարձակվողներն Ադրբեջանի գործակալներ են»

ՍԻՄ կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է «Հայրենիք, ընտանիք, հավատք» կարգախոսով: Մասնավորապես` ի՞նչ մտահոգություններ ունեք այս երեք արժեքների շուրջ:

Պատահական չէ, որ մենք ընտրել ենք այս կարգախոսը, որովհետեւ հայն առանց հայրենիքի, որպես ազգ, գոյություն ունենալ չի կարող: Այսօր հայրենիքի նկատմամբ ոտնձգություններ կատարել ցանկացող վայ-հարեւանը հոխորտում է` Երեւանը գրավելու մասին հայտարարություններ անելով ու մեր պատմական տարածքը ներկայացնելով իբրեւ ադրբեջանական տարածքներ: Պատերազմի սպառնալիքը դամոկլյան սրի նման միշտ կախված է մեր գլխին, եւ յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի` իր բնօրրանը ամենայն ջերմությամբ ու իր բոլոր հնարավորություններով պաշտպանելու: Մեր երկրի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական իրադարձությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: ՀԱՊԿ-ում մեր գլխավոր քարտուղարի հանդեպ հարուցված քրեական գործը բավականին խառնաշփոթ է առաջացրել, Արցախի հարցում լուրջ խնդիրներ կան: Պատահական չէր ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջ. Բոլթոնի այցը տարածաշրջան եւ նրա կողմից հրապարակ շպրտված հայտարարությունները: Սրանք մտահոգվելու տեղիք են տալիս, ի վերջո, նման խոշոր տերությունների ներկայացուցիչները խոսում են իրենց երկրի ռազմավարության մասին, եւ այստեղ լուրջ գործողություններ են սպասվում, որոնց պետք է պատրաստ լինենք եւ կարողանանք դիմակայել: Սրան զուգահեռ հեռացման միտում է նկատվում հայ-ռուսական հարաբերություններից, մինչդեռ մեր միակ ռազմական դաշնակիցը տարածաշրջանում Ռուսաստանն է, եւ այս հարաբերությունները վատացնելու ֆոնին` միանշանակ մեր վիճակը չի լավանալուԻնչ վերաբերում է ընտանիքին, այն մեր պետության հիմքն է: Մենք պահպանողական ազգ ենք, եւ մեր ընտանիքի ամրությունից է կախված մեր պետության գոյությունը: Իսկ այսօր քայլեր են կատարվում ընտանիքի քայքայման ուղղությամբ` ներմուծված եվրոպական արժեքներով, ԼԳԲՏ-ներով եւ նաեւ աղանդներով, որոնք հեղափոխությունից հետո, կարծես թե, իրենց շատ ազատ են զգում: Մեր օրերում ԼԳԲՏ-ականները կարող են մտնել ոստիկանական բաժանմունք եւ այնտեղ անկարգություններ անել ու չպատժվել, փողոցում աղանդավորները մարդաորս կատարել: Սրանք շատ բացասական երեւույթներ են: Խոշոր պետությունները կարող են չմտահոգվել, նրանց համար այդ փոքր համայնքները դեռեւս նման վտանգ կարող են չներկայացնել: Իսկ մեր նման փոքր ազգերը, շատ արագ կտարրալուծվեն, կոչնչանան, կբարոյազրկվեն: Ուստի` պետք է պայքարենք մեր բարոյական արժեքների համարՆույնը կասեմ նաեւ հավատքի մասին. մեզ հավատքն է պահել մեր դարավոր պայքարի ընթացքում: Միշտ շրջապատված ենք եղել թշնամիներով, եւ մեզ միշտ փորձել են ոչնչացնել, մեր միջից դուրս բերել հավատքը, քանզի զգացել են, որ հավատքն է մեր հավաքական ուժի կենտրոններից մեկը: Մենք հանուն հավատքի գնացել ենք Քրիստոսի նման խաչվելու եւ լինելով առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր` մեր հավատքի շուրջը միշտ համախմբված ենք եղել: Իսկ այսօր տեսնում եք, թե ինչ է կատարվում մեր հոգեւոր առաջնորդի նկատմամբ, ինչպիսի ոտնձգություններ են արվում, ինչը խիստ մտահոգիչ է:

«Սա հարված էր գոտկատեղից ներքեւ». ՌԴ Արմավիրի հայ համայնքի ղեկավար

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՈՒՆԱԿ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ»

– Վերադառնանք Ձեր ընտրատարածքին.Դուք հենց Շիրակի մարզում եք ապրում եւ նաեւ քաջատեղյակ եք տեղի խնդիրներից: Կարելի՞ է ասել, որ ընտրվելու դեպքում առաջնահերթ հենց մարզային հարցերով եք զբաղվելու:

Ծնվել եմ Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղում, իմ արմատներն այս հողից են եւ մեծացել եմ այստեղ: Ինքս գյուղատնտեսության բնագավառի աշխատող եմ եղել եւ մասնագիտությամբ էլ գյուղատնտես եմ ու շատ լավ պատկերացնում եմ տեղի խնդիրներն ու բարդությունները: Ես կարող եմ, որպես շարքային գյուղացի, շատ ավելի լավ ներկայացնել առկա խնդիրները, քան, ասենք, ինչպես պրակտիկայում ընդունված է եղել, դրսից եկած, ասֆալտի վրա մեծացած նախկին պատգամավորներն են եղել, որոնք Երեւանից եկել, այստեղ ընտրվել ու էլի վերադարձել են Երեւան: Մինչեւ օրս ոչ մի պատգամավոր չեմ տեսել, որ այս տարածաշրջանից ընտրված լինի ու  զբաղվի մեր մարզի բնակիչներին հուզող հարցերով: Խորհրդարան ես գալիս եմ` այդ բացը լրացնելու:

«Զգո՛ն լինենք». ինչպես են իրականում վերաբերվում Հայոց եկեղեցուն ՀՀ կառավարությունում

Ի՞նչ կփոխանցեք Ձեր հայրենակիցներին, որոնք այս պահին նաեւ Ձեր պոտենցիալ ընտրողներն են:

Սիրելի՛ հայրենակիցներ, երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, որը շատերը խանդավառությամբ ընդունեցին: Անկախ նրանից, թե այսօր ինչ քաղաքական թեւում եմ, շատ ուրախալի է ձեր դեմքին ժպիտ տեսնել: Այսօր հիրավի հնարավորություն է ընձեռվել գնալ ընտրության եւ ազատ կամարտահայտությամբ ձեր դիրքորոշումը արտահայտել: Ցանկալի է, որ չտրվեք զանազան հոսանքների, ինքներդ հստակ վերլուծեք, թե ովքեր են արժանի, ովքեր արժանի չեն: Խորացեք թեկնածուների ծրագրային դրույթների մեջ, ճիշտ է, բոլորն էլ կարող են լավ ծրագիր գրել, բայց խնդրում եմ` ուշադրություն դարձրեք, թե ովքեր են նրանցից ունակ` այդ ծրագրերը իրականություն դարձնել: Այս ընտրությունները բացառիկ հնարավորություն ենգոնե մեկ անգամ ձեր կամքն ազատ արտահայտելու եւ, տա Աստված, որ ժողովուրդը ընտրի մեզ, որպեսզի իրենց խոսքը հասցնենք խորհրդարան ու շարունակենք միասին պայքարել բոլոր արատավոր երեւույթների դեմ:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА