o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ եկա այս վերջին ակորդին» (Տեսանյութ)

14.11.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ եկա այս վերջին ակորդին» (Տեսանյութ)

Ազգային ժողովն ուր որ է՝ կլուծարվի, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նոր պատգամավոր ունի՝ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Այս վերջին պահին մանդատ ստանալը տիկին Կարապետյանը բարեբախտությո՞ւն է համարում, ինչո՞ւ որոշեց վերցնել մանդատը եւ իրեն տեսնո՞ւմ է գալիք ԱԺ-ում, պարզեցինք նորաթուխ պատգամավորից:

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

Հոգեբանական առումով շատ ափսոս է, որ կարճ ժամանակաշրջան է մնում` ինչ-որ ձեւով մասնակցություն ունենալու օրենսդիր աշխատանքներին: Այնուամենայնիվ, այս կարճ ժամանակաշրջանը պատրաստվում եմ օգտագործել բյուջեի քննարկման մեջ մասնակցություն ունենալով, ինչպես նաեւ հասցրեցի մի հայտարարություն, կոչ, ուղերձ հղել, որը պարտադիր ուզում էի օգտագործել ամբիոնը եւ դիմել հանրությանը: Այն մեզանում անհետացած եւ, հույս ունեմ, քնած բարության մասին էր: Բարությունը պարտադիր պետք է զարթոնք ապրի, մանավանդ մեզ սպասվող նախընտրական այդ ժամանակաշրջանում:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

Ինչո՞ւ քնած, մեր օրերում ոմանց մոտ էլ այդ բարության չափաբաժինն այնքան է ավելացել, որ վերջին շրջանում սկսել են խոսել ադրբեջանցիների հետ ընկերություն ու բարեկամություն անելու մասին:

Եթե դիմացդ ադեկվատ մարդ է, իր հետ կարող ես խոսել բարության մասին: Բայց այս տարիների ընթացքում, ցավոք, ունեցել ենք բազում ապացույցներ, որ մեր հարեւանը ոչ ադեկվատ է եւ ոչ կանխատեսելի: Բնականաբար, բարությունը պետք չէ տարածել օրական պատերազական իրավիճակում գտնվող իրողության շուրջ, որտեղ ահաբեկումն է, վախն է, սարսափը եւ մահը: Եվ վախ ասելով` նկատի չունեմ մեր քաջ եւ ուժեղ զինվորների վախը, այլ մեր սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների աղճատված մանկությունը: Ինչո՞ւ պետք է երեխան իմանա, թե քանի արկ է կրակում մի գրադը, ինչո՞ւ պետք է նա իմանա այն հաշվել, ձայնից հասկանա, թե ինչ  զինատեսակից են կրակում... Որտեղ պետք է լինել կոշտ, մենք անում ենք բարության կոչեր, որտեղ պետք է լինել բարի, մենք թափում ենք մեր ամբողջ մաղձը եւ ատելությունը:

​​​​​​​«ՀՀ վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնից ակնհայտ ստեց». Արմեն Եղիազարյան

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին. ի՞նչ մասնակցություն եք ունենալու այս քաղաքական գործընթացին:

Որպեսզի մասնակից լինես քաղաքական գործընթացներին, պարտադիր չէ լինել հենց խորհրդարանում պատգամավոր: Որոշում եմ կայացրել ներկայումս չառաջադրվել եւ իմ ձեռք բերած գիտելիքները, քաղաքական, դիվանագիտական եւ խորհրդարանական փորձը կիրառել մեկ այլ ձեւաչափով: Որոշումս խիստ անձնական է` կապված հենց անձնական մի շարք խնդիրներով

«Սա հարված էր գոտկատեղից ներքեւ». ՌԴ Արմավիրի հայ համայնքի ղեկավար

Ի վերջո, ինչո՞ւ այս ծանր փուլում որոշեցիք ընդունել մանդատը:

Քաղաքական կյանքը եւ ոչ միայն, շատ ժամանակ մեզնից կախված չի լինում, այլ` հանգամանքների դասավորությունից: Հիմա հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես եկա այս վերջին ակորդին, որպեսզի բոլորս միասին «գնանք ցրվենք», ինչպես կատակում են ԱԺ միջանցքներում: Ես եկել եմ, որ հրաժեշտի սելիֆն անենք ու գնանք: Իհարկե, կցանկանայի մասնակից լինել այս պատմական իրադարձություններին, որովհետեւ տեղի ունեցած գործընթացը մեծապես քաղաքագիտական, դասական եւ պատմական իրավիճակ էր: Ցավում եմ, որ չեմ կարողացել անել ամենը, ինչ կարող էի այդ օրերին տալ, բայց եւ այնպես գտնում եմ, որ ԱԺ վեցերորդ գումարման Ազգային ժողովը կմնա պատմության մեջ ճիշտ այնպես, ինչպես կմնա պատմության մեջ հանրապետության երրորդ նախագահը` առանց արյան, առանց բռնության, իրական սիրո եւ հանդուրժողականությամբ եւ իրական  թավշյա այս իշխանության փոփոխության իրականացման համար: Ինքս ունեմ գնահատական` ովքեր են դրա մեծ դերակատարները, եւ գիտեմ, որ պատմությունը եւս կհանգի այն եզրակացության, ինչին հանգել եմ ես:

ԱԺ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԴԻՐԻԺՈՐԸ ՄԱՐԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ Է

Իսկ գուցե պատմությունը ցույց տա, որ տեղի է ունեցել իշխանության զավթում` պատգամավորներին տեռորի ենթարկելով, սպառնալով ու քվեարկություն կորզելով, ինչի ականատեսը եղանք մայիսին:  

Տեռորը, բռնությունը, շանտաժը դատապարտելի են ցանկացած իրավիճակներումհասարակարգերում եւ ցանկացած իրերի դասավորության ժամանակ: Իսկ թե պատմությունն ինչ գնահատական կտա, դրա մասին հետո զրուցենք: Այս առումով ես ունեմ իմ վերլուծությունների բազան: Գտնում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ` այո՛, իհարկե, մեծապես բխում էր անցյալում թույլ տված նաեւ շատ սխալներից, բայցեւ չի տվել դեռ այն արդյունքը, ինչի համար, որ կատարվեց այն, ինչ կատարվեց:

Ովքեր են ուշացած, կաշկանդված եւ դուխով պատգամավորները. առավոտն ԱԺ-ի դիմաց (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ն. Կարապետյանի ելույթը ԱԺ ամբիոնից դիտեք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА