o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերսկսվել է "Բերդ" բնակելի շենքի կառուցապատումը

20.11.2018 12:36 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վերսկսվել է

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ շինարարական ընկերությունը, որը զբաղվում է Երևանի բնակելի համալիրների շինարարությամբ եւ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկառուն, չկարողանալով  կատարել իր վարկային պարտավորությունները, 2015 թ.-ին ճանաչվեց սնանկ: Արդյունքում մի շարք շենքերի շինարարությունը կասեցվեց, և մեծ թվով քաղաքացիներ մնացին անօթևան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից: Ընկերությունը կշարունակի շինարարության  կառուցումը և բնակարանները կհանձնի  սեփականատերերին:

 

«Ի էմ Սի» ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանց. Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ին, որն անտարբեր չմնաց շենքի կառուցապատման դադարեցման պատճառով անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների նկատմամբ:

Այժմ մենք հնարավորություն ունենք ավարտին հասցնելու Արգիշտի 11/11 հասցեում գտնվող շենքի կառուցման նախագիծը և կգործադրենք բոլոր ջանքերը 7-8 ամսվա ընթացքում շենքի շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և նշված ժամկետում քաղաքացիներին հանձնելու  իրենց երկար սպասված  բնակարանները”:

 

 ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգին.

“Մենք որոշում ենք կայացրել վաճառել «Բերդ» բնակելի  շենքը “Ի էմ Սի”  ընկերությանը, որը ձեռնամուխ է եղել հասցնել  ավարտին շենքի շինարարական աշխատանքները:

Այս նախագիծը ունի մեծ սոցիալական նշանակություն, հաշվի առնելով այն, որ "Գլենդել Հիլզ"-ի  շատ հաճախորդներ  արդեն մի քանի տարի սպասում են իրենց բնակարանները: Մենք ուրախ ենք և հույս ունենք, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում գնորդները շուտով կբնակվեն իրենց բնակարաններում, և լուսամուտներում լույս կվարվի”:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА