ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զավեն Անդրիասյանը` Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

14.11.2018 21:25 ՍՊՈՐՏ
Զավեն Անդրիասյանը` Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է Winter Chess Classic շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում էին երկու շրջանային մրցաշարեր՝ A և B խմբերով:

Արոնյանը կմասնակցի Կալկաթայում կայանալիք «Tata Steel» մրցաշարին

B Խմբի հաղթող դարձել է Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ով 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալևսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք, որում մեր գրոսմայստերն ուժեղ է գտնվել իր մրցակցից:

B խմբում հաջող հանդես է եկել նաև պատանի գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 5 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:

Մրցաշարի A խմբի հաղթող դարձավ Կուբայի ներկայացուցիչ Պերես Յունիևսկին, ով վաստակել է 7 միավոր: Այս ենթախմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը վաստակել է 5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА