ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսսիի ձախ, Նեյմարի՝ աջ ոտքը, Ռոնալդուի մտածելակերպը և Բուֆոնի որակը.Մբապեն`իդեալական ֆուտբոլիստի մասին

14.11.2018 21:28 ՍՊՈՐՏ
Մեսսիի ձախ, Նեյմարի՝ աջ ոտքը, Ռոնալդուի մտածելակերպը և Բուֆոնի որակը.Մբապեն`իդեալական ֆուտբոլիստի մասին

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչ որակներ պետք է ունենա պայմանական իդեալական ֆուտբոլիստը։

Զիդանը կազմել է խորհրդանշական հավաքական՝ չընդգրկելով Ռոնալդուին (լուսանկար)

«Նա պետք է ունենա Լիոնել Մեսսիի ձախ, Նեյմարի՝ աջ ոտքը, Կրիշտիանու Ռոնալդուի մտածելակերպը և Ջիանլուիջի Բուֆոնի որակյալությունը։ Ինչ է հարկավոր վերցնել Մբապեի՞ց․ այլևս ոչինչ անհրաժեշտ չէ, ամեն ինչ առանց այդ էլ հիանալի է»,- Մբապեի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք՝ Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում նախորդ ամռանը մասնակցել է աշխարհի առաջնությանը և հռչակվել չեմպիոն։ Նա ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА