o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹԱՎՇՅԱ, ՈՉ ԲՌՆԻ» ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ

21.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԹԱՎՇՅԱ, ՈՉ ԲՌՆԻ» ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ

Դեռ ապրիլի վերջին-մայիսի սկզբներին, երբ էյֆորիկ ֆոնի վրա մարդկանց աչքին ոչինչ չէր երեւում, իսկ Երեւանի փողոցներից շամպայնի հոտ էր գալիս, ՀՀԿ-ականների միջավայրում կարելի էր լսել այսպիսի մեկնաբանություն տարատեսակ ԼԳԲՏ-ների «հպարտ» հեղափոխական լուսանկարների առթիվ` սրա՞նք էլ են մեզ հաղթել: Պարզվում է, որ այդ հարցադրումը լրիվ տեղին էր:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅՈՒՆ

Բոլորն էին ուրախացել, երբ հայտնի էր դարձել, որ «ԼԳԲՏ քրիստոնյաների» պղծաֆորումի անցկացումը Հայաստանում չեղարկվել է: Պարզվեց, որ ուրախությունը վաղաժամ է` հայտնվեց «Նոյյան շքերթ» անունով ինչ-որ կառույց համանուն կայքով, որը Երեւանի ամենաբանուկ մասերում հաջողացրեց ծիածանագույն դրոշ ծածանել, տեսագրել գոմիկական համբույրներ, գումարած դրան` նաեւ պատերին հայտնվեցին գոմիկական թռուցիկներ, որոնցով Նիկոլին կոչ էր արվում «համարձակ քայլել»: Այսինքն` միայն «թավշյա, ոչ բռնի» հեղափոխություն կոչեցյալի օրերին չէր, որ տարատեսակ ԼԳԲՏ-ները լկտիացել էին, հիմա էլ նրանց լկտիությունը չի պակասել, եւ հայ հանրության երեսին զազրելի մարտահրավեր են շպրտում նույնիսկ այն բանից հետո, որ «թավշյա» ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզ ասել էր, որ նրանց անվտանգությունն ապահովել չի կարողԻսկ ի՞նչն է դրան այդքան նպաստում: Անշուշտ այն, որ առկա է վոժդին կուրորեն պաշտող ամբոխ, որին իրավամբ կարելի է նաեւ նախիր կոչել: Իսկ նախրային դրսեւորումներ կարելի է վերհիշել նաեւ 2008-ի ԼՏՊ-ական շարժումից, երբ էյֆորիայի մեջ գտնվող ամբոխը նորմալ էր համարել, որ Ազատության հրապարակում Իսրայելի դրոշն է ծածանվում: Եվ եթե ծերուկը ադրբեջանական դրոշ էլ բերեր, խաժամուժը դա նույնպես նորմալ կընդուներ: Հիմա էլ նիկոլապաշտ նախրին ինչ էլ դեմ տան` լինի դա ԼԳԲՏ կամ այլ ԲՏ, նույն ախորժակով կուտեն եւ լրացուցիչ փայ էլ կուզենԱյ, «էլեկտրիկ Երեւանի» զանգվածը ամբոխ չէր, նույնիսկ Եվրամիության դրոշներ բերել թույլ չէր  տալիս, իսկ տարատեսակ, իրենց հիմնական պահանջից շեղվող քաղաքական կոչեր հնչեցնող սադրիչներին էլ վռնդում էր: Իսկ ապրիլին գոյացած «ազատ եւ հպարտ» քաղաքացիների զանգվածը, որը նաեւ շատ արագ դարձավ «դուխով», շատ սահուն եւ արագ կերպով վերածվեց ամբոխի, նախիրի, ինչը եւ արձանագրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Կազմակերպված հեղափոխական ժողովուրդը վերածվեց ամբոխի: Ամբոխը սկսեց օրակարգ թելադրել, բնականաբար, դիրիժորի օգնությամբՉիմաստավորված շարժումը նորից կուսակցական ցածրակարգ ինտրիգների գերին դարձավ: Արագորեն կուսակցականացված շարժումն իր առջեւ դրեց միայն մեկ խնդիր` լուծել իշխանության չարաբաստիկ հարցըԸնտրությունների արագ, բլից կրիգով անցկացումը, երբ քաղաքական դաշտը տապալված է, իրականում իշխանության գողություն է նշանակում: Դա դիակապտություն հիշեցնող երեւույթ է»: «Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկաԱյդ դիակապտության հետեւանքները մեզ վրա թանկ են նստելու, իսկ պատասխանատվությունը կրելու են դրա հեղինակները: Սակայն արդյո՞ք դրանից հետո ամբոխը հետեւություններ կանի ու նորից հասարակության կվերածվի, թե՞ ընդամենը նոր ֆյուրեր կորոնի` դեռ հարց է»:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Շատ ճիշտ դիտարկում է, որ քաղաքական դաշտը ոչնչացնելուց հետո սրընթաց ընտրություններ անցկացնելը դա իշխանագողություն է, կամ քաղաքական դիակապտություն: Իսկ թե ինչի են արժանի դիակապտությամբ զբաղվողները, կարծում ենք, բացատրելու կարիք չկա:

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ՞

Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց գրեթե չորս ժամ տեւող ասուլիս տալ, որը համարյա թե ամբողջովին բաղկացած էր դատարկախոսությունից: Դե, այդքան դատարկախոսելու համար հատուկ տաղանդով պետք է օժտված լինել: Բայց կա նաեւ այլ հանգամանք` եթե երկրի առաջին դեմքը այդքան ժամանակ է հատկացնում, ըստ էության, քարոզարշավային գործողություններին, ապա նա ոչ թե վարչապետ է, այլ սոսկ կուսակցական քարոզիչ: Ի դեպ, քաղտեխնոլոգները, դեռ ասուլիսը նոր սկսած, միանգամից ուշադրություն դարձրին նրա եռագույն փողկապի վրա եւ կանխատեսեցին, որ ասուլիսի ընթացքում ասելու է անմարսելի եւ անընդունելի բաներ, իսկ փողկապի նպատակն է, որպեսզի ե՛ւ հանրությունը, ե՛ւ լրագրողները այդ ասելիքը քննարկելու փոխարեն կենտրոնանան անհեթեթ հագուկապի վրա: Սակայն առանց ուշադրության չմնացին վոժդի հնչեցրած անընդունելի բաները, այդ թվում եւ` պնդումը, որ իր թիմը ժողովրդի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է: Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ եռագույն փողկապն ու կախարդական փայտիկը մազաչափ իսկ չեն օգնել տնտեսական խնդիրները լուծելուն: Ֆեյսբուքյան ուղիղ եթեր դուրս եկած Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց. «Ուզում եմ Փաշինյանին շնորհակալություն հայտնել հսկայական քարոզչական նյութի համար, որ տրվեց մեզ: Քարոզարշավից առաջ դա շատ կարեւոր էր: Պարոն Փաշինյան, շնորհակալություն, բավականին անկեղծ խոսակցության համար մեր հանդեպ, ասացիք` չեք սիրում, չեք ընդունում, խոստացել եք արմատախիլ անել, այսօր էլ ջախջախում էիք մեզ: Մեր մասով անկեղծ էիք, բայց ժողովրդի մասին անկեղծ չէիք»: Նա նաեւ նկատեց Նիկոլի խանդոտ վերաբերմունքը կարկառուն ՀՀԿ-ականների` Ֆեյսբուքով կենդանի եթեր դուրս գալու հանդեպ. «Մի դիտարկեք Ձեզ այնտեղ որպես մոնոպոլիստ, Դուք չունեք մենաշնորհ ֆեյսբուքում: Այդ արհեստական մենաշնորհությունը ոչ Ձեզ, ոչ Հայաստանին օգուտ չի տալու: Մի խանդեք Արփինե Հովհաննիսյանին, Էդուարդ Շարմազանովին, Վիգեն Սարգսյանին, Արմեն Աշոտյանին, որ օգտվում են այն գործիքից, որից Դուք էլ էիք օգտվել: Եթե խանդելու լինենք, ամենաշատը ես պետք է խանդեմ Ձեր ֆեյսբուքյան ակտիվությունը, քանի որ երկար տարիներ Հայաստանում ամենառաջատար քաղաքական գործիչն եմ եղել ե՛ւ լսարանի առումով, ե՛ւ Ֆեյսբուքի կարեւորությունն ընդգծելու առումով: Դուք այդ մենաշնորհը չունեք»:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

Բայց իրականում ՀՀԿ-ականների եթերներից անհանգստանալու հիմքեր ունի ժողովրդական վոժդը, քանզի այդ եթերին տրված հավանությունների քանակն արդեն հավասարվել է հենց Նիկոլի լայվերի հավանություններին, Նիկոլի ուղիղ եթերների տակ էլ գնալով շատանում է ճոխ հայհոյանքների եւ անեծքների քանակը: Իսկ Նիկոլը դեռ իր հեղափոխություն կոչեցյալների չհայտարարված նպատակներ ունի կատարելու: Թարմ օրինակ բերենք` պարզվեց, որ Նիկոլը գյուղերի գազաֆիկացումը ավելորդ ճոխություն է համարում: «Ամեն ընտրություններում պատգամավորի թեկնածուն եկել ա, մանավանդ իշխանական ուժի թեկնածուն, գյուղացիք ասել են` մեր գյուղը գազ քաշի, գնացել ա, կառավարությունում դե մոտիկ ա, ծախսն արել, գազը քաշել ա: Երբ գազը քաշել ա, պարզվել ա, որ գյուղի բնակչության մեծ մասը գազը օգտագործում է սուրճ եփելու համար, ու ստացվել ա, որ քաշված խողովակի ծախսը չի արդարացվել, ու այդ ծախսը մտել ա սակագնի մեջ, եւ այդ անարդյունավետ խողովակի համար սկսել ենք վճարել բոլորս»,- նշեց Փաշինյանը: Դա պարզ ցույց է տալիս պետական մտածողության իսպառ բացակայությունը, քանզի երկրի զարգացածությունն ու բարեկեցությունը ուղղակիորեն պայմանավորված են նրանով, թե ինչքանով են մատչելի տարբեր ենթակառուցվածքները երկրի ամենահեռավոր անկյունում: Եվ անկախ ծախսատարությունից, զորօրինակ, ՀՀ ինտերնետ մատակարարող խոշոր ընկերությունները օպտիկական մալուխ են քաշում ամենահեռավոր գյուղերը: Իսկ Պորտուգալիայի իշխանությունները հաստատ հիմար չեն, որ իրենց մոտ նույնիսկ ամենախուլ գյուղի փողոցները նույն որակի են, ինչ մայրաքաղաք Լիսաբոնի: Բայց նաեւ հիմքեր կան կարծելու, որ վոժդը ոչ միայն զուրկ է պետական մտածողությունից, այլեւ ունի հակապետական մտածողություն: Այսպես, նա անընդհատ խոսում է կրճատումների մասին: Պետական կառույցներում աշխատող շուրջ 150 հազար հոգու ցանկանում է փողոց նետել, հիմա էլ շուրջ 10 հազար ուսուցիչներին համարեց ավելորդ... Լավ, եթե այդպես հեշտությամբ մտադիր է կտրուկ ավելացնել գործազրկությունը, ի՞նչն է դրա նպատակը, արդյո՞ք արտագաղթի խրախուսումը չէ: Իսկ համընդհանուր վրդովմունք առաջացրած ցանկությունը` խոպանչիների ուղարկած փողը հարկել 23 տոկոսի չափով, նույնպես արտագաղթ խրախուսող երեւույթ կարող է դառնալ, քանզի  այդպիսի թալանի դեպքում խոպանչիներն արդեն ընտանիքները կտանեն արտերկիր: Հիշո՞ւմ եք 1990-ականների այն պատմությունը, որ Տեր-Պետրոսյանը յուրայինների ոչ այնքան նեղ շրջապատում ասել էր, որ Հայաստանում բավարար է ընդամենը 700 հազար բնակչություն: Իսկ արդյո՞ք Նիկոլը Լեւոնի հոգեզավակը չէ` ե՛ւ աշխարհայացքով, ե՛ւ ամբոխավարական հմտություններով, ե՛ւ ապազգային, կոսմոպոլիտ մտածողությամբ, որի դրսեւորումները կարելի է գտնել Նիկոլի ինքնակենսագրական գրքում` ամեն քայլափոխի: Եվ ինչո՞ւ է այդքան մեծ նիկոլականների ատելությունը Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀԿ-ի հանդեպ: Արդյո՞ք դրա ակունքն այն չէ, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը ընդհատեցին Լեւոնի ազգակործան ուղին եւ փորձեցին Հայաստանը դեպի զարգացում տանել: Հա, իսկ ինչ վերաբերում է ԼԳԲՏ խրախճանքին, ապա ցանկացած թաքնագետ ձեզ կասի, որ ստվերային գլոբալ ուժերը սեռական պղծությամբ խրախուսումը դիտարկում են որպես միջոց` այս կամ այն երկիրը արագորեն իր ամենամարտունակ եւ արժանապատիվ տարրից դատարկելու, այդ տարրին արտագաղթի մղելու:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА