ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

1 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախագծի մասով

27.11.2018 15:30 ՌԵՏՐՈ
1 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախագծի մասով

1 տարի առաջ «Իրավունքը» գրում էր.

«Պետք չէ աղավաղել փաստերը եւ բանավեճը դարձնել արեւելյան բազար». Գագիկ Մելիքյան

27.11.2017 21:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԵԱՏՄ-ից դուրս գալը մեծ, շատ մեծ նվեր կլինի Ադրբեջանին եւ Թուրքիային. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. 27.11.2017

«Պետք չէ աղավաղել փաստերը եւ բանավեճը դարձնել արեւելյան բազար». Գագիկ Մելիքյան

ԱԺ-ում տեղի ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի մասով խորհրդարանական լսումներ, որը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ խոսքով չի բխում Հայաստանի շահերից: Ըստ նրա, բերվում են աղվաղված փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ չպետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Ասում են, հանուն Հայաստանի եկեք դուրս գանք ԵԱՏՄ-ից, կարծում եմ` պետք չէ հանուն Հայաստանի գնալ ինքնակործանման, նույնիսկ այդ գաղափարից ելնելով:
Նախաձեռնության կողմանկիցներն ասում են ԵԱՏՄ-ին չենք ընդունում, բայց չէ, որ ԵԱՏՄ-ին ընունում է Եվրամիությունը, հաշվի նստում Ռուսաստանի ու ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, այս դեպքում ինչու Հայաստանը պետք է դուրս գա այդ կառույցից կամ հրաժարվի անդամակցությունից»
,-մեզ հետ զրույցում փաստեց Գագիկ Մելիքյանը:

Նրա բնորոշմամբ, Հայաստանը չպետք է խառնվի գերտերությունների կռվին, փոխարենը պետք է աշխատի` ի շահ Հայաստանի պետականության ամրպնդմանն ու ժողովրդի բարրօրությանը.« Պետք չէ քննադատել, ԵԱՏՄ-ի հետ անդամակցելուց հետո թվեր են հրապարկվում, օրինակ բերելով, որ ծիրանի արտահանման ծավալների նվազել են, բայց չեն ուզում մտածել, որ նվազել է ծիրանի արտադրության ծավալները: Չեմ ժխտում, որ ԵԱՏՄ-ում կան խնդիրներ, քանի որ կառույցը դեռ կայացման ճանապարհին է, բայց ԵՄ-ն նույնպես խնդիրներ ունի, տեսեք Եվրամիության երկրներին: Այստեղ շատ խոսեցին ՀԱՊԿ-ից, այո խնդիրներ կա, ՀԱՊԿ անդամ երկրներից առնվազն երկուսն իրենց գործողություններով ի նպաստ մեզ չեն աշխատում, բայց այնպես չէ, որ մեզ խիստ վնասում են, քանի որ ի դեմս Ռուսաստանի, ունենք ավելի լուրջ գործընկեր, որը կարողանում է մեզ ձեռնտու պայմաններով ե՛ւ վարկ տալ, ե՛ւ ժամանակակից զենք»,-ընդգծեց Գ. Մելիքյանը եւ հավելեց.«Պետք է բանավիճել, սակայն փաստերը չաղավաղելով, քանի որ այդ դեպքում բանավեճը դառնում է արեւելյան բազար»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА