o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ‹‹ԷՅ ԷՄ›› ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ»

29.02.2016 18:14 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ‹‹ԷՅ ԷՄ›› ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ»

«Իրավունք»-ն այսօր ‹‹Էյ Էմ›› իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանից  հետաքրքրվեց` ինչ ակնկալիքներ ունի ՄԻՊ Արման Թաթոյանից, արդյոք նա`որպես ՀՀԿ-ի  կողմից առաջադրված թեկնածու կարող է անկաշկանդ աշխատել: Գրիգոր Մինասյանը, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց: Որն էր այդ քայլի իրական պատճառը: Այս հարցին եւս հրաժարվեց պատասխանել ‹‹Էյ Էմ›› իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերը:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Կարեն Անդրեասյանը համագործակցում է  վերոնշյալ իրավաբանական ընկերության հետ, պրն Մինասյանը հերքեց այդ խոսակցությունները:

Իսկ ահա Կարեն Անդրեասյանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ  այս պահին ընդհանրապես որեւէ գործունեություն չի ծավալում:

Անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանից իր  սպասելիքներին, Անդրեասյանը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք: Թաթոյանին առնչվող այլ հարցերի Կարեն Անդրեասյանը չպատասխանեց:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА