o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շատերի մոտեցումը հետեւյալն է լինելու` քծնանք` առ Նիկոլ Փաշինյան կամ ահավոր վախ նրանից»

16.11.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Շատերի մոտեցումը հետեւյալն է լինելու` քծնանք` առ Նիկոլ Փաշինյան կամ ահավոր վախ նրանից»

Ուղիղ տասը օրից կմեկնարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, մասնակից քաղաքական ուժերն ու նրանց ներկայացրած պատգամավորի թեկնածուների հիմնական ցանկը հայտնի է: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

Արդյո՞ք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայությամբ. Արփինե Հովհաննիսյան

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

– Պարոն Նիկոյան, ՀՀԿ նախընտրական ցուցակում Ձեր անունը չկա, ինչո՞ւ:

Ինքս որոշել եմ չառաջադրվել եւ իմ կուսակցության ընկերներին, ղեկավարությանը այդ մասին ասել եմ եւ հայտարարել, որ ամբողջությամբ օգնելու եմ իմ ընկերներին եւ իմ կուսակցությանը, ինչով կարող եմ: Պարտադիր չէ, որ լինեմ խորհրդարանում, որպեսզի կարողանամ իմ խոսքն ասել: Անշուշտ, Ազգային ժողովը քաղաքական խոսափող է, ավելի լսելի է, բայց կարծում եմ` կան բազմաթիվ հնարավորություններ, հարթակներ, ինչպես, օրինակ, մամուլն ու սոցիալական ցանցերն են, որպեսզի կարողանաս քո ասելիքն ասել: Ըստ իս, նոր խորհրդարանն իր արժեհամակարգով եւ որակական հատկանիշներով էական տարբերվելու է, եւ իմ գործիքակազմը այնքան էլ կարող է պիտանի չլինել այդտեղ: Կլինեն շատ մարդիկ, որոնք նոր իրավիճակում, նոր արժեհամակարգում ավելի արդյունավետ կգործեն: Իմ գործիքակազմը միգուցե այլ է, այսօր այլ բան է պահանջվում: Եվ, ի վերջո, կարծում եմ` սա ժամանակավոր խորհրդարան է լինելու: Այնպես որ, ես կպատրաստվեմ հաջորդ խորհրդարանական ընտրություններին:

Կամ Հայկ Մարությանը ևս կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր. Լույս» խմբակցության ավագանիներ

Կարծում եք, որ նոր խորհրդարանը ե՞ւս չի գործելու մինչեւ հինգ տարի:

Մեր ժողովուրդն ու քաղաքական դաշտը սովորեց, եւ արդեն նախադեպն էլ կա, թե ինչպես կարելի է հակաօրինական եւ հակասահմանադրական ճանապարհով հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Իսկ որտե՞ղ է այն երաշխիքը, որ այդ գայթակղությունով չի առաջնորդվի մեկ տարի հետո այլ քաղաքական ուժ եւ չի գնա` ուժային ճանապարհով լուծելու առկա խնդիրները եւ հասնելու հակաօրինական, հակասահմանադրական ճանապարհով արտահերթ ընտրությունների:

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՆՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ»

– Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խորհուրդ էին տալիս ՀՀԿ-ին առհասարակ չմասնակցել ընտրություններին կամ դադար վերցնել: Ըստ Ձեզ` ամեն դեպքում, ճի՞շտ էր մտնել ընտրապայքարի մեջ:

ՀՀԿ-ի մասնակցությունը միանշանակ ճիշտ է: Նրանք, ովքեր խորհուրդ են տալիս, խորհուրդ կտամ` խորհուրդ չտալ: Եթե խորհել գիտեն, թող իրենք զբաղվեն իրենց խորհուրդներ տալով, իսկ Հանրապետականը նման խորհուրդների կարիք չունի: Հայաստանի երրորդ հանրապետության կայացումից սկսած` դեռ 90-ական թվականներից մինչեւ այսօր վճռորոշ դերակատարություն ունեցող քաղաքական ուժը իրավունք չունի քաղաքական դաշտում վայրկյան իսկ թույլ տալ իր բացակայությունը: Այսօր շատ կարեւոր իրադարձություններ են կատարվում ՀՀ-ում եւ մեր տարածաշրջանում, ու մեր կուսակցությունը, լինելով ազգային պահպանողական կուսակցություն, որը կանգնած է մեր անկախության կերտման ակունքներում, որը անցել է Արցախյան պատերազմն ամբողջությամբ, ունի ներդրում` երկրի պետականաշինության գործում, ունի ինտելեկտուալ հզոր ներուժ իր համախոհ քաղաքական գործիչների եւ կուսակցությունների հետ, չի կարող  կողքից նայել մեր պետության ապագային: Մենք տեսնում ենք, որ ամբողջովին դիլետանտիզմ կա մեր պետական կառավարման համակարգում, բոլորովին անփորձ մարդիկ են եկել` կասկածելի գաղափարներով եւ մոտեցումներով: Հետեւաբար այս պարագայում, ունենալով հստակ արժեհամակարգ, քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություներին ոչ թե իր համար, այլպետության եւ մեր ժողովրդի վաղվա համար: Թեկուզ այն ժողովրդի, որն այսօր հայհոյում է ՀՀԿ-ականներին, որովհետեւ հստակ գիտեմ, որ այլ է լինելու հենց այդ նույն ժողովրդի վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ, վեց ամիս կամ մի տարի հետո: ՀՀ-ում կա մտահոգ մարդկանց մի ստվար խումբ, որը դուրս չի գալիս փողոց, հավաքներ չի անում, բայց մտահոգ է այսօրվա ներքաղաքական, արտաքին քաղաքական, անվտանգության եւ այլ հարցերում: Բնականաբար, նրանք ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրողներն են: Այնպես որ, ճիշտ է, որ կուսակցությունը գնում է ընտրության, այլընտրանք չի կարող լինել:

​​​​​​​«ՀՀ վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնից ակնհայտ ստեց». Արմեն Եղիազարյան

«ՈՐԵՎԻՑԵ ՄԵԿԻՆ ՄՐՑԱԿԻՑ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՀՀԿ-ԻՆ»

– 11 քաղաքական ուժ է մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ո՞ւմ եք համարում մրցակից ՀՀԿ-ին:

Անկեղծ ասած, որեւիցե մեկին մրցակից չեմ համարում ՀՀԿ-ին` այն պարզ պատճառով, որ ամեն ինչ արդեն հստակ է: Մենք չենք կարող ասել, որ «Իմ քայլը» մեզ մրցակից է, ակնհայտ է, որ նրանք լինելու են առաջին տեղում, իսկ երկրորդ տեղի պայքարում մեզ մրցակից չեմ տեսնում: Իհարկե, չեմ ուզում նախընտրական քարոզչական տրամաբանությամբ ասել` մեկը վատն է, մյուսը` լավը: Բոլոր ուժերն էլ արժանի են, որ լինեն խորհրդարանում, բայց պարզ է, որ ապագա քարոզարշավի հիմնական մոտեցումը հետեւյալն է լինելու` մի մասի մոտ քծնանք` առ Նիկոլ Փաշինյան, եւ մյուս մասի կողմից` ահավոր վախ նրանից: Եվ այդ վախն ու քծնանքը միմյանց  հետ միաձուլված` արտահայտվելու է ՀՀԿ-ին քննադատելով: Ապշելու բան է, բոլորն իրենց հայտարարում են ընդդիմադիր կամ փորձում են ընդդիմադիր երանգներ մտցնել: Մինչդեռ եթե իշխանության հետ չես, ապա անհասկանալի է, թե ինչու ես մյուս ընդդիմադիր քաղաքական ուժին ձեր լեզվով ասած` քլնգում: Սա նշանակում է` կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ են, կա՛մ քծնում են, կա՛մ վախենում: Թող իրենց տեղը ճշտեն` ով է վախենում, ով` քծնում:

«Սա հարված էր գոտկատեղից ներքեւ». ՌԴ Արմավիրի հայ համայնքի ղեկավար

ՀՀԿ-ին ամենախիստ քննադատության ենթարկեց հենց ՀՀԿ-ն` իր խորհրդի նիստից հետո` հրապարակած հայտարարությամբ` մատնանշելով ունեցած սխալներն ու բացթողումները: Չե՞ք կարծում, որ մի քիչ շատ էր ինքնախարազանումը, հատկապես երբ կես տարի է երկրում կա նոր իշխանություն, որը ավելի մեծ սխալներ է թույլ տվել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ:

Որեւիցե անձ եւ քաղաքական ուժ պարտավոր է դա անել: Այնտեղ նոր ծնված մտքեր չկան` այն է, ինչ անընդհատ քննարկվել է կամ հարցադրումներում հնչել է: Ուղղակի եկավ ժամանակն ապացուցելու, որ, իրոք, այդպես է եղել եւ շատ նորմալ է, որ որւեիցե քաղաքական ուժ կարողանա ինքն իրեն հայելու մեջ նայել եւ անկեղծորեն ինչ-որ բաներ ասել: Ճիշտն ասած, մենք ավելի շատ ասելիք ունենք եւ պետք է ասենք: Ես դեմ եմ ինքնախարազանմանը, բայց նաեւ դեմ եմ ասել, թե ամեն ինչ ճիշտ էր, այսպես էլ պետք է լիներ եւ վերջ: Ի վերջո, չկա անսխալական անձ ու քաղաքական ուժ, անսխալական Արարիչն է, իսկ մարդը եւ մարդկանց խումբը`կուսակցությունը, կարող է սխալներ թույլ տալ: Մասնավորապես` տեւական ժամանակ իշխող, կառավարող քաղաքական ուժը օբյեկտիվորեն չի կարող զերծ լինել սխալներից, որովհետեւ իր շուրջը միշտ էլ հավաքվում են մարդիկ, որոնք կուսակցությանը մատուցում են ծառայություններ եւ, բնականաբար, ասոցացվում կուսակցության հետ, ինչը կարող է կուսակցության համար վարկաբեկիչ լինել: Այն տարիների ընթացքում քարոզչության հետեւանքով ակնհայտորեն ազդում է կուսակցության վարկանիշի վրա: Օրինակ, այս 6-7 ամիսների ընթացքում այն անհատները, որոնց նկատմամբ հետապնդումներ, քրեական գործեր, ձերբակալություններ են իրականացվել, ՀՀԿ-ի հետ բացարձակապես կապ չունեն, բայց հասարակության մեջ նրանք վերագրվում են ՀՀԿ-ին, որովհետեւ նրանք այսպես, թե այնպես ՀՀԿ-ի շուրջը եղած մարդիկ են: Մինչդեռ հիմա ՀՀԿ-ի շուրջը եղած այդ մարդիկ արդեն հիմնականում նոր իշխանության շուրջն են: Քրեաօլիգարխիկ համակարգի մեջ մեղադրում էին ՀՀԿ-ին, իսկ ովքե՞ր էին այդ քրեաօլիգարխները եւ որտե՞ղ են հիմա: Նայեք, վերջին ԱԺ քվեարկությունները եւ կտեսնեք, որ ՀՀԿ խմբակցության այն անդամները, որոնք տեւական ժամանակ հասարակությունում, քաղաքական դաշտում եւ այսօրվա իշխանության կողմից քննադատվել են, հիմա նոր իշխանությունները սիրով օգտվում են նրանց ծառայությունից: Նրանք էլ գալիս եւ պարտաճանաչ քվեարկում էին: Իսկ մինչեւ այդ, նրանք հակահեղափոխականներ էին, սաբոտաժնիկներ էին կամ ժողովրդին հարստահարողներ էին, բայց հենց սկսեցին քվեարկել` ինչպես նոր իշխանությանն է հարմար, դարձան սեփականատերեր, գործարարներ եւ այլն: Այսինքն` մի քվեարկությունն ամբողջովին փոխեց հասարակության եւ իշխանության վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ: Սա է ճշմարտությունը եւ այն ինչ, ըստ իրենց, մեզ վարկաբեկում էր եւ օգտագործել են մեր դեմ, հիմա արդեն իրենցն է:

ԲՀԿ-ն առաջնորդվում է ՀՀԿ-ի բանաձեվո՞վ

Անկախ նրանից, որ նախընտրական ցուցակներում չկան այդ մարդիկ, կարծում եք` էլի շարունակելո՞ւ են սատարել ու ծառայություններ մատուցել նոր իշխանություններին:

Միանշանակ, իհարկե` ոչ բոլորը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА