ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

21.11.2018 22:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ` ԽՈՐԵՆԱՑԻԱԲԱՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ, զի վարչապետդ անմեղսունակ է

 

ՆՈՒՅՆԱԿԱՆ ՉԵՆ (ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՄԵՆՔ» ԴԱՇԻՆՔԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գենետիկական հետազոտությունների համաշխարհային կենտրոնից հայտնում են, որ հետազոտելով «Մենք» դաշինքի  գենետիկական կոդը, համոզվել են, որ այդ «Մենքը» «Մունքը» չի:

 

ԶԳՈՒՇԱՑԵՔ ԾՌԻ ՄՈՐԹՈՎ ԳՈՐՇ ԳԱՅԼԻՑ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ» ԱՐՑԱԽՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԲԱՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ քաղվելուծաբանների` հետեւելով «Սասնա ծռերի» արցախյան գործունեությանը, հասկանում ես, որ նրանք այնքան էլ ծուռ չեն, ավելի շուտ պատմական Հայաստանի այդ շրջանում բնակված «գորշ գայլ» են:

 

ՆԻԿՈԼ ԷՂԵՔ ԷՍՏԵՂԻՑ (ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ ՈՒՂԱՐԿԱԾ ԴՐԱՄԻՑ ՀԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գեղարքունիքի մարզից հայտնում են, քանի որ իրենց մարզի բնակիչները հիմնականում խոպանչիներ են, դրա համար էլ Նիկոլը առաջինը եկել է իրենց մարզ, ում մարզի բնակիչները ուշադիր լսեցին եւ կուլտուրական խնդրեցին իրենց մարզից նիկոլ լինել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԿՐԿԻՆ ՄԵՏԱՄՈՐՖՈԶ

Էս ինչ զուլում երկիր ա, մենակ Հայաստանում ա հնարավոր ութ հարյուր հազար  թամբալ ձրիակերները մի շաբաթում վերափոխվեն երեք միլիոն վարչապետի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА