o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԾԿՀ-ն արդարացված է համարում գազի գործող սակագինը

14.11.2018 22:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԾԿՀ-ն արդարացված է համարում գազի գործող սակագինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գործող սակագինն արդարացված է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

«Արդարացված եմ համարում սակագինը: Բոլոր հաշվարկները, մեթոդները հանձնաժողովը համարում է հիմնավորված: Դրանք կատարվել են գործող մեթոդիկային և միջպետական համաձայնագրին համապատասխան»,- ասաց Սողոմոնյանը:

Անդրադառնալով գազի գնի նվազեցմանը՝ Միքայել Սողոմոնյանը նշեց, որ այս պահին դրա համար ռեզերվ չի տեսնում:

«Գազի սակագնի գնագոյացման մեծության հետ կապված՝ պետք է  նայել ընդհանուր մոտեցմամբ և՛ գործող պայմանագրի կոնտեքստում, և՛  կիրառված  մեթոդոլոգիայի  կոնտեքստում: Հիմա փորձում են դա նայել, եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի, բնավ խնդիր  չի առաջացնի՝ թե՛  նվազեցնել, թե՛ ապացուցել, որ  գործող սակագինը ճիշտ է  հաշվարկված, որի վրա այս պահի  դրությամբ ես վստահ  եմ։ Նվազեցման  մասին  այս  պահին չեմ կարող ոչինչ  ասել: Առաջինը կախված է սահմանին գազի գնի մեծության հետ, որի շուրջ հիմա բանակցություններ են ընթանում: Ես որևէ բան չեմ կարող ասել, ավելին՝  հանձնաժողովը երբեք և հիմա էլ բանակցային կողմ չի հանդիսացել»,- նշեց Միքայել Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց, որ միջպետական պայմանագրով 2018 թ.  համար սահմանված է գործող  սակագինը, ինչ վերաբերում 2019-ին, ապա մինչև տարեվերջ պետք է «Գազպրոմը» հայտ ներկայացնի, որպեսզի  հունվարի 1-ից սահմանվի նոր սակագին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА