o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ՝ «ԿՈՊԵԿ ԿՈՒԼ ՏԱԼՈՒ» ՄԱՍԻՆ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

23.11.2018 15:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ՝ «ԿՈՊԵԿ ԿՈՒԼ ՏԱԼՈՒ» ՄԱՍԻՆ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Այն, որ վճարային տերմինալներից բողոքներ միշտ էլ եղել են, հայտնի փաստ է: Սակայն բողոքների այն շարանը, որ այս օրերին ստանում ենք, խոսում է այն մասին, որ շատ դեպքերում տերմինալները վերածվում են բացահայտորեն մարդկանց գրպանը մտնելու միջոցի:
Այսպես, հաճխակիացել են բողոքները, որ տերմինալներում մանրադրամով վճարումներ են կատարվում, սակայն սարքավորումը պարզապես «կուլ է տալիս» գումարը՝մարդուն չմատուցելով պահանջված ծառայությունը: Խոսքը մանրադրամի մասին է՝ 100, 200 դրամների, բայց կարելի է հասկանալ, թե կոպեկ-կոպեկ գումարվելու արդյունքում ինչ խոշոր փողեր կձեւավորվեն:
Այսպիսով, ի՞նչ է կատարվում, փորձեցինք պարզել տերմինալները շահագործողներից: «Թել Սել» ընկերությունը խնդրի վերաբերյալ տվեց այսպիսի պատասխան. «Դրանք ընդամենը տերմինալի տեխնիկական խնդիրներ են, որոնք լուծվում են 24 ժամվա ընթացքում: Մենք գրանցում ենք, եւ 24 ժամվա ընթացքում այդ գումարը հետ ենք վերադարձնում հաճախորդին: Մենք մեր համակարգով ստուգում ենք՝ այդ գումարը նստե՞լ է բաժանորդի հաշվին, թե՝ ոչ: Ուղղակի պետք է մեզ տեղյակ պահեն, որպեսզի մենք կարգավորում տանք:  Շատ ժամանակ մեզ չեն էլ զանգահարում: Եթե մենք նկատում ենք, որ տվյալ տերմինալից մեկ կամ  երկու զանգ ենք ստացել, մասնագետ ենք ուղարկում: Շատ ժամանակ քաղաքացին է վնասում տերմինալը` սխալ մետաղադրամներ մուտք անելով»:
Իսկ ահա «Իզի Փեյ» ընկերությունը տվեց այսպիսի պարզաբանում. «Կարող ենք ասել, որ տեղակայված տերմինալները շահագործման ենթակա են  եւ տեխնիկական խնդիրներ չունեն: Եթե առանձնահատուկ ինչ-որ  խնդիր է լինում, ցանկացած քաղաքացի զանգահարում է մեր թեժ գծին, հայտերը բացվում են, եւ խնդիրները լուծվում են»: Մեր հարցին, թե արդյոք մարդուց փող վերցնելը՝ առանց ծառայություն մատուցելու, նման չէ՞ թալանի, մեզ պատասխանեցին, որ զգույշ լինենք մեր արտահայտությունների մեջ, որովհետեւ բոլոր տերմինալները սարքին են. «Պետք է հաշվի առենել նաեւ, որ խնդիրը միայն տերմինալը չէ, այլ շատ խարդախ դեպքեր էլ են լինում, երբ որ քաղաքացիները դիտավորյալ  այլ բաներ են լցնում տերմինալի մեջ, ձուլակտորներ, այլ երկրների մետաղադրամներ, որ խցանում լինի»: 

«Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը». Կարեն Հովհաննիսյան

Այսպիսով ֆիքսենք. ընկերություններից առնվազն մեկը փաստացի ընդունում է, որ խնդիրը կա: Դրանից հետո, թե ով է մեղավորը, ամենեւին էլ էական չէ: Առավել եւս, որ ընկերությունից միանգամայն տեղին նկատում են նաեւ, որ ամեն մի կոնկրետ դեպքի համար քաղաքացին պետք է դիմի, եւ անմիջապես էլ ընդգծում, որ հիմնականում չեն դիմում: Իսկ ստացվում է. շատ քաղաքացիներ վճարում են, չստանալով ոչինչ, եւ 100-200 դրամների համար խուսափում ժամանակ վատնել, ինչ է, թե մի օրից իրենց գումարը կստանան: Հասկանալի է, տերմինալը սարք է, որի խափանում էլ կարող է լինել: Սակայն խոսքը գումարի մասին է, այսինքն՝ խափանում կարող է լինել միայն հազվագյուտ, բացառիկ դեպքերում: Բայց այն, որ մեկ-երկու օրում տասնյակ բողոքներ ենք ստացել, փաստում է, որ խոսքն ամենեւին էլ բացառիկ դեպքերի մասին չէ:
Ըստ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի,  սա բարդ խնդիր է նրանով, որ ապացուցել է պետք, որ գործարք է կատարվել: «Ընդամենը պետք է խնդրի դեպքում սպառողը անհապաղ դիմի ընկերությանը` եւ հենց ընկերությունն էլ պետք է միշտ զբաղվի տերմինալների հաճախակի սպասարկմամբ, որպեսզի այդպիսի խնդրի առաջ չկանգնեն»,- եզրափակեց պարոն Չիլինգարյանը:
Բայց չէ՞ որ խնդիրն էլ հենց դա է. 100-200 դրամի համար ամեն մարդ չէ, որ կդիմի տերմինալի սպասարկողին: Պարզապես պետք են տերմինալներ, որ գործ ունեն ֆինանսների հետ, տան առնվազն 99.9 տոկոս երաշխիք, որ չեն խափանվի, խարդախ դեպքեր չեն լինի եւ այլն: Այսինքն, քաղաքացին պետք է իր վճարման դիմաց ծառայություն ստանա, իսկ չստանալը՝ նրա գումարի գրպանում է: Մնացածն արդեն անիմաստ արդարացումներ են:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА