o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊԵՐՃԱՆՔԻ

14.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊԵՐՃԱՆՔԻ

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական հատվածում բուռն խանդավառություն է տիրում: Ոչ, հանկարծ չկարծեք, թե հայոց հարցն է լուծվել, կամ քեռի Թրամփը Հայաստանին մեկ միլիարդ է նվիրել: Պարզապես, մեր հայրենակիցները ցնծությամբ քննարկում են այն լուրը, որ պետական վերահսկողական ծառայության պատանի ղեկավար Դավիթ Սանասարյանը ջիպավորվել է...

ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ՀԻՇԵՑՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

 

ՍՈՐՈՍԸ Ո՞ՆՑ Ա, ՍՈՐՈՍԸ

Մինչդեռ ինքը` Սանասարյանը, ում մասին համացանցում կարելի է բազում պատմություններ գտնել, թե ինչպես է ահաբեկելով եւ քրեական գործի սպառնալիքով հրաժարական պարտադրել բազում համայնքապետների, ոչ ավել-ոչ պակաս որոշել է հայտարարել, որ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ավելի վատն է, քան նախկին իշխանությունների թալանչի եւ գանձագող տեսակը: Դե, իհարկե, քաղաքական բացարձակ մենաշնորհի ձգտող ՔՊ-ի համար ընդդիմադիր կարգավիճակում գտնվող ՀՀԿ-ի ցուցակը առավել քան տհաճ է, քանի որ այն հնարավոր չէ խցկել ժողովրդին կեղեքող գող եւ ավազակ «հանցագործ ռեժիմի» կերպարի մեջ: Եվ թավշակրոնները դրանից պարզապես կատաղում են, ինչը նյարդերից թույլ պատանի պաշտոնյաների պարագայում նաեւ հիսթերիկ դրսեւորում է ունենումՍանասարյանի այդ տարօրինակ նյարդային շարժմանը արձագանքել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը: Վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ, բռնվեք. «Ժառանգությունից» թռած, Րաֆֆի Հովհաննիսյանին դավաճանած Սանասարյան Դավիթը ոչ ավել-ոչ պակաս պատասխանել է Շարմազանովին: Ուրեմն պաշտոնապես պահանջում եմ Սանասարյանից ստուգել բոլոր պետական գնումները եւ հայտարարել` Շարմազանովը որեւէ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցել է, թե` ոչ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Շարմազանովը պետական բյուջեից որեւէ լումա չի յուրացրել, որեւէ պետական գնման գործընթացի չի մասնակցել` ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի: Եթե հակառակը կարող ես ապացուցել, ապացուցի, եթե չէ, ուրեմն օդում մի տվայտվի ու ներողություն խնդրի:

ՍՈՐՈ՞Ս, ԹԵ՞ ՊՈՒՏԻՆ. ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ

Հ.Գ. Մոռացա հարցնեմ Սորոս ոնց ա՞, Սորոսը…»:

Իսկ ժողվարչապետ Նիկոլի շրջապատ մեծամասնությանը բուծած Սորոսի գործերն այդքան էլ լավ չեն: Ավստրիայից վռնդել են, ԱՄՆ-ում դարձել է նախագահ Թրամփի անձնական աչքի գրողը, էլ չենք խոսում ՌԴ-ի մասին, ուր Սորոսի հիմնադրամների գործունեությունը պարզապես արգելված է: Իհարկե, փոքր-ինչ անարդար կլինի Նիկոլ Փաշինյանին մեղադրել, որ ամենուրեք սորոսականներ է նշանակել` ամերիկացիներին ծախվելու չարանենգ դիտավորությամբ: Պարզապես, իր ունեցած կադրերից դրանք են գրագետ ու գոնե մի քիչ տարբերվում են անեկդոտի հերոս դարձած Շիրակի մարզպետից, ով Սվիտալսկուն անկեղծորեն համարում էր Ռուսաստանի դեսպան եւ հետաքրքրվում, թե Եվրամիությունը դա որ երկիրն էԲայց այդ պատճառներից, իհարկե, երկրի վիճակը չի թեթեւանում: Իշխանական աշխատասենյակներում նստած թրաշամանուկները, անկախ սորոսունակությունից կամ անգրագիտությունից, բացարձակ անտեղյակ են, թե ինչ է երկրի կառավարումը: Բայց փոխարենը ախորժակներն է բացվում, ու մամուլում արդեն շրջանառվում են տեղեկություններ, թե այս կամ այն անբասիր հեղափոխականը ինչեր է արել հարկատուներիս հաշվին` ի նպաստ սեփական բարօրության: Դե, իսկ վարչապետի ծառայողական ուղղաթիռը օդային տաքսիի տեղ օգտագործելու պատմությունները այլեւս ոչ ոքի չեն զարմացնում:

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

 

ԱՍՔ ՆԻԿՈԼԻ ՍԵԼՖԻԻ ՓԱՅՏԻԿԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արդեն հասցրեց զգուշացնել թրաշամանուկներին, որ գործնականում միակ ընդդիմությունը` նախկին իշխող կուսակցությունը, պատրաստվում է քաղաքակիրթ մրցակցության, այլ ոչ թե խուժանակռվի: Նա հորդորեց վարչական ռեսուրսի չարաշահումներով չզբաղվել, ինչպես նաեւ չկրկնել նախորդ իշխանության սխալները, որոնք հայտնի է, թե ինչով ավարտվեցին: Արդեն թեւավոր խոսք է դարձել Աշոտյանի այն հեգնանքը, որ եթե ՔՊ առաջին երեք տեղում լինեն Նիկոլի ուսապարկը, Նիկոլի սելֆիի փայտիկը եւ Նիկոլի հազը` էլի 80 տոկոսը ապահովված էԲայց այդ 80 տոկոսը ապահովված է այն դեպքում, եթե թրաշամանուկների դիկտատուրայի հակառակորդները մնան տներում եւ չգան ընտրատեղամասեր: Կրկին ակտուալ է Վիսթոն Չերչիլի այն խոսքը, որ վատ մարդկանց ընտրությունն ապահովում են ընտրություններին չմասնակցող լավ մարդիկ: Բայց այժմ հենց ինքը` ժողվարչապետը, Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արած իր հայտարարությամբ գազազեցրել է մարդկանց: Նրա թեթեւ ձեռքով 800 հազար գործազուրկ, բայց ազատ եւ հպարտ քաղաքացիներ ակնթարթորեն վերածվեցին աշխատել չուզող պորտաբույծների: Եվ հիմա նույն սոցցանցերում կարելի է գտնել բազում խոստովանություններ, որ կյանքում առաջին անգամ գնալու են ՀՀԿ-ին քվե տալու: Քիչ չեն նաեւ նրանք, որ վրդովված որոշել են անպայման գալ ընտրատեղամաս եւ քվեարկել ցանկացածի օգտին, միայն թե դա դեմ լինի Նիկոլին եւ վերջինիս արբանյակներինԻհարկե, սեփական լեզվի սայթաքումը Նիկոլը որոշեց շտկել հայտարարելով. «Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ խրախուսել են աղքատությունը»: Բայց, կարծես թե, ժամանակը պակասեցնում է այն ընտրողների քանակը, ովքեր մտադիր են պայքարել անցյալի հողմաղացների դեմ, քանզի տեսնում են, որ հանրահավաքներով, մարդ բռնել-բաց թողնելով եւ «դըմփ-դըմփ հու»-ով փոր չես կշտացնի եւ սառնարան չես լցնի: Իսկ սառնարանի պարունակությունը շատ ավելի պերճախոս փաստարկ է, քան հեռուստացույցի գունագեղ պատկերները: Անգամ եթե երկնագույն էկրանից սիրելի վոժդը հավաստիացնում է, որ ինչ-ինչ մոգական գործողության արդյունքում սրիկա եւ ագահ մականունավոր օլիգարխները վերածվել են քաղաքակիրթ, ճերմակ եւ պուպուշ խոշոր սեփականատերերի: Բայց մարդիկ հո տեսնում են...

«ՈՍԿԵ ՀՈՐԹԻՆ» ԹԱՎՇԱԶԵՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲՈՂՈՔԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԻ ԹԵՍԹԱՎՈՐՈՒՄԸ

Դժգոհության յուրահատուկ ստուգատես եղան բողոքի այն ակցիաները, որոնց դրդապատճառը «ԼԳԲՏ քրիստոնյաների» պղծաֆորումն անցկացնելու ծրագիրն էր: Այդ ակցիաները թեեւ Հանրապետության, նույնիսկ Ազատության հրապարակը դեռեւս լցնող չէին, սակայն, եթե պղծաֆորումը չչեղարկվեր, ապա արագորեն կընդլայնվեին: Սակայն Նիկոլը սեփական փորձով գիտի, որ փողոցներ փակելու, մետրոյի աշխատանքը խափանելու եւ այլ մեթոդներ կիրառելու համար այդ զանգվածը նույնիսկ մի քանի անգամ ավելին է, քան ուներ ինքը` Նիկոլը, ապրիլին քաղաքացիական անհնազանդության գործողությունները մայրաքաղաքում մեկնարկելու պահինԼավ, ասենք, պղծաֆորումը, որպես գրգռիչ, արանքից դուրս եկավ: Բայց ինչ պետք է անի սեփական քաղաքապետ Հայկոյի հետ, որ հաջողացնում է ոչ միայն աղբախեղդ անել մայրաքաղաքը, այլեւ գործնականում ամեն օր մի որեւէ հիմար նախաձեռնությամբ հանդես գալ: Դեռ շարունակվում է աղմուկը առանց  փաստաթուղթ ներկայացնելու ինքնակամ շինություն քանդելու միջադեպի շուրջ (իսկ շատ ու շատ երեւանցիներ գոնե «չուլանի» տեսքով կցակառույց ունեն, եւ դժվար թե իրենց դուր գա այդպիսի մոտեցումը), հիմա էլ Երեւանի ավագանին հաջողացրեց 14 երեխա ունեցող ընտանիքին անհատույց հատկացնել 35 քմ  տարածք: Դե, իհարկե, այլ կերպ, քան ձեռառնոցի, դա չի կարող ընկալվել, իսկ թե ինչ նոր «ֆոկուս» կանի ծաղրածու քաղաքապետը հաջորդ օրը, դա, երեւի թե, նույնիսկ սատանան չգիտի: Սակայն դա դեռ ոչինչ: Վոժդի ձգտումը` հաճոյանալու միաժամանակ ե՛ւ ռուսներին, ե՛ւ ամերիկացիներին, բերել է նրան, որ միաժամանակ իր դեմ քայլեր են անում այդ երկու գերտերություններն էլ: Ու նաեւ նույն Ջոն Բոլթոնի հնչեցրած հողեր հանձնելու բացահայտ պահանջը կա, որը անգամ եթե զուտ ակնարկների մակարդակով իրագործմանը մոտեցնելու փորձ լինի` փողոց դուրս եկողների ու, առավել եւս, դեմ քվեարկողների քանակը անհամեմատ ավելի շատ կլինի: Եվ դա այն հարցն է, որից նույն ժողվարչապետը պրծում չունի` անկախ պաշտամունքի աստիճանից եւ ստացած տոկոսներից:

ԵՐԲ ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ԴԵՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

Այլ հարց է` քաղաքական տոռնադոն մոլեգնելու է նախընտրակա՞ն, թե՞ հետընտրական շրջանում: Բայց որ լինելու է, դա արդեն հաստատ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА