o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՐՊԱՆԱՀԱՏՆԵՐ ԵՎ ԽԱՉԱԳՈՂԵՐ, ԱՌԱ՛Ջ

20.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳՐՊԱՆԱՀԱՏՆԵՐ ԵՎ  ԽԱՉԱԳՈՂԵՐ, ԱՌԱ՛Ջ

Եվ այսպես, անհանգիստ վիճակում հայտնվեց ողջ հանրությունը, այն բանից հետո, որ Հանրային ռադիոն զրուցեց Հայաստանի գլխավոր հարկահան Դավիթ Անանյանի հետ: Պարզվեց, որ մոտ ապագայում հարկվելու են նաեւ այն գումարները, որոնք խոպանչիները ուղարկելու են Հայաստանում ապրող իրենց ընտանիքներին: Այսինքն` կոպիտ ասած, յուրաքանչյուր` արտերկրում գտնվող հարազատից ստացած 100 դոլարից 23-ը կտրելու են երեխաների բերանից եւ փոխանցեն պետբյուջե:

Ի°ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԶՈՀՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ», ՊԱՐՈՆ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՋԵԲԿԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Անշուշտ, այդպիսի ձգտումը ոչ այլ ինչ է, քան ցանկություն պետականորեն մտցնել ձեռքերը յուրաքանչյուրի գրպանը եւ տանել ինչքան հնարավոր է: Այդ ամեն ինչը արվում է ՀՀ գլխավոր կոզբադին Դավիթ Անանյանի այն սեւեռուն գաղափարի շրջանակներում, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տարեկան եկամտային հայտարարագիր կազմի եւ դրանից 23 տոկոս հարկ վճարի: Այդ իդեա-ֆիքսի մյուս մասն էլ այն է, որ ամեն մի գնում մարդկանց ID քարտի միջոցով ֆիքսվի, եւ բոլոր գնումների հանրագումարը ավտոմատիկաբար համարվի հայտարարագիր: Դե դա էլ մեր երկիրը կվերածի էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի, ուր ՊԵԿ-ը իմանալու է յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր  գնումը երբ ու որտեղ է կատարվել: Իսկ այդպիսի տեղեկատվությունը, բնականաբար, ցանկացած քաղաքացու դարձնում, է շատ խոցելի, քանզի տալիս է ամբողջական պատկերացում նրա կենցաղի, նախասիրությունների, սովորույթների եւ առողջական վիճակի վերաբերյալ: Սակայն վերադառնանք խոպանչիների վերաբերյալ գլխավոր կոզբադինի հայտարարությանը: Սկանդալն անխուսափելի էր, եւ, բնականաբար, ընդդիմությունը` ի դեմս ՀՀԿ-ի, այդ խայտառակությունը միանգամից մտցրեց իշխանության աչքը: Եվ սկսվեց` Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ առանց լայն հանրային քննարկման, հարկային բեռը չի բարձրացվի, որ սխալ է հասկացվել` խոպանչին հարկվելու է «ընդամենը» մեկ անգամ, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ նման  բան ընդհանրապես չի քննարկվում ու չկա կառավարության օրակարգումԲայց հետո Դավիթ Անանյանը հաստատեց, որ խոպանչիները հարկվելու են: Բայց եթե ներկայացվեն փաստաթղթեր` արտագնա աշխատանքի երկրում հարկ վճարելու մասին, ապա տարբերությունը հանվելու է: Նաեւ ասաց, որ սեփական բերքը վաճառող գյուղացիներից այդպիսի հարկ չի վերցվելու... Կարճ ասած` մանրուքներ, որոնք գլոբալ խնդիրը չեն չեղարկում: Դե պատկերացրեք, խոպանչուց գումարներ ստացող ու այդ գումարաներով ապրող ընտանիքի վիճակը, որ պիտի թղթեր հավաքելով զբաղվի, որպեսզի իրենց բերաններից մի քիչ պակաս կտրեն: Արդյունքը դժվար չէ կանխատեսել` եթե մինչ այժմ շատերը գերադասում էին դրսում փող աշխատել եւ ներսում ընտանիքը պահել, ապա այս չտես եւ փողազուրկ իշխանության երեսից արդեն գերադասելի կհամարեն ընտանիքն էլ տեղափոխել այնտեղ, ուր փող են աշխատում: Այսինքն` վոժդի բոլոր այն խոսքերը, որ արտագաղթի փոխարեն պիտի ներգաղթ լինի, կոտրված գրոշի արժեք չունեն: Իսկ ընդհանրապես թե ինչպիսին է վոժդի խոսքի արժեքը, կարելի է պատկերացնել նրա այն պնդումից, որ իրենք ժողովրդի առջեւ իրենց ստանձնած պարտականությունները 100 տոկոսով կատարել են: Դե, իհարկե, հիմա կարելի է խոսել հանրային լայն քննարկումների, օրակարգում պետական ջեբկիրությունն ապահովող օրինագծերի բացակայության եւ այլնի մասին: Իսկ դեկտեմբերի 9-ից հետո արդեն ԱԺ-ի կոճակաների մեծամասնությունն ունենալով` կարելի է նույն քաղաքացիներին հուպ տալ մինչեւ վերջ, եւ չթողնել որեւէ մարդու, ում գրպանն իր թաթերը մտցրած չլինի պարոն Անանյանի կամ բանակից թռած մեկ այլ թավշակրոնի գլխավորած հարկահան գերատեսչությունը:

ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»

 

ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ ՏՈՏԱԼԻՏԱՐ ԱՂԱՆԴՆԵՐԻՆ

Իսկ Ազգային ժողովում տեղի ունեցավ այն, ինչը բացարձակ վրդովեցուցիչ է: Օրակարգում երկու քվեարկություն կար, մեկը` որ եկեղեցու տարածքում արգելվում է հանրահավաք անելը, մյուսը` որ կաթողիկոսը ստանում է հատուկ պետական պահպանություն: Երկուսն էլ մերժվեցին նիկոլական եւ ԲՀԿ-ական պատգամավորների շնորհիվ: Իսկ Սասուն Միքայելյանը հնչեցրեց այն ցինիկ բանաձեւը, որ եթե կաթողիկոսը չի կարող առանց թիկնապահի ժողովրդի մեջ շրջել, ապա դա իր պրոբլեմն է: Դե, ինչու են թավշակրոն պատգամավորներն այդպես քվեարկում, այդտեղ  հարցերն ավելորդ են` ի պաշտոնե նրանց հասանելիքն է վավերացնել ցանկացած պղծություն: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ստեղծված օրվանից այդ կուսակցությունը, որում գաղափարախոսություն փնտրելը բացարձակ իզուր զբաղմունք է, օրվա իշխանությանը սպասարկող  գործիք է: Ռոբերտ Քոչարյանի օրոք նրանք Քոչարյանի գրպանում էին, Սերժ Սարգսյանի օրոք` Սարգսյանի գրպանում, իսկ հիմա Նիկոլի գրպանում են: Վաղը ով էլ լինի իշխանության, կլինեն նրա գրպանում: Պարզապես առաջին անգամ է, որ իշխանությանը հաճոյանալու համար այդ կուսակցությունը ստիպված եղավ իրեն դրսեւորել խաչագողի պես: Իսկ ի արդարացումն այդ երկու հակաեկեղեցական քվեարկությունների` փորձում են «հիմնավորումներ» բերել, թե կրոնը պետք է զատվի պետությունից, հետեւաբար եկեղեցական շենքը եւ հոգեւոր բարձրագույն սպասավորը չպետք է օժտվի պետական արտոնությամբ: Այո՛, կրոնը պետությունից անջատելու խնդիր կա, սակայն այդ խնդիրը ծագել է միայն վերջերս` հենց թավշյա հեղաշրջումից հետո, երբ պետական մեքենան գերհագեցավ տարատեսակ քայքայիչ պաշտամունքների ներկայացուցիչներով: Այ, նրանցից իրոք, պետությունն անջատելու եւ պաշտպանելու կարիք կա: Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, ապա սահմանադրորեն այն ունի հատուկ կարգավիճակ, ու անկախ նրանից` ինչ կրոն ու դավանանք ունես, եւ ինչպես ես վերաբերվում կաթողիկոսի անձին, իրավագիտակից ցանկացած քաղաքացու հասկանալի է, որ հենց Սահմանադրությունից է բխում եկեղեցական շինություններում հանրահավաքներ ու այլ նման միջոցառումներ արգելելը, իսկ կաթողիկոսին` պետական պահպանություն տրամադրելը: Պետական պահպանությունը մինչ մայիսյան հեղաշրջումը եւ իշխանազավթումը, առկա էր` Վեհափառին ուղեկցում էր ոստիկանական մեքենան, պարզապես հենց որ սրանք եկան իշխանության, միանգամից այդ ուղեկցումը վերացրին: Դե, իսկ որեւէ մեկը հիշո՞ւմ է, որպեսզի վոժդը ռեալ որեւէ թթու խոսք ասեր Վեհարան ներխուժած խավարամիտների հասցեին...

ՍՈՐՈ՞Ս, ԹԵ՞ ՊՈՒՏԻՆ. ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ

Այնպես որայստեղ նպատակը պարզ է ու միանգամայն խաչագողական` ամբողջովին անպաշտպան թողնել եկեղեցին եւ հոգեւոր առաջնորդին: Մաքուր խաչագողություն, որը նաեւ միտված է սահմանադրական համապատասխան նորմը ոտնատակ տալուն:

ԻՍԿ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

Դեեթե վոժդը ժողովրդի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է, ապա ուրեմն որեւէ բան կասկածի տակ դնողը «ասֆալտին փռվելու» կամ «պատին ծեփվելու» ենթակա հակահեղափոխական է: Չէ՞ որ ոչինչ չպետք է խանգարի քաղաքական մենիշխանության հաստատմանը: «Դըմփ-դըմփ հու»: Եվ պետք է նախօրոք վախեցնել: Հենց դրան է ծառայում այն, որ հանկարծ նորից կալանավորեցին Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին: Հենց դրան է ծառայում նաեւ այն, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը նոր դատաքննության առարկա են դարձրել: Իրավագիտություն այդ ամենում փնտրելը նույնքան անիմաստ զբաղմունք է, որքան հանրային պետքարանից անուշահոտություն ակնկալելը: Ամեն ինչ ամեն ինչում, բացի քաղաքական նպատակահարմարությունից, ուրիշ ոչինչ չկա: Իսկ նպատակահարմարությունն ասում  է, որ պետք է զոմբիներին տեսարաններ մատուցել, իսկ անհամաձայններին` վախեցնել: Դե, Քոչարյանի խափանման միջոցի նոր դատաքննությունը դժվար է ընկալել այլ կերպ, քան հասարակ շանտաժ: Նույնը վերաբերում է եւ Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանին` դատախազության գրած տեքստերում որեւէ ռեալ իմաստ ու առավել եւս իրավական հիմնավորում փնտրելու վրա որեւէ ողջամիտ մարդ ժամանակ չի ծախսի: Նույն տրամաբանության շրջանակում է եւ ԱԱԾ տնօրենի վարքագիծը: Այսպես, նա ասաց, որ առաջիկա օրերին պարզ կլինի, թե խոշոր կաշառքի գործով որ պատգամավորին նկատի ուներ վարչապետը: Դե, հասկանալի է` պետք է որոշեն, թե ում վրա նպատակահարմար է այդ գործը կախել եւ արդյոք կախել հնարավոր է: Ու, խոշոր հաշվով, կարող է պարզվել, որ ընտրություններից հետո այդ պատմությունը մոռացության է մատնվելու: Նույնը վերաբերում է եւ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման քրգործին: Զուտ քաղաքացիական նպատակահարմարություն ու ուրիշ ոչինչ, եւ լայն հնարավորություններ` պետքական ուղղությամբ կատարել խուզարկություններ, ձերբակալություններ եւ այլն: Իսկ միգուցե, այդպես էլ ռեալ անուններ չենք էլ լսի: Քանզի կարող է պատահել, որ ճշմարտությունն ընդամենը կխայտառակի այդ երկու պատվարժան պարոններին` իրենց գերատեսչություններով հանդերձ: Դե, եթե «Կյանքի խոսք» կոչվող կառույցի պահանջով ԱԱԾ-ն կարող է քրգործ հարուցել լրատվամիջոցի դեմ, ապա, երեւի թե, մասնագիտական որակների մասին հարկ է մոռանալ շատ երկար ժամանակով...

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА