o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՆՐԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՆԴԻՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԻՄԸ»

20.11.2018 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՆՐԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՆԴԻՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԻՄԸ»

«Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակով առաջադրված, ՍԻՄ նախագահության անդամ ԺԻՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

- Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել` որպես պատգամավորի թեկնածու:

Առաջին հերթին նրա համար, որ որպես Հայաստանի քաղաքացի, մտահոգ եմ Արագածոտնի մարզի ազգաբնակչության առջեւ ծառացած մի շարք անհանգստացնող հարցերի եւ անլուծելի խնդիրների համար: Ստեղծված ծանր սոցիալական վիճակը ինձ ստիպում է պայքարել ու պաշտպանել ժողովրդի շահերը, լինել նրա հոգսի կողքին եւ նրան հուզող հարցերը բարձրացնել նաեւ խորհրդարանում:

«Ուսանողների պահանջն արդարացի է եւ տեղին». Ռեֆորմիստների կուսակցություն

 

«Մարզի ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ՍԻՄ կուսակցության նախագահի գործունեությունը խորհրդարանում»

Պարոն Մկրտչյան, հայտնի է, որ Դուք կանգնած եք ՍԻՄ-ի ակունքներում, ինչպե՞ս կգնահատեք կուսակցության շանսերը, եւ որքանո՞վ է կարեւոր ՍԻՄ-ի ներգրավվածությունը խորհրդարանական աշխատանքներում:

Ով չգիտի, որ ՍԻՄ կուսակցությունն ազգային գաղափարների կրողն է, հոգեւոր արժեքների առաջամարտիկը, ունի իր սկզբունքները, որոնց հիմքում ընկած են մի շարք հարցեր, որոնք բխում են մեր ժողովրդի շահերց: ՍԻՄ կուսակցության անդամները անաչառ պայքար են մղում հայրենիքում բույն դրած հակակրոնական, բազմակրոնական, համասեռամոլական կազմակերպությունների ու խմբավորումների գործունեության դեմ, որոնք մեր հավատավոր ու աշխարհում առաջին քրիստոնյա ժողովրդին շեղում են իրենց իսկական հավատքից: ՍԻՄ-ը միակ կուսակցությունն է, ով միշտ պայքարել է, որպեսզի եվրոպական կեղծ արժեքները չթափանցեն մեր ժողովրդի մեջ, չխաթարվի մեր ավանդական ընտանիքների կերպարը, որպեսզի չոտնահարվի դարերով եկած, գեներով փոխանցված մեր ազնիվ հայկական ավանդույթները: Կտրուկ քայլեր պետք է կատարվեն աղանդավորության եւ համասեռամոլության քարոզիչների դեմ: ՍԻՄ կուսակցությանը միշտ անհանգստացնում է Արցախի շուրջ շրջանառվող ցանկացած ոչ հայանպաստ արտահայտություն: Մենք երբեք չենք հաշտվում այն արտահայտությունների հետ` ինչպիսին է, օրինակ, «տարածքների վերադարձ» եւ այլն: Ի՞նչ տարածքների վերադարձի մասին կարող է խոսք գնալ, քոչվոր ցեղերը, ապրելով մեր պատմական հայրենիքի հողի վրա, լինելով մեր հողում վերաբնակիչ, իրավունք չունեն Արցախի հողը համարելու իրենց տարածքները: Մեր քաջարի զինվորներն արյան գնով ազատել են սեփական հայրենիքը եւ ազգերի ինքնորոշման իրավունքով տեր են իրենց պատմական հայրենիքին: Արյունով նվաճած հողը վերադարձման ենթակա չէ: Հանրությունը` մասնավորապես, մեր մարզի ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ՍԻՄ կուսակցության նախագահի գործունեությունը խորհրդարանում, ով միշտ սկզբունքայնորեն պայքարել է հայ ժողովրդի հարատեւման եւ ազգապահպանման հարցերը ճիշտ եւ նպատակային դարձնելու համար:

​​​​​​​«Նիկոլը գիտի հին թվերն ա, դեռ չի պատկերացնում երկրում տիրող իրավիճակը». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Դուք առաջադրվել եք թիվ 7 ընտրատարածքում, ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում Ձեր մարզում, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, եւ որոնք` ընտրվելու դեպքում, կբարձրաձայնեք խորհրդարանում:

Մեր մարզում կան շատ լուրջ խնդիրներ, որոնց պատճառով ազգաբնակչությունը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Աշխատատեղերի բացակայությունը, արտագաղթի հզոր ալիքը, ծնելիության ցածր ցուցանիշը, բանկային տոկոսների օր օրի աճող ցուցանիշները ժողովրդին հասցրել են տնտեսական ծանր վիճակի: Ես իմ առաջ մեծ պարտավորություն եմ վերցնում, որպեսզի խորհրդարանում բարձրացնեմ մարզում աշխատատեղեր բացելու, օրինակ` կարի արտադրամաս, փոքր գործարաններ հիմնելու խնդիրը, որով շատ ընտանիքներ կունենան աշխատելու հնարավորություն` ինչն էլ քիչ-քիչ կբարելավի սոցիալական խնդիրները: Ընտրվելու դեպքում անպայման բարձրաձայնելու եմ փախստականների խնդիրը: Մարզում ապրում են 1988 թվականից Բաքվի ջարդերից փրկվածները, սակայն մինչ օրս կան ընտանիքներ, որոնք ապրում են հանրակացարաններում, անմխիթար պայմաններում: Սա նույնպես լուրջ անհանգստացնող հարց է:

«Մեր ներքին կազմակերպվածությունը բոլոր ապազգային ուժերին ոչ է ասելու». Ռուդիկ Հյուսնունց

 

«Պատրաստ եմ անլուծելի թվացող խնդիրներին լուծում տալու»

Թե՛ քարոզարշավների ընթացքում եւ թե՛ առհասարակ` պատգամավոր ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր գործունեության հիմնական շեշտադրումը:

Որպես ՍԻՄ կառույցի Թալինի մարզային պատասխանատու, ինձ բազմաթիվ դիմում-նամակներով պարբերաբար դիմում են մարզի բազմաթիվ բնակիչներ: Հիմնական անհանգստությունը մարզում գյուղատնտեսական խնդիրներն են: Մեր մարզում բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, դա է նրանց միակ ապրելու միջոցը, սակայն չեն կարողանում հողագործությունն ու անասնապահությունը զարգացնել, քանի որ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները բարձր են, որը էլ լուրջ անհանգստացնող փաստ է` հետագա գործունեությունը ծավալելու համար: Մարզում ազգային փոքրամասնությունների խնդիրն էլ արդիական է դարձել, նրանք նույնպես արտագաղթում են, քանի որ դարձյալ անասնապահության զարգացման հարցերը լուրջ խնդիր են դարձել: Պայքարելու եմ նաեւ այդ հարցին դրական լուծում տալու համար:

ՀԱՊԿ-ը պատրա՞ստ է ընդունել նոր անդամի

Եթե ընդհանրացնենք, ինչո՞ւ պետք է մարզի ժողովուրդը ընտրի հենց Ձեզ, Ձեր խոսքը` իրենց քվեն Ձեզ վստահողներին:

Ես ձեզանից մեկն եմ, ծնվել եմ գյուղացու օջախում, լավ գիտեմ գյուղացու ծանր պայմանները եւ պատրաստ եմ ծառայելու իմ ժողովրդին, նրան անհանգստացնող յուրաքանչյուր խնդիր համարում եմ իմը: Այսօր անձնական նվիրվածությամբ գնում եմ ընտրություններին, ակնկալում ինձ հավատացողների վստահությունը, հուսախաբ չեմ անի ինձ քվեարկողներին: Որովհետեւ, ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ պատրաստ եմ նրանց անլուծելի թվացող խնդիրներին լուծում տալու եւ դրանք բարձրացնելու խորհրդարանում:

«Իշխանությունը փորձում է երկիրը տանել անարխիայի». Մարգարիտ Եսայան (Տեսանյութ)

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА