o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը “Սիլ Ինշուրանս”-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

16.11.2018 12:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը “Սիլ Ինշուրանս”-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը “Սիլ Ինշուրանս” ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը "Բնակարան երիտասարդ ընտանիքներին" ծրագրի շրջանակներում չվճարված/նվազեցված կանխավճարի ապահովագրության պայմանով:

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

Ապահովագրության այս տեսակը հնարավորություն է տալիս նվազեցնել կանխավճարի գումարը "Բնակարան երիտասարդ ընտանիքներին" հիփոթեքային ծրագրի շրջանակներում և սահմանել կանխավճարի չափը բնակարանի շուկայական արժեքի ընդամենը 10%-ի չափով` առանց լրացուցիչ անշարժ գույքի գրավի ներգրավման անհրաժեշտության: Մինչ այսօր "Բնակարան երիտասարդ ընտանիքներին" հիփոթեքային ծրագրի շրջանակներում ցածր կանխավճարը հնարավոր էր միայն լրացուցիչ գրավի ներգրավման պայմանով` որպես հաճախորդի վարկային պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովություն:

Ապահովագրավճարը կազմում է տարեկան 2%, որը հաշվարկվում է սահմանված կանխավճարի և այն գումարի տարբերության նկատմամբ, որը հաճախորդը պատրաստ է վճարել որպես կանխավճար: Հատկանշական է, որ երբ վարկի հետագա մարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի (80% - անշարժ գույքը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում), ապահովագրության պահանջը դադարում է գործել և ապահովագրավճար այլեւս չի վճարվում, այսինքն, ապահովագրությունը վավեր է մինչեւ հաճախորդը կվճարի կանխավճարների սահմանված գումարը (այդ թվում` վարկը ստանալուց հետո):

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկերի պայմանների և կանխավճարային ապահովագրության հիմնական պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА