o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք չէ դմփ-դմփ-հու գոռալով գնալ ընտրության». Արտակ Զաքարյան

20.11.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պետք չէ դմփ-դմփ-հու գոռալով գնալ ընտրության». Արտակ Զաքարյան

ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար եւ այսօր արդեն պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ գտնում է, որ ժամանակն է` արհեստական քաղաքական իրավիճակից դուրս գալու եւ բնականոն քաղաքական հունի մեջ մտնելու: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ ընտրողներից սպասումներին` նա կարեւորեց իրավիճակի հստակ գնահատական տալն ու սթափ ընտրություն կատարելը:

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

Շատ անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիները կատարեն սթափ, մտածված ընտրություն, 100 անգամ կշռեն, վերլուծեն եւ 100 անգամ կշռելուց հետո` եթե գտնեն, որ Հանրապետականին պետք չէ ձայն տալ, մենք շատ սիրով կընդունենք ցանկացած որոշում, բայց պետք չէ այսպես հախուռն ու դմփ-դմփ-հու գոռալով գնալ ընտրության: Սա Մադագասկարը չէ, ոչ էլ Ֆինլանդիան է, այլ Հայաստանի Հանրապետությունն է` երկու փակ սահմաններով, անընդհատ պատերազմի վտանգով, արտաքին հարաբերությունների մեջ խախտվող հավասարակշռությամբ, ներքին տնտեսական սպառնալիքների շատ արագ ի հայտ գալով, տնտեսական ռեսուրսների արագ սպառումով, պարենային, կոմունիկացիոն անվտանգության խնդիրներով: Լարսն արդեն չորրորդ օրն է, ինչ փակ է, եւ որեւէ երաշխիք չկա` Իրանի սահմանի հետագայի հետ կապված... Չի՛ կարելի անփորձ մարդկանց վստահել նմանատիպ լուրջ խնդիրներ: Մեզնից որեւէ մեկը, եթե տաքսի կանգնեցնի, տեսնի, որ վարորդը հենց նոր է ուսումնական մեքենայից իջել, բայց պետք է երկար ճանապարհ տանի, վստահ եմ` չենք վստահի այդ վարորդին, ինչքան էլ սիրուն լինի, լավը լինի, ինչքան էլ ցանկալի եւ հարազատ մարդ լինի: Հետեւաբար, ուզում եմ` սթափ եւ գիտակ լինի յուրաքանչյուրիս մոտեցումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ու այս առումով ե՛ւ ՀՀԿ-ին ձայն չտալը պետք է լինի հիմնավորված, ե՛ւ ձայն տալը: Ու ոչ միայն ՀՀԿ-ին, այլ բոլոր 11 քաղաքական ուժերին, ովքեր հայտ են ներկայացրել` մասնակցելու առաջիկա ընտրություններին:

ԲՀԿ-ն առաջնորդվում է ՀՀԿ-ի բանաձեվո՞վ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА