o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՍՈՒՆԸ ՀՆՉԵՑՐԵՑ ԱՅՆ, ԻՆՉԸ ՆԻԿՈԼԻ ՄՏՔԻՆ Է

27.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՍՈՒՆԸ ՀՆՉԵՑՐԵՑ ԱՅՆ, ԻՆՉԸ ՆԻԿՈԼԻ ՄՏՔԻՆ Է

Եվ այսպես, քարոզարշավը մեկնարկեց: Անշուշտ, կուսակցությունների համար 12 օրը շատ քիչ է, առավել եւս, կատարյալ հակաժողովրդավարական պայմաններում, երբ իշխանության կողմից ընտրարշավը մեկնարկել է ավելի վաղ եւ վարչական ռեսուրսի անսքող, նույնիսկ ցուցադրական կիրառումով: Հարկ է հիշեցնել, որ վարչապետի պաշտոնակատարը, ինչքան էլ պաշտոնակատար լինի, ինչքան էլ արձակուրդ գնացած լինի, շարունակում է տիրապետել վարչապետական լծակների, եւ 24/7 ռեժիմով նրա մասնակցությունը քարոզարշավին նշանակում է հենց 24/7 ռեժիմով վարչական ռեսուրսի կիրառումը:

ԹԱՎՇՅԱ ԻՆՔՆԱՔԱՅՔԱՅՈՒՄ` ՈՉ ԹԱՎՇՅԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

 

ՍԿԱՆԴԱԼ ԹԱԼԻՆՈՒՄ

Սասուն Միքայելյանը Թալինում հնչեցրեց այդ, մեղմ, ասած, անընդունելի միտքը, որ հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան Արցախյան պատերազմի նվաճումները: Դա Սասունի մտքի արգասիքը չէ, առավել եւս, պետք չէ ենթադրել, թե նրա հետ ինչ-որ բան է պատահել եւ այդ պատճառով պահի տակ բլթացրել է: Դա հնչեցվել է, կարծում ենք, միանգամայն կանխամտածված: Չէ՞ որ ԱՄՆ դեսպան Միլզը, իսկ այնուհետ պետքարտուղարի խորհրդական Ջոն Բոլթոնը, ուղղակի տեքստով Հայաստանում հնչեցրել էին «Հողեր խաղաղության դիմաց» բանաձեւը, բացի այդ տարատեսակ փորձագետների շուրթերով շրջաններ հանձնելու մասին միտքը հնչեցվել է եւ հյուսիսից: Հետեւաբար, սա առաջին փորձն էր այդ միտքը մատուցել ընտրազանգվածին, եւ որպես մատուցող ընտրվել է պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանը: Այլ հարց է, որ նա, այդպիսի անընդունելի, արգահատելի բան հնչեցնելով, միանգամից վայր նետեց մարտական հրամանատարի իր կարգավիճակը եւ վերածվեց հասարակ ցինիկ եւ անսկզբունք քաղաքական կամակատարի: Անշուշտ, շատերն արդեն հնչեցրածի գնահատականը տվել են` սկսած հանրային գործիչներից, վերջացրած շարքային ընտրողներով, եւ իհարկե, դա չէր կարող չնվազեցնել այն ընտրողների թիվը, ովքեր մտադիր էին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Սակայն Սասուն Միքայելյանի ասածը, որն անշուշտ, ամենեւին էլ ոչ վերջին սկանդալային հայտարարությունն է, որ կհնչի ընտրարշավի ընթացքում, ամենեւին էլ միակ գործոնը չէ, որը սասանել է ժողվարչապետի «անսասան» վարկանիշը:

ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ

 

ՁԱԽՈՂԱԿ ՔԱՅԼԱՐՇԱՎՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ՀԻՍԹԵՐԻԱՆԵՐԸ

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «համաերեւանյան» քայլարշավը հիասթափության աստիճանի սակավամարդ էր: Եվ նշանակություն չունի, թե դրա «հիմնավորման» համար ինչպիսի ճարտար լեզու է թափել ինքը` Նիկոլը, ու նաեւ նրա բազում թիմակիցները: Երեւանցիները անգամ նախօրոք սոցիալական ցանցերով իրար փոխանցում էին քայլարշավի ժամանակացույցը, որպեսզի գլխանց տեղյակ լինեն հնարավոր խցանումներից, եւ ըստ այդմ ծրագրեն իրենց անելիքները: Բայց եղավ այն, ինչ եղավ` վերին աստիճանի սակավամարդ քայլարշավ: Այսինքն` «դըմփ-դըմփ հուն» այլեւս չի հրապուրում լայն զանգվածներին, եւ դա այն պայմաններում, երբ ինչպես տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, բազում ահազանգեր կային, որ դպրոցներին առաջարկվում էր «կամավոր-պարտադիր» դառնալ քայլարշավի մասնակից: Նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառման փորձը չօգնեց ի ցույց հանել բազմամարդ հուժկու քայլարշավ: Եվ, խոշոր հաշվով, հարցականի տակ է, թե ի վերջո ինչքան քվե կստանա «Իմ քայլը» դաշինքը: Բավականին մեծ հարցականի տակ: Հատկապես մարզերում, ուր գյուղապետներին, բառիս բուն իմաստով, տեռորի են ենթարկում` պահանջելով որոշակի քանակով քվե ապահովել, հակառակ դեպքում սպառնալով քր. գործերով` ե՛ւ իրենց, ե՛ւ իրենց հարազատների վերաբերյալՈւ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ելույթները քարոզարշավի առաջին իսկ օրվանից շատ ագրեսիվ են: ՀՀԿ-ի պարագայում արդեն գլխանց «սեւ քարոզարշավի» մարտավարության որդեգրումը ծառայում է որպես յուրահատուկ քաղաքական այկիդո, որի շնորհիվ ՀՀԿ-ն նիկոլական ագրեսայի դրսեւորումները վերածում է սեփական վարկանիշի լրացուցիչ միավորների, եւ նույն Արմեն Աշոտյանը արդեն քանիցս հասցրել է Փաշինյանին շնորհակալություն հայտնել անձամբ ՀՀԿ-ի սեւ-սպիտակ բրենդի մասսայականացմանը նպաստելու համարԻ դեպ, Նիկոլ Փաշինյանը նաեւ իրեն շատ ագրեսիվ դրսեւորեց  «Սասնա ծռերի» վերաբերյալ: Անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, որ այս խորհրդարանը թերեւս անցումային է, եւ մեկ-երկու տարի հետո կլինեն նոր ընտրություններ, նա խոստացավ այդպիսի բաներ հայտարարողներին ծանոթացնել ասֆալտի համի հետ եւ կոչ արեց իր վարչակարգը չհամեմատել Սերժ Սարգսյանի փափուկ կառավարման հետ:

ԱՍՔ ՍԻՆՅՈՐ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

ԻՍԿ ՀԵՏՈ՞...

Ի վերջո, ի՞նչ կարող է վոժդը հակադրել վարկանիշային այդպիսի անկումներին: Մի կողմից` կեղծ ընդդիմադիրների գործերին նպաստելը, եւ առաջին հերթին` «Ելք» խմբակցությունից անջատված «Լուսավոր Հայաստանին» եւ «Մենք» դաշինքին «տակից» օգնելով: Մյուս կողմից` նրա համար շատ սպիտակ եւ պուպուշ ընդդիմություն է ԲՀԿ-ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քանիցս ապացուցել է իր հնազանդությունը իրար փոխած երեք վարչակարգերին, եւ որի ընդդիմադիր խաղերը պրծնում են առաջին իսկ բարձր բղավոցը լսելուց հետո: Դե, միգուցե, ինչ-որ տեղ նաեւ աչք փակվի ԲՀԿ-ի «ավանդական» ձայնահավաքության վրաՍակայն այդ «պասիվ» միջոցները երեւի թե բավարար չհամարվեն, ու, ամենայն հավանականությամբ, մենք նորից ականատես կլինենք նախընտրական «բռնոցիների»: Հա՛մ տեսարան է ապահովվում, հա՛մ ամրապնդվում է վախի մթնոլորտը: Բայց նույն քվեախցիկում քանի՜-քանի՜ ընտրող, ովքեր հրապարակավ թաքցնում են իրենց տրամադրությունը եւ մի բան էլ հավաստիացնում, որ Նիկոլին անպայման ձայն են տալու, կկատարեն իրենց իրական փակ գաղտնի քվեարկությունը` ընդդեմ արդեն բոլորի զահլան տարած հեղափոխության, եւ իշխանությանը փաստի առաջ կկանգնեցնեն: Ուրեմն ի՞նչ կմնա նրանց, կոպիտ թվանկարչությո՞ւն` մոտավորապես այնպես, ինչպես արվում էր իրենց հոգեւոր հայր Լեւոն Ակոպիչի օրոք, որը, ի տարբերություն թավշակրոնների, բացահայտ հողատու էր, այլ ոչ թե` գունավոր ծխով իրական մտադրությունները ծածկած:

«ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ» ՕՐԻՆԱՉԱՓ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА