o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրականացման փուլում են մոտ 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, դրանցով մեր երկրի կերպարը 180 աստիճանի շրջադարձ է կատարելու. Նիկոլ Փաշինյան

21.11.2018 13:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Իրականացման փուլում են մոտ 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, դրանցով մեր երկրի կերպարը 180 աստիճանի շրջադարձ է կատարելու. Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներով քննարկման և իրականացման փուլում են մոտավորապես հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր հիմնականում արտադրության ոլորտում: 

Այս մասին այսօր Արագածոտնի մարզում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է: «Եթե այն պայմանավորվածությունները, որոնք այսօր արդեն ձեռք ենք բերել նոր գործարանների կառուցման առումով, իսկ դրանք արդեն հստակ պայմանավորվածություններ են, ես ներդրողների հետ հանդիպել, զրուցել եմ, ձեռք ձեռքի ենք տվել, խոստացել ենք, երդում ենք կերել, և հույս ունենամ՝ մյուս տարվա ընթացքում բարեհաջող իրականանան, հենց մյուս տարի մեր երկրի կերպարը տնտեսական առումով 180 աստիճանի շրջադարձ է կատարելու:

Հիմա վախեցած եմ մի քիչ այս թեմայով խոսում, աչքով չտանք էլի»,-ասաց նա և նշեց, որ խանդաղատանքով է վերաբերում այդ նախագծերին և հույս ունի՝ դրանք իրականություն կդառնան: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսությունը ռազմավարական ճյուղ է լինելու, և առաջնահերթությունն աշխատանքի խրախուսումն է: «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ իհարկե, շատ են ուզում՝ մարդիկ իրենց ընտրեն, բայց իրենց նպատակն է՝ իշխանության լինի նա, ում ուզում է տեսնել ժողովուրդը:

Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 խ/մ փոխարեն

  «Մենք նպաստների համակարգը պետք է փոխենք այնպես, որ այն ոչ թե մարդանց հետ պահի աշխատելուց, այլ խրախուսի աշխատել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև իրեն ասում են Աստվածաշնչից մեջբերումներ պետք չի անել, սակայն նշեց, երբ Աստված եդեմական այգուց Ադամին և Եվային վռնդեց, կարդաց դատավճիռը և ասաց` քո քրտինքով պետք է վաստակես քո հացը: «Սա ինչ-որ տեղ դատավճիռ էր, բայց ինչ-որ տեղ մարդկության առաջընթացի բանաձևն էր, որովհետև եթե մինչև հիմա եդեմական այգում լինեինք, տերևներով ծածկված կլինեինք և երջանիկ վազվզելիս կլինեինք ծառերի արանքում»,-ասաց նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА