o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գրողի ծոցն ուղարկեք ձեր «մարդասիրությունը», ես շատ լավ գիտեմ թուրքին սիրելու գինը»

14.11.2018 17:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գրողի ծոցն ուղարկեք ձեր «մարդասիրությունը», ես շատ լավ գիտեմ թուրքին սիրելու գինը»

Վերջին օրերին Հայաստանում տիրող ադրբեջանամոլությունն ու ադրբեջանցիների ընկերությամբ հպարտացողները վրդովեցրել են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ: Պացիֆիստական նկրտումներով տարված հանրությանը Ռուզաննան հիշեցնում է ոչ միայն Արցախյան պատերազմն ու Քառօրյան, այլ նաեւ 1915-ի ու սումգայիթյան ոճրագործությունները` ադրբեջանցիների ու նրանց եղբայր թուրքերի կողմից. «Մարդասիրության մեծ ջատագովներ, ձեզ ինչո՞ւ է թվում, թե նա, ով թուրքին չի սիրում կամ ընկերություն չի ուզում անի թշնամու հետ` ադեկվատ կամ մարդասեր չէ: Իսկ չե՞ք փորձել մտածել, որ այստեղ ուղղակի ազգի արժանապատվության հարց կա, դարերի թափած արյունը չպղծելու հարց կա, ի վերջո` հաղթող ժողովրդի պայքարի ու ուժի ոգին չկոտրելու ու չթուլացնելու հարց կա...»:

Բելգրադյան երկխոսությունից մինչեւ թատերական կրքեր. այլընտրանքային լուրեր 11․12․2019

«ԴԵ, ՄԵՆՔ ԿԱՐՃ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱԶԳ ԵՆՔ»

Անդրադառնալով ադրբեջանամոլների այն մեղադրանքներին, թե չսիրելով թշնամուն, ատելության քարոզ է տարվում նոր սերնդի մոտ, ծնունդով արցախցի Ռ. Խաչատրյանը հակադարձում է այսպես. «Գրում եք ատելության քարոզի մասին, բայց ձեր սիրելի «բարեկամներն» են դրանով գիշեր ու զօր զբաղված: Ես չգիտեմ` այդ ե՞րբ եւ որտե՞ղ են մեզ մոտ ատելություն սերմանում, ընդամենը փորձում են սթափ պահել: Ես ծնվել եւ մեծացել եմ Արցախում, կյանքիս մի փոքր շրջան ապրել եմ Երեւանում եւ երբեւէ ատելության մթնոլորտ կամ քարոզ չեմ զգացել ու տեսել: Եվ ձեզ չթվա, թե դուք խաղաղություն ինձանից եւ ինձ պես մտածողներից շատ եք ուզում կամ ձգտում: Ես թուրքին չեմ ատում, բայց տեսակս, էությունս, տեսածս ու ապրածս արգելում են սիրել... Այնպես որ, գրողի ծոցն ուղարկեք ձեր «մարդասիրությունը», քանզի ես շատ լավ գիտեմ թուրքին սիրելու գինը...»,- ասում է բեմադրիչն, ու պարզելով Արցախյան պատերազմի ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի ու ադրբեջանցի տատիկի լուսանկարը, արված Արցախյան պատերազմի տարիներին ասում է. «Եթե սրանից ավելի մեծ Մարդասիրություն կա` ասեք... Երբ մերոնք հերթական գյուղը կամ շրջանն էին ազատագրում, այնտեղ մնացած, արդեն ռազմագերի, ադրբեջանցի կանանց մխիթարում, ապա խնամքով ճանապարհում էին իրենց հայրենիքը: Այնինչ, ադրբեջանցիները Բաքվի եւ Սումգայիթի հրապարակներում ու փողոցներում մորթում ու բռնաբարում էին հայ կանաց եւ աղջիկներին. Կրկնում եմ` հրապարակներում, փողոցներում, բակերում եւ տներում, այլ ոչ ռազմի դաշտում, ամենահասարակ ադրբեջանցիների ձեռքերով... Նույնը, ավելի մասշտաբային եւ ահասարսուռ, տեղի է ունեցել Թուրքիայում` 1915-ին, դրանից առաջ եւ հետո նույնպես: Իսկ որպեսզի չասեք շա՜տ հին դեպքեր եմ հիշում, դե, մենք կարճ հիշողություն ունեցող ազգ ենք, հիշեցնեմ` 2016-ի ապրիլի 2-ը, երբ Թալիշ գյուղում իրենց տան մեջ մորթվել էին տատիկն ու պապիկը... եւ հազար փառք, որ գյուղի մյուս բնակիչները հասցրել են մազապուրծ փախչել... Մազապուրծ, ահավոր բառ է, որ ինձ թվացել էր, թե երբեք էլ  առիթ չենք ունենա օգտագործել այն մեր բառապաշարում, բայց արի ու տես, որ մեր մարդասիրությունը դասեր է տալիս մեզ... Դուք մի վայրկյան պատկերացրեք, թե ինչ կկատարվեր, եթե ողջ գյուղը մնար...»

Գնում ենք Սարգիս Օհանջանյանին Վարդաշեն ՔԿՀ֊ից տուն բերենք

«ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ ԱՆՑԵԼ Է ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ»

Ռ. Խաչատրյանը հպարտորեն է շեշտում, որ արցախցի է ու ծնվել է պատերազմի ժամանակ. «Ծնվել եմ պատերազմի ժամանակ, մանկությունս անցել է հետպատերազմյան Արցախում. Մի դեպք եմ հիշում, երբ շատ փոքր էի, պատերազմի ավարտից շատ չանցած` հեռուստացույցով լուրերի հաղորդման ժամին Բաքուն էին ցույց տալիս, եւ ես ապշահար դիմեցի մորսՄա՜մ, խի թուրքերը մարդիկ ե՞ն...»: Երբեք իմ ընտանիքում, մանկապարտեզում կամ մի որեւէ այլ տեղ չէր խոսովում, ո՛չ լավը, ո՛չ վատը թուրքերի մասին, դա իմ մանուկ մտքի պատկերացումներն էին` իմ մանկությունը խլած, իմ բակի ընկերների հայրիկներին խլած, իմ տունը գողանալ ուզողից վախեցած` պատերազմի ՀՐԵՇԻ` թուրքի մասին...»:

Ով էր Սերգո Կարապետյանը «հեղափոխությունից առաջ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА