ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ում կանայք անհանգիստ են. «Իրավունք»

14.11.2018 09:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԲՀԿ-ում կանայք անհանգիստ են. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Թե ինչպիսին կլինի «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախընտրական ցուցակը, դեռեւս հայտնի չէ: Ինտրիգը թողնվել է մինչեւ վերջին պահը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է լրջորեն վերանայել իր շուրջ գտնվող քաղաքական գործիչներին, հատկապես կանանց:

Այս ընտրությունները ՀՀ պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն են.Դավիթ Շահնազարյան

Գ. Ծառուկյանն, ըստ էության, մտավախություն ունի, որ երկրորդ քաղաքական ուժ այլեւս խորհրդարանում չի լինելու, իսկ ավելի համեստ ներկայացվածություն ունենալու համար, ավելի  կազմակերպված պատգամավորներ են պետք: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Սյունիքից՝ իրեն դուրս դնելով ցուցակում լավ տեղի համար կռիվ տվողների շարքերից:

Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Մարգարյանն առհասարակ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին: Սակայն այս ամենից, միեւնույն է, թեժ պայքարիը չի մեղմվում ու յուրաքանչյուրն անհանգիստ է իր քաղաքական ապագայի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА