o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

16.11.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՐԳԸ (ՄԱՐԶՈՒՄ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Мы строили, строили и, наконец, построили!

 

ՔԸՐՉԻ ԲԱԶԱՐ

Ըստ ընտրատեխնոլոգների` ուսումնասիրելով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, գալիս ես այն համոզման, որ List.am-ից ցուցակ հավաքեին, ավելի ռեյտինգային կլիներ:

 

ՌԵՏՐՈ (ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՄԱՆ ՄԻ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ 7 ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Այբ, Բեն, Քիմ, Դաքիմդա, քիմդա

 

ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ (ՀԱՊԿ-ՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Աստանայում, ըստ էության, Նազարբաեւը փորձել է Նիկոլին վատություն անելով, Լուկաշենկոյին եւ Ալիեւին լավություն անել:

 

ԳԵՆԵՐԱԼ ՍԵՅՐԱՆԸ` ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Ես ու Շմայսը ջայնամ թե սխալներով գրեինք: Դու մինիստր մարդ, կուլտուրական տղա, խի՞ ես մի պուճուր տեղ 7 սխալ գրում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՆԻԿՈԼԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԸ

Մեր ժողովուրդը չի կարող երկար դիմանալ այն խայտառակ իրավիճակին, երբ նրան խոստանում են եւ հետո խաբում, ու շատ արագ համակերպվում է այդ խայտառակության հետ:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ` ՄԱՄՈՒԼՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Փորձված Պետոն երկու ոտքով է թակարդն ընկնում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА