ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները հայտնել են սրտի հիվանդությունների դեմ պայքարի համեղ միջոցի մասին

14.11.2018 11:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականները հայտնել են սրտի հիվանդությունների դեմ պայքարի համեղ միջոցի մասին

Օրական ընդամենը մեկ գավաթ թեյը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այս մասին հայտնում է Live Science պարբերականը՝ վկայակոչելով Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի մասնագետներին:

Ծնողն ահազանգում է դպրոցում իր երեխային բռնություն ենթարկելու մասին

Գիտնականները վերլուծել են 23 տարի տեւողությամբ հետազոտության տվյալները, որոնց մեջ ներգրավվել են 53 հազար մարդիկ: Ընդ որում՝ կամավորների ընդհանուր թվից մոտ 12 հազարը սրտային հիվանդություններով են տառապել:

Փորձի մասնակիցների սննդակարգը համեմատելով՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ մոտ 500 միլիգրամ ֆլավոնոիդներ պարունակող մթերքների գործածումը առողջության վրա բարերար ազդեցություն ունի: Մասնավորապես՝ պաշտպանում է սրտի իշեմիկ հիվանդությունների, կաթվածի եւ ծայրամասային անոթների հիվանդությունների զարգացումից:

Ֆլավոնոիդների նման քանակություն է պարունակվում, օրինակ, մեկ գավաթ թեյի, բրոկոլիի եւ հապալասի կույտի մեջ: Փորձագետների կարծիքով՝ այսպիսի բուժական էֆեկտը կարելի է բացատրել ֆլավոնոիդների հակաբորբոքային հատկություններով:

Գիտնականները, միաժամանակ, նշում են ծխելուց եւ ալկոհոլային ըմպելիքների գործածումից հրաժարվելու անհրաժեշտության մասին, քանի որ այս վնասակար սովորությունները կարող են զրոյացնել նշված մթերքների օգուտը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА