o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԻՄ-ը մասնակցում է ընտրություններին հինգ թեկնածուով». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

16.11.2018 01:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՍԻՄ-ը մասնակցում է ընտրություններին հինգ թեկնածուով». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 11 կուսակցություն եւ քաղաքական դաշինք, իսկ թե ինչպիսին է լինելու «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության մասնակցությունը, «Իրավունքը» մանրամասներ է պարզել ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ:

Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ. Աբրահամ Գասպարյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը

Պարոն Բաբուխանյան, վերջնական ի՞նչ որոշում է կայացրել ՍԻՄ կուսակցությունը` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության առումով:

Ինչպես գիտեք, ՍԻՄ կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ մասնակցելու է, թեեւ այս ընտրություններն անցնում են հակաժողովրդավարական պայմաններում: Մենք միայն նոյեմբերի 1-ին իմացանք, թե վերջապես ինչ ընտրական օրենսգրքով են անցնելու այս ընտրությունները: Այս առումով պետք է ասեմ, որ ՍԻՄ կուսակցությունը ընտրությունների նախապատրաստական փուլում բանակցություններ էր վարում մի շարք կուսակցությունների հետ, ինչպես եւ մենք հայտարարել էինք: Շուրջ 10 կուսակցությունների հետ քննարկել ենք, թե ինչպես կարելի է ստեղծել այնպիսի ազգային պահպանողական գաղափարախոսության բեւեռ, որպեսզի այդ բեւեռը հանդես գա ընտրություններին: Ի վերջո, մենք գնում ենք ընտրությունների` Հանրապետական կուսակցության հետ դաշնություն ստեղծելով: Այն նոր չէ, որ ստեղծվել է, այլ որոշ ժամանակ արդեն մենք այդ դաշնությունով ենք հանդես գալիս, եւ ՍԻՄ կուսակցությունն իր ձայնը լսելի է դարձնում Ազգային ժողովում: ՍԻՄ-ը մասնակցում է ընտրություններին հինգ թեկնածուով, որոնք ներգրավված են Հանրապետական կուսակցության ցուցակում, բայց, իհարկե, «Սահմանադրական իրավունք միության» կուսակցականությամբ, որը նշվելու է, եւ ՍԻՄ կուսակցության ծրագրային դրույթներով, որոնց մասին մենք մեր հասարակությանը ավելի մանրամասն կտեղեկացնենք:

Ազգային ժողովի նիստը ուղիղ միացմամբ

ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը նշել էր, որ բոլոր թեկնածուներն առաջադրվելու են նաեւ ռեյտինգային ընտրակարգով: Այս շարքում Ձեզ եւ Ձեր կուսակցության մյուս թեկնածուներին որտե՞ղ ենք տեսնելու:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

Ես առաջադրված եմ Երեւանում` Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Մենք ունենք թեկնածու Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, ինչպես նաեւ Կոտայքի (թիվ 10 ընտրատարածք), Արագածոտնի (թիվ 7 ընտրատարածք) եւ Շիրակի (թիվ 11 ընտրատարածք) մարզերում: Բոլոր հինգ թեկնածուներս էլ ներկայացնելու ենք ՍԻՄ կուսակցությունը, եւ կարծում եմ` կունենանք հաջողություն ապագա խորհրդարանում, որտեղ ՍԻՄ-ը պաշտպանելու է իր գաղափարախոսական դրույթները:

Նախագահականի ֆինանսավորումը կարելի է 30%-ով կրճատել, դրա հաշվին ֆինանսավորել լրիվ այլ ուղղություններ, պատգամավոր

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА