ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՍՏ ԵԼՔ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՏՄ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՈՒՍ ԳԱԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻ՞ՑՆ Է

14.11.2018 22:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԸՍՏ ԵԼՔ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՏՄ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՈՒՍ ԳԱԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻ՞ՑՆ Է

Այդ ինչպե՞ս է կառավարությունը վստահում, որ գործող իշխանությունների բնորոշմամբ՝ անվստահելի ԱԺ-ն հաստատի գալիք տարվա թիվ 1 պետական փաստաթուղթը՝ 2019թ. պետբյուջեն: Չէ՞ որ Փաշինյանը ժողովրդին որակական թռիչք է խոստացել, որը պետք է ֆիքսեր այս նոր բյուջեն: Այսինքն, արդեն ամիսներ շարունակ իշխանություն են, անցել են օրերը, երբ կարող էին համոզել, թե ժամանակ է պետք՝ վիճակը կարգի բերելու համար: Օրինակ, հարկային ստվերը կրճատելու, ինչի հաշվին հնարավոր էր նկատելիորեն թոշակ ու նպաստ բարձրացնել: Հենց այդ բարձրացումն է, որ պետք է ֆիքսեր պետբյուջեն, ու բերել, այն ներկայացնում են «անվստահելի նախկինների» դատին: Բա եղա՞վ...

«Իրավապահների նման գործելաոճն արդյունավետ չէ». Խոսրով Հարությունյան

Իսկ գործնականում կարելի է հասկանալ, թե ինչու է Փաշինյանն ուզում այս բյուջեն հենց հին խորհրդարանի կողմից հաստատվի: Այն, որ կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարը ոչ մի տեսանելի բանի չի հանգեցրել, ավելի կոնկրետ, բոլոր մոնոպոլիստները հիմա շատ հարմարավետ տեղավորվել են գործող իշխանությունների շվաքի տակ, նշանակում է, որ ո՛չ ստվերի մասին է հնարավոր խոսել եւ ո՛չ էլ, առավել եւս, բյուջեի եկամուտները տեսանելի չափով ավելացնել: Այսինքն, գալիք տարի գոնե սոցիալականի մասով Փաշինյանի եւ ոչ մի խոշոր խոստում չի իրականանալու: Բնականաբար, մարդիկ էլ հաշիվ կպահանջեն, եւ պատասխանն էս գլխից է սարքվում. բա հին ԱԺ-ի հաստատած «հակահեղափոխական» բյուջեն էր, ի՞նչ էիք ուզում, մենք ինչ անենք, թող չհաստատեին: Ինչեւէ, խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Ելք դաշինքի պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՑ, ով այսպես պատասխանեց.

«Հեքիաթները, որով կերակրում են ժողովրդին, երկար չի կարող տեւել». Վահան Բաբայան (Տեսանյութ)

- ԱԺ-ն, ճիշտ է, իրավական առումով համարվում է լուծարված, բայց այն շարունակում է իր աշխատանքներն իրականացնել: Բյուջեի քննարկումը վաղուղցվանից է օրակարգի մեջ, եւ պետք է անդրադառնայինք անպայման: Եվ ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ հետո կարող է շահարկումների առարկա դառնալ: Ես բացառում եմ, որ հետագայում հնարավոր է ներկայիս իշխանություններն այս բյուջեի հետ կապված ինչ-որ խնդրում մեղադրեն ներկայիս ԱԺ-ին: Որովհետեւ այս բյուջեն ինչ-որ հեղափոխական բյուջե չէ, որ հետո էլ հանկարծ ձախողման դեպքում մեղադրեն ԱԺ-ին: Սա կառավարության կողմից նպատակային օրինագիծ է եւ չափազանց օրակարգային (ամբողջ հարցն էլ դա է. իսկ ինչո՞ւ կառավարությունը հեղափոխական բյուջե չի ներկայացնում: Չնայած հարցն անիմաստ է՝ ինչի հույս ունեն, այն էլ ներկայացնում են: Միայն թե տխուր իրողությունն այն է, որ շարքային թոշակառուները հերթական անգամ պետք է իրենց խաբված զգան- Հեղ.):

«Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է ուժային կառույցների ղեկավարներին ևս հրավիրել ԱԺ

- Պարոն Աղազարյան, ժամանակին դեռեւս ընդդիմադիր Փաշինյանը դեմ էր քվեարկել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)՝ հայտարարելով, որ դա մեզ պետք չէ: Իսկ այժմ շատ նորմալ է հանդես գալիս ԵՏՄ-ի ամենաջերմեռանդ կողմնակցի անվան տակ: Նույնը վերաբերում է «կարմիր գծերին», արագաչափերին, պարտադիր կուտակային համակարգին, որ մեկն ասես: Իսկ այսօր փաստորեն շատ հանգիստ դրանք կյանքի է կոչում «կարմիր գծերն» էլ են իրենց տեղը, արագաչափերն էլ, եւ մնացած այն ամենը, ինչը ներդրվել է նախկինում: Այսինքն՝ ՀՀԿ-ի ծրագրե՞րն է իրականացնում, էլ ո՞րն էր քննադատելու իմաստը:

Հանրության սպասումները նոր Ազգային ժողովից ավելի են քչացել. սոցհարցում

- Դե գիտեք, այն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ: Հետո Փաշինյանը չի ասել` պետք է դուրս գալ ԵՏՄ-ից, ասում է հետեւյալը` ԵՏՄ-ից գլխապատառ դուրս գալը նույնքան վտանգավոր է, ինչքան որ գլխապատառ ներս մտնելը (այսինքն, ըստ պատգամավոր Աղազարյանի, Փաշինյանը ԵՏՄ-ից Հայաստանի աստիճանաբար դուս գալու կողմնակի՞ցն է եւ այդ ուղղությա՞մբ է գործում- Հեղ):

«Կառավարության ծրագրում չկա ինչպե՞ս անել հարցի պատասխանը»

- Բայց պատգամավոր եղած ժամանակ այլ բան էր ասում:

- Հա, պատգամավոր եղած ժամանակ ինքն ասել է, որ սխալ է ԵՏՄ-ին անդամակցելը: «Կարմիր գծերի» հետ կապված էլ ոչ թե ասում էր, որ դա սխալ բան է, այլ դրանց միջոցների օգտագործման մասին էր ասում (պատրաստ ենք պարոն Աղազարյանին ներկայացնել անցյալում Փաշինյանի արած մի շարք հայտարարություններ, որոնք վկայում են, որ նա հենց «կարմիր գծերն» արգելելու դեմ է արտահայտվել: Օրինակ՝ «Արագաչափերը պետք է հանվեն, կարմիր գծերը պետք է ջնջվեն». Նիկոլ Փաշինյան, 24 մարտի, 2014թ.»- Հեղ.): Նույնը կուտակայինին է վերաբերում, հիմա կուտակայինի մի մասի բեռը պետությունը վերցրել է իր վրա:

Գործադիրը մերժեց նախնական կալանքի տակ գտնվողների պատժի մեկ օրը հաշվակցել 1,5 օր

- Բայց ի՞նչ գիտեք, որ նախկին իշխանությունները այդ փոփոխությունները չէին անելու:

- Դե ես բան չասացի:

- Փաստորեն, իշխանություն դառնալով, պարոն Փաշինյանի քաղաքական հայացքներն է՞լ փոխվեցին:

- Չէ, հայացքները չեն փոխվում, ուղղակի դու չես կարող գաս իշխանության ու կատարես 180 աստիճանի շրջադարձ, պետք է կամաց-կամաց այդ ուղղությունը փոխել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«Այնուամենայնիվ, ես ճնշված չեմ». Սոֆյա Հովսեփյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА