ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

14.11.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՏԻԿՆՈՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ՓԱՐԻԶՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՆԻԿՈԼԻ ՀԱԳՈՒԿԱՊԻ ԹԱՓԹՓՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Կոստյո՞ւմն է, որ պիտի զարդարե մարդուս

 

ՆԻԿՈԼԻ 100-ԱՄՅԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Ընտանիքի պլանավորման գրասենյակի` Նիկոլ Փաշինյանը Աննայի բերած օժիտի տրոյկա կոստյումը հագել գնացել էր Փարիզ` Առաջին աշխարհամարտի 100-ամյակին Եվրոպայում մոդայի վերջին ոճը թելադրելու:

 

ՊՌԱԿԱՏ ԷՐ ՎԵՐՑՐԵԼ

Ըստ քաղաքական ոճաբանների` Նիկոլի` Փարիզում կրած շարֆը Րաֆֆի Հովհաննիսյանի պապու շարֆն էր:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

HELLO TAXI

Ըստ Կապի եւ տրանսպորտի նախարարության` Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը երկրի ուղղաթիռները GG տաքսի են սարքել, նստելավարձ չկա, կիլոմետրն էլ` հարկատուների վզին:

 

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԱՁ-ՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԳՐԱՆՑԵԼՈՒ  ԵՎ ԴՐԱՆՈՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱՏՐԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ես համեմատաբար  հարյուրավոր ազնիվ միջոց գիտեմ ընտրություններին գումար բաժանելու համար:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԲՀԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ (ԲՀԿ ԱԺ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՓԵՍԱՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Քանի Գագոն սաղ ա, փեսաները պիտի շոկոլադ ուտեն

 

ԱՀԱԶԱՆԳԸ ԿԵՂԾ ԷՐ

Ըստ նավիգացիայի համաշխարհային միության` ՀՀԿ-ի նավի խորտակման գնալու ահազանգը կեղծ էր, ուղղակի առնետները եւ օդիոզները այնքան էին լցվել այնտեղ, որ հիմա նրանց հեռանալուց հետո նավը կայուն կուրսով ընթանում է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՁՎԱԾԵՂԻ ԽԱԹԵՐ ԹԱՎԻ ՊՈՉԸ ՊԱՉՈՒՄ ԵՆ (ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԿՈՂՄԻՑ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԱՊԿ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մեհրիբանի սիրուց դեսպանին ա ատչոտ տալիս

 

ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ

Իսկ կարելի՞ է լինել մի քիչ պակաս հպարտ, մի քիչ ավելի կուշտ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА