o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ստվերը նոր բյուջեում ավելի շատ է, քան թե հնում». Հրանտ Բագրատյան

23.11.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ստվերը նոր բյուջեում ավելի շատ է, քան թե հնում». Հրանտ Բագրատյան

Խորհրդարանը երեկ ընդունեց «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ներկայացված փաստաթղթի վերջնական տարբերակում նախագծի ծախսային մասն ավելացել է մոտ 5.9 մլրդ դրամով` կազմելով 1 տրիլիոն 648 մլրդ դրամ: Անդրադառնալով գալիք տարվա բյուջեին եւ առհասարակ տնտեսական զարգացման միտումներին` «Իրավունքը» զրուցեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

«ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ԱՌՈՒՄՈՎ ՄԵՆՔ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ»

– Պարոն Բագրատյան, ընդունվեց 2019 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը: Հետաքրքիր է` Ձեր դիտարկումները այս մասին:

Լավ ծանոթ եմ նախագծին եւ ինձ ցավ է պատճառում, որ չնայած մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում, բայց հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն այս բյուջեի նախագծով զարմանալիորեն 22 տոկոսից իջնում է ներքեւ: Այսինքն` սա նշանակում է, որ ստվերը նոր բյուջեում ավելի շատ է, քան թե հնում: Վերջնական տարբերակում դեռ կտեսնենք, ինչպիսի տեսք կունենա նախագիծը, եւ թե ինչ փոփոխություններ են արել մինչեւ քվեարկությունը:

ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ» ԷԼ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Խորհրդարանն ընդունեց նաեւ Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության միջեւ 2018-ի նոյեմբերի 9-ին կնքված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիրվարկային համաձայնագրի նախագիծը: Համաձայնագրով Հայաստանը ներգրավելու է 50 մլն դոլար վարկային միջոցներ, այսինքն` լրացուցիչ արտաքին պարտքի ավելացում տեղի կունենա, որով կվճարվեն 2019 թվականի աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները: Որքանո՞վ է ընդունելի այսպիսի վարկ վերցնելը, հատկապես, որ այն միտված չէ նոր աշխատատեղեր կամ արտադրանք ստեղծելուն:

​​​​​​​«Ես Վլադիմիր Գասպարյանին անգամ ձեռքով բարեւած չկամ». Գոռավանի համայնքապետ

Գիտեք, ծանոթ չեմ համաձայնագրին. Ձեզնից եմ լսում: Ընդհանրապես արտաքին պարտքի առումով մենք վատ վիճակում ենք: Այն փակելու միակ տարբերակը տնտեսական աճն է: Այդպիսով, ներկա պարտքի ծանրաբեռնվածության պայմաններում նոր պարտքեր կարելի է անել միայն նոր հիմնական կապիտալի (ենթակառուցվածքների) ստեղծման (կառուցման) կապակցությամբ:

Ամեն դեպքում, ստվերի ու կոռուպցիայի դեմ իրապես պայքարող կառավարությունը, ըստ Ձեզ, չի՞ կարող 50 մլն դոլար գտնել, որպեսզի հերթական անգամ արտաքին պարտքը չավելացնենք:

Ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. Տիգրան Ուրիխանյան

Կարելի էր, օրինակ, հուլիսին կուտակային նոր օրենքը չընդունել:

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ 10 ԱՆԳԱՄ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ»

– Օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե մենաշնորհները վերացրել են, իսկ ներդրումների առումով դրական նախանշաններ կան: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

Նախ ասեմ, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները 10 անգամ պակասել են: Երկրորդ եռամսյակը երրորդի համեմատ: Հիմա եթե 10 անգամ պակասը դարձել է 8 անգամ պակաս, բան չունեմ ասելու: Իհարկե, կցանկանայի, որ Ն. Փաշինյանը ճիշտ դուրս գար, եւ ներդրումները լինեին, բայց քանի դեռ ներքին ներդրումներ չկան, եւ մակրոտնտեսական միջավայրը այսպիսին է, դժվար է դրական նախանշաններ նկատել: Նկատի ունեմ հատկապես ֆինանսական ոլորտում, օրինակ, Կենտրոնական բանկի գործունեությունը, որը հականերդրումային է, այդ թվում` դրամի կուրսի ապահովելը, ֆոնդային բորսայի բացակայությունը եւ այլն: Կարծում եմ՝ ներդրումների առումով ոչ մի փոփոխություն չի լինի, եթե ֆոնդային բորսա չկա: Ինչպե՞ս են ներդրումներ անելու, կարո՞ղ եք ինձ բացատրել: Վարչապետը գիտի՞, որ չունի ինստիտուտ ներդրումների համար: Դրանք ձախողված են ինչպես ՀՀԿ-ականների ժամանակ, այնպես էլ ավելի ձախողված են իր օրոք:

«Եթե մեր միակ որդիներն իմանային, որ այս մի բուռ հայերը կդառնային թշնամիներ միմյանց հանդեպ, ապա չէին զոհվի»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդամենն օրեր առաջ մասնակցում էին «Բիզնես միջավայր եւ ներդրումներ. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա էին տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Նախագահ Ա. Սարգսյանի գնահատմամբ` «լավագույն ժամանակն է, որ նաեւ տնտեսական հեղափոխություն անենք»: Կարծո՞ւմ եք, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներն այսօր պարարտ հող են ստեղծել բիզնես միջավայրի համար:

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

Տնտեսական համակարգերը ռեւոլյուցիոն չեն լինում, նրանց զարգացման միակ ձեւը էվոլյուցիան է: Նախագահ Սարգսյանը սխալվում է:

«ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

– Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ ՊԵԿ-ի նոր գաղափարի վերաբերյալ, ըստ որի, 2020 թվականից սկսած եկամտային հարկ կվճարեն 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Նպատակը հետեւյալն է` ստեղծել տրանսֆերների հարկման մեխանիզմ, որի համաձայն, արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացին, որը ստանում է եկամուտներ, պարտավոր է այն հայտարարագրել եւ դրա 23 տոկոսը` որպես եկամտային հարկ, վճարել պետությանը: Որքանո՞վ է այն իրատեսական:

«Փաշինյանը իրեն դրել է էն տղու տեղը, որը քիչ է քնցրել է մեր ազգին, մի հատ էլ փորձում է քնած ժամանակ կոդերը փոխի». Արմեն Աշոտյան

Եկեք չքննարկենք, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այդպիսի բան չկա եւ չի եղել: Ես օդից ինչ-որ գաղափարներ չեմ մեկնաբանում:

– 11 քաղաքական ուժ է մասնակցում այս ընտրություններին, ըստ Ձեզ, նրանցից որո՞նք ունեն տնտեսական իրատեսական տեսլական:

Իմ գործը չէ, ես չեմ մասնակցում ընտրություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА