o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդը պետք է զգոն լինի, խորհրդարանը փորձադաշտ չէ՛»

23.11.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ժողովուրդը պետք է զգոն լինի, խորհրդարանը փորձադաշտ չէ՛»

«Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Նախկին պատգամավորի դեմ իրականացված մահափորձի պատվիրատուի հետքերը տանում են դեպի քրեական աշխարհի ներկայացուցիչներ.«Իրավունք»

«Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԹՈՇԱԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ»

– Պարոն Բաղդասարյան, ընդունվեց «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն նաեւ խիստ քննադատության արժանացավ ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից, որոնք ելույթներով եւ նաեւ դեմ քվեարկելով արտահայտեցին իրենց դիրքորոշումը: Ի՞նչ կասեք այս մասին:

Այսօրվա իշխանությունը տեղի ունեցած իշխանափոխությունը համարում է հեղափոխություն եւ, իրենց ներկայացրած բյուջեն էլ պետք է լիներ հեղափոխական, բայց հայտարարում են, թե իներցիոն բյուջե է: Ինչպե՞ս կարող է հեղափոխություն կատարած ուժը բերել իներցիոն բյուջե« որը մեր` նախորդ իշխանության, եռամսյա ծրագրի շարունակությունն է: Պետք է ասեմ« որ այս բյուջեն իներցիոն էլ չի կարելի համարել« որովհետեւ մի շարք դրվագներով մեկ քայլ հետ է: Որպես փաստարկ, վերցնենք, օրինակ, տնտեսական աճը, որը 4«9 տոկոս է« իսկ նախկինում` 6«2-6«5 տոկոս էր կանխատեսվում: Ո՞ւր մնաց թոշակների, աշխատավարձերի բարձրացումը« թռիչքային տնտեսական աճը« ներդրումները« ներգաղթը կուտակայինից հրաժարվելը... Ինչեւէ, չեմ ուզում նախօրոք գնահատականներ տալ« մենք դրա գնահատականները կտանք մեկ տարի կամ տարիուկես հետո:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից նաեւ 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու մասին օրինագիծը

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳՆԵՐՈՎ Է ՀՂԻ»

– Դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կորոշեն, թե ով է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Սրան արդեն իսկ նախորդել է Բելառուսի եւ նաեւ Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով փոխադարձ վիրավորանքներ: Այդուհանդերձ, եթե այս պաշտոնը Հայաստանը կորցնի, չե՞ք կարծում, որ ամոթալի կլինի մեր երկրի համար:

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

Ցավ եմ ապրում այդ երեւույթի համար: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ, երբ որոշակի տրամադրվածություն կար, մենք մեծահոգաբար զգուշացնում էինք նոր իշխանություններին, որ չգնան այդ քայլին, այն վտանգավոր է: Մեծ չարչարանքով էր ձեռք բերվել գլխավոր քարտուղարի պաշտոնը, եւ դեռ ունենք մեկ տարուց ավելի ժամանակ, բայց կարող ենք տանուլ տալ: Սակայն, մեր նոր իշխանությունների հաշվարկներն այլ են: Նախկինում այսօրվա իշխանության հիմնական կարկառուն քաղաքական գործիչները հայտարարում էին, որ դեմ են ընդհանրապես ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, բայց իշխանություն դառնալուց հետո այլ հայտարարություններ էին անում: Տպավորություն է, որ հող էր պետք ստեղծել, որ նախորդ հայտարարություններին տեր կանգնեին, բացահայտ չէին կարող անել, այն կարող էր լինել վարվելակերպով, ինչն արդեն արտացոլվում է: Հայտարարում են, թե մենք բարեկամ ենք եւ դաշնակից, բայց գործողությունները լրիվ հակառակ բնույթ են կրում: Իհարկե, պարզ էր, թե ինչպիսի արձագանք կունենար, առանց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ համաձայնության, քրեական գործ հարուցելը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ: Մեր հորդորն այն չէր, թե հանցագործություններ կոծկեք, այլ ասում էինք, որ պետք է գրավոր համաձայնություն լիներ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Մինչդեռ չի եղել համաձայնություն եւ արդեն իսկ այդ ժամանակ վտանգի տակ էր դրված Հայաստանի կողմից այդ պաշտոնը պահպանելու հարցը: Ինչ վերաբերում է այն հռետորաբանությանը, որն օգտագործվում է հիմա, անընդունելի է: Նախորդ իշխանության ժամանակ էլ եղել են վեճեր, բանակցություններ փակ դռների հետեւում, բայց ոչ մի անգամ նման հռետորաբանություն չի եղել: Սա պարզապես վտանգավոր է մեզ համար: ՀԱՊԿ-ը մի ընտանիք է, որի հետ զոռով կարողանում ենք բարեկամական հարաբերությունները պահպանել եւ զարգացնել, իսկ հիմա հետ ենք վանում մեզնից եւ դեպի ո՞ւր ենք գնում: Վտանգի տակ դնելով ՀԱՊԿ անդամակցությունը, ԵԱՏՄ համագործակցությունը, ՌԴ-ի հետ հարաբերությունները, որպես դաշնակից, վտանգի տակ ենք դնում ոչ միայն արցախյան խնդիրը: Չեմ ուզում վատ կանխատեսումներ անել, բայց այս ամենը բավականին լուրջ վտանգներով է հղի: Չեմ ցանկանում, որ դրա բացասական հետեւանքները մեր սերունդները քաղեն: Եվ այսօր մենք դրա համար ենք կոչված, որ կանխենք նմանատիպ երեւույթները, թույլ չտանք, որ անփորձ, ինչ-որ տեղ տաքարյուն երիտասարդները, որոնք կարող է քաղաքական հռետորաբանությանը լավ չեն տիրապետում, պահի ազդեցության տակ ասեն` էս ինչ լավ տղա է, մատ է թափ տալիս, ենթադրենք, մի քանի հզոր պետությունների վրա, առանց դրա հետեւանքները հաշվի առնելու: Այս առումով մենք պետք է պարզապես ուսուցչի դերում հանդես գանք:

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

«ԱՄԲՈՂՋ ԱԶԳՈՎ ՊԵՏՔ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆՔ ՆՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ»

– Ի դեպ, հետեւանքների մասին. նախորդ շաբաթ Ազգային ժողովը «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների «ձեռամբ» չընդունեց` ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու մասին նախագիծը: Ի՞նչ կասեք այս մասին:

Եկեք առանձին քաղաքական ուժերի չանդրադառնանք, բայց նաեւ նկատի ունեցեք, որ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հարցազրույցների ժամանակ պարզ արտահայտել են իրենց վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Կան քաղաքական ուժեր, որոնցից որեւէ մի ներկայացուցիչ բարձրաձայն չի ասել, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, ինչպես հպարտորեն ասում ենք մենք: Չպետք է մոռանա մեր ժողովուրդը, որ այս հազարամյակների ընթացքում մենք ընդամենը մի քանի այցեքարտով ենք աշխարհին ներկայացել, որտեղ առաջին հերթին մեր հավատքն է, Հայ առաքելական եկեղեցին եւ մեր ընտանիքի ամրությունը, որն այսօր աստիճանաբար դնում ենք վտանգի տակ: Ազգային, հոգեւոր մեր արժեքները վտանգի տակ դնելով` մենք վտանգի տակ ենք դնում մեր պետականությունը: Ի՞նչ է նշանակում կամայականություններ թույլ տալ Վեհափառի, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ի՞նչ է, մեր երկիրը տանում ենք դեպի սնահավատությա՞ն, ո՞ր ճանապարհով ենք գնում: Պետք է հետեւություններ անել այդ քաղաքական ուժերից եւ անհատներից, նրանք պետք է վերանայեն իրենց մոտեցումները, կարող է առանց հասկանալու են արել, կարող է եւ հասկանալով են գնում այդ քայլերին:

Վարչապետն այցելել է Լոռու Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին (տեսանյութ)

ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ ԼԳԲՏ համայնքին` հուզիչ պատմություն պատմելով իր արտասահմանյան այցերից մեկի ժամանակ հանդիպած հայ ԼԳԲՏ-ականի մասին: Պարզվում է` մեր երկրի ղեկավարը չգիտի, ինչպես վարվել այդ համայնքի հետ, մինչդեռ նույն հարցում սկզբունքային դիրքորոշում ունեն Բելառուսի, Մոլդովայի նախագահները: Ինչպե՞ս եք վերաբերում այս երեւույթին:

Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ»

Պարոն Փաշինյանի պատասխանը շատ հետաքրքիր է, հարց է ծագում, եթե իր արտասահմանյան այցերից մեկի ժամանակ հաջորդ անգամ էլ նրան մոտենան երկու քաղաքացի եւ ասեն, որ իրենք աղանդավոր են, եւ քանի որ դուք չեք ընդունում աղանդավորներին, մենք դրա համար Հայաստան չենք գալիս, հիմա էլ հայտարարելու են, որ ընդունում են աղանդավորությա՞նը, խնդրեմ` նե՞րս եկեք: Մի ուրիշ տեղ էլ կարող է մեկը մոտենալ եւ պատմել, թե ինքն ինչպիսի վարպետ է մարիխուանա օգտագործելու հարցում, բայց քանի որ Հայաստանում արգելում եք, չեմ գալիս, եթե թույլատրեք, մեծ հաճույքով իմ ընտանիքով ու մարիխուանա օգտագործող ընկերներով կգանք: Ուրեմն` հաջորդ օրն էլ մարիխուանա օգտագործելու օրե՞նք պետք է ընդունենք: Ավանդական ընտանիք պաշտպանող ազգն այսօր գնում է մի սարսափելի ճանապարհով, երբ մեր երկրում ուզում են ԼԳԲՏ-ականներն ինչ-որ ֆորումներ անել, շքերթներ կազմակերպել եւ այլն: Ամեն ինչ կարելի է ներել, քաղաքականության մեջ վայրիվերումները ժամանակավոր են, բայց ազգային արժեքները ոտնահարելը անվերականգնելի է: Եվ եթե հանկարծ որեւէ մեկը փորձ կկատարի իմ երկրում դիպչել իմ ընտանիքի, իմ ազգի արժանապատվությանը, ես առաջին ջատագովներից մեկը կլինեմ, որ ամբողջ ազգով ոտքի կանգնենք դրա դեմ: Ընդ որում` ես չեմ տանելու միտինգի ժողովրդին` իշխանություն վերցնելու համար, այլ տանելու եմ մեր ազգային, հոգեւոր արժեքները պաշտպանելու:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՆ ԼԻՆԻ»

– Ի դեպ, Դուք առաջադրված եք պատգամավորի թեկնածու Լոռու մարզից: Հետաքրքիր է` ո՞ւմ եք մրցակից համարում Ձեր ընտրատարածքում:

Նման հարցեր ինձ շատ են տվել, չեմ ուզում մեծամտություն համարել, բոլորին էլ շատ նորմալ եւ լուրջ եմ վերաբերվում, եթե նրանք իրենց մեջ քաղաքական ուժ են գտել, որպեսզի առաջադրվեն պատգամավորի թեկնածու, անգամ սկսնակներին: Բայց պետք է խնդրեմ ԶԼՄ-ներին, որ աշխատեն գոնե մեկ անգամ այդ առաջադրված բոլոր թեկնածուներին, թեկուզ շատ թռուցիկ ձեւով ուսումնասիրեն: Քաղաքական այբուբենին տիրապետող, պետության, պետականության մասին որեւէ պատկերացում ունեցող մարդիկ գոնե պետք է փորձ կատարեն առաջադրել իրենց թեկնածությունը: Սա փորձադաշտ չէ, այլ պետություն է, որը հազարամյակներ շարունակ երազել ենք եւ ձեռք ենք բերել անկախություն: Ամենասարսափելի երեւույթն այն է, երբ մտովի պատկերացնում եմ, որ այն կադրային բանկը, որը տեսնում եմ հիմա, լինելու են վաղվա Ազգային ժողովում եւ կառավարությունում: Եթե մենք այդ կադրային բանկով պետք է առաջ շարժվենք, պարզապես, մեր ապագան եւ անելիքները չեմ կարողանում պատկերացնել: Արդյոք այն թեկնածուները, որոնց ցանկերը տեսել եք, խոստումնալից ապագա են երաշխավորում մեր երիտասարդությանը, մեր պետությանը: Չեմ ուզում փնովել մյուս քաղաքական ուժերի ցուցակները, բայց, համենայնդեպս, ժողովուրդը պետք է զգոն լինի, խորհրդարանը փորձադաշտ չէ՛:

«Քննարկվելու է Արցախի հարցի լուծման տերպետրոսյանական տխրահռչակ փուլային տարբերակը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА