o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կան հիմնավոր կասկածներ, որ պլանավորվում է դպրոցներում ներդնել ԼԳԲՏ համայնքին գովազդող առարկա»

23.11.2018 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կան հիմնավոր կասկածներ, որ պլանավորվում է դպրոցներում ներդնել ԼԳԲՏ համայնքին գովազդող առարկա»

Շաբաթներ առաջ համացանցում հայտնվեց լուսանկար, որտեղ քաղաքացիների ընդունելության ժամանակ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար, այսօր նաեւ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախարարությունում ընդունել է ԼԳԲՏ կարկառուն ներկայացուցիչներից մեկին, որը ոչ միայն չի թաքցնում իր կողմնորոշումը, այլ նաեւ ակտիվ պրոպագանդում է այն: Եվ թեպետ այն լայն արձագանք գտավ, սակայն այդ հանդիպման մասին ԿԳ նախարարությունից ընդհանրապես պատասխան չտրվեց, թե ինչ հարցեր են քննարկվել: Իսկ դրա փոխարեն, այդ նույն անձը իր ֆեյսբուքյան էջով հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ շատ գոհ է մնացել հանդիպումից` ասելով, թե սպասենք, տեսնենք հետոն ինչ կլինի: Վերոնշյալին անդրադառնալով` ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ կա հիմնավոր կասկածներ այս հանդիպման վերաբերյալ, ինչի մասին նաեւ բարձրաձայնել են մեկ շաբաթ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ու մինչեւ այսօր դեռ արձագանք չեն ստացել ԿԳ նախարարությունից:

Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին, բայց պայմանով. Analitik.am

- Կան հիմնավոր կասկածներ, որ պլանավորվում է դպրոցներում այս կամ այն գեղեցիկ անվան տակ ներդնել առարկա, որը որոշակի առումով նաեւ կգովազդի եւ կանդրադառնա ԼԳԲՏ համայնքին: Ես ոչ միայն, որպես ՀՀ քաղաքացի, այլեւ որպես ծնող, բնականաբար, դեմ եմ, որ նմանատիպ դասընթաց մտցվի դպրոց: Ուստի` մեր կասկածները փարատելու համար եւս մեկ անգամ դիմում ենք եւ պահանջում ԿԳ նախարարության մամուլի ծառայությանը` մեզ տրամադրել նախարարի եւ այդ անձի հանդիպման սղագրությունը: Առհասարակ, հասարակությունը պետք է իմանա, թե ինչի մասին են այդ երկու անձինք խոսել, որովհետեւ հասարակության տված հարկերի շնորհիվ է, որ նախարարության աշխատակիցները եւ նախարարը ստանում են աշխատավարձ: Դեռեւս մեկ շաբաթ առաջ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քաղխորհրդի անդամներով՝ Արման Ղուկասյանը, Ծովինար Կոստանյանը եւ ես, մամուլի ասուլիսով հանդես եկանք եւ բարձրաձայնեցինք այս մասին, ու մինչեւ այսօր որեւիցե պատասխան չի ստացվել ո՛չ մամուլով, ո՛չ անձնապես ուղղված մեր կուսակցությանը: Սպասում ենք` հույս ունենալով, որ այնուամենայնիվ, նախարարությունը իր բարձր կոչմանը հավատարիմ կլինի եւ հասարակության մեծամասնությանը հուզող հարցի վերաբերյալ կտա սպառիչ պատասխան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА