ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես Կ. Օրբելյանը Ա. Ժագարսին հրավիրեց Հայաստան` «Մանոն» օպերան բեմադրելու (տեսանյութ)

17.11.2018 17:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Ինչպես Կ. Օրբելյանը Ա. Ժագարսին հրավիրեց Հայաստան` «Մանոն» օպերան բեմադրելու (տեսանյութ)

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր եւ նոյեմբերի 19-ին կրկին կներկայացվի Մասնեի ՄԱՆՈՆ օպերան, որտեղ գլխավոր դերերում հանդես կգան Մերի Մովսիսյանը` Մանոնի, իսկ Լիպարիտ Ավետիսյանը` Շեվալիե Դե Գրիեի կերպարներում: 

Մահացել է ռուս դերասան Անդրեյ Խարիտոնովը

Ժ. Մասնեի հայաստանյան պրեմիերան կայացավ հոկտեմբերի 7-ին`Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում: Հայաստանյան բեմադրությունն իրականացնելու նպատակով թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, մաեստրո Կ․Օրբելյանի հրավերով  բեմադրիչ Անդրեյս Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրեց իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ներգրաված էին աշխարհի տարբեր երկրներից լավագույն հագուստի դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։ Ներկայացման համար Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։ 

Ա․ Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016 թ․ հունվարի 29-ին։ Ներկայացման գլխավոր դերակատարներից է եղել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որն էլ իր մարմնավորած Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»։

 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆՆ ասում է, որ Ա. Ժագարսի մոսկովյան պրեմիերայից հետո ողջ Մոսկվան խոսում էր «Մանոն» օպերայի մասին, ինչն էլ առիթ է դարձել որպեսզի Կ. Օրբելյանը Ա. Ժագարսին հրավիրի եւ Հայաստանում  եւս բեմադրեն այդ ծավալի ու որակի օպերային ներկայացում: 

Առավել մանրամասն` տեսանյութում 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА